ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2018 թվականի N 314-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝պետական սեփականություն հանդիսացող՝
1) Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի 4881.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից՝ 3-րդ մասնաշենք` 2893 քառ. մետր, 4-րդ մասնաշենքից` 1988.7 քառ. մետր) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով.
2) Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի կապիտալ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ մինչև սույն որոշման 2-րդ կետում նշված կապիտալ վերանորոգման աշխատանքների ավարտը «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի 752 քառ. մետր մակերեսով տարածքը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավոր տեղակայելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ համատեղ, 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 28 Երևան |