Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.13/30(1388).1 Հոդ.82
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.03.2018
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 60018086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 մարտի 2018 թ.

ք. Երևան

N 87-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի N 97-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 296-Ն որոշման 1-ի կետով հաստատված հավելվածի՝ ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգի՝

1) N 1 հավելվածի՝ սակագների սահմանման կամ վերանայման համար հայտատուի կողմից հանձնաժողով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «ծավալների» բառից հետո լրացնել «, խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց և ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից ստացված հասույթների և գների (վճարների)» բառերը.

2) N 4 հավելվածի N 4-2 և N 5 հավելվածի N 5-3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար N 1 և N 2 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի մարտի 21-ի N 87-Ն որոշման

 

«Ձև 4-2

______________________________

/անվանումը/

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

N

Ցուցանիշներ

Նշանակումներ

Չափի
միավոր

_____ հաշվարկային տարի

1.

Բազիսային սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

Tbi

դրամ/խմ

 

2.

Նախորդող տարիներից տվյալ հաշվարկային տարի տեղափոխված սակագնի մեծություն (առանց ավելացված արժեքի հարկի)

Δi

դրամ/խմ

 

3.

Բազիսային սակագնի սղաճով ճշգրտվող բաժնեմասը

ΔIb

%

 

4.

Բազիսային սակագնի էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ ճշգրտվող բաժնեմասը

ΔEPb

%

 

5.

Բազիսային սակագնի ճշգրտման չենթարկվող բաժնեմասը

ΔNAPb

%

 

6.

Մանրածախ ջրամատակարարման ծավալներով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

ΔTbi

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

Ti-1

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա համար ամրագրված մանրածախ ջրամատակարարման բազիսային ծավալ

Vb(i-1)

հազար խմ

 

3)

Հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսների համար սպառողներին մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալ

Vf(i-1)

հազար խմ

 

4)

Հաշվարկային տարվա համար ամրագրված մանրածախ ջրամատակարարման բազիսային ծավալ

Vbi

հազար խմ

 

5)

Մանրածախ ջրամատակարարման ծավալների տատանումներով պայմանավորված լիցենզավորված անձի և բաժանորդների միջև ռիսկերի բաշխումը հաշվի առնող գործակից

     

7.

Սղաճով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա համար սղաճով պայմանավորված ճշգրտման գործակից

KIi

   

2)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա համար սղաճով պայմանավորված ճշգրտման գործակից

KIi-1

   

3)

Բազիսային սակագնի ճշգրտման հայտի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա (աճողական` ընթացիկ տարվա սկզբից) սպառողական գների ինդեքս

IIi-1

   

8.

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված ճշգրտման գործակից

KEPi

   

2)

Հաշվարկային տարում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված սակագներն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա հաշվարկված լիցենզավորված անձին մատակարարվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

EPi

դրամ/կՎտժ

 

3)

Հաշվարկային (պայմանագրային) առաջին տարվա սկզբում գործող էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա հաշվարկված լիցենզավորված անձին մատակարարվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

EPo

դրամ/կՎտժ

 

9.

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

ARf(i-1)

հազար դրամ

 

10.

Բոլոր գործոններով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունն՝ առանց ավելացված արժեքի հարկի (տող2+տող6+տող7+տող8-տող9)

 

դրամ/խմ

 

11.

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագինն՝ առանց ավելացված արժեքի հարկի (տող1+տող10)

Ti

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

12.

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագինը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող11 x 1.2)

Ti

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

 

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

 

դրամ/խմ

 

13.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրամատակարարման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T1wi

դրամ/խմ

 

14.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրամատակարարման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T1wi

դրամ/խմ

 

15.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրահեռացման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T2wi

դրամ/խմ

 

16.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրահեռացման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T2wi

դրամ/խմ

 

17.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T3wi

դրամ/խմ

 

18.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T3 wi

դրամ/խմ

 

1. Սույն ձևով սահմանված ցուցանիշները լրացվում են՝ համաձայն Հանձնաժողովի կողմից Հայտատուին տրամադրված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանների:

 

 ____________________________________
/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________
/անունը, ազգանունը/

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

  »

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի մարտի 21-ի N 87-Ն որոշման

 

«Ձև 5-3

______________________________

/անվանումը/

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ 12 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՓԱՍՏԱՑԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒՑ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ՎՃԱՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

Անվանումներ

Չափի
միավոր

ԸՆԴԱՄԵՆԸ

այդ թվում՝

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

1.

Ընդամենը ջրամատակարարման ծավալ, որից՝

հազար խմ

                         

1)

Մանրածախ ջրամատակարարման ծավալ

հազար խմ

                         

2)

Մեծածախ ջրամատակարարման ծավալ

հազար խմ

                         

3)

Սեփական կարիքների համար օգտագործված ջրի ծավալ

հազար խմ

                         

4)

Ոռոգման նպատակով մատակարարված խմելու ջրի ծավալ

հազար խմ

                         

ա.

ոռոգման նպատակով խմելու ջրի մատակարարումից ստացված հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

հազար դրամ

                         

բ.

ոռոգման նպատակով խմելու ջրի մատակարարման ծառայության գին (առանց ավելացված արժեքի հարկի)

դրամ/խմ

                         

2.

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից ստացված հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

հազար դրամ

                         

1)

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործման ծառայության ծավալ

____

                         

2)

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործման ծառայության գին (վճար)՝ առանց ավելացված արժեքի հարկի

____

                         

____________________________________
/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________
/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

»