Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2018-05.12.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2018 թվականի N 170-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը և 590-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 7/1 հասցեում գտնվող, 2017 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ 4 400 000 դրամ գնահատված արժեքով, 25.7 քառ. մետր մակերեսով պոմպակայանը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված՝ 0.003446 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 1) փոխանակել «ԳՈԼԴԵՆ ՎԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մովսես Խորենացու 29/4 հասցեում գտնվող, 2017 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ 3 800 000 դրամ գնահատված արժեքով, 0.002371 հեկտար մակերեսով հողամասի հետ (այսուհետ՝ գույք 2):

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոխանակության արդյունքում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 3. Սահմանել, որ ընկերությունը պարտավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վճարել գույք 1-ի և գույք 2-ի շուկայական արժեքների տարբերությունը՝ 600 000 դրամը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» N 900005029013 հաշվին:

 4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված վճարումից հետո ընկերության հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունը պարտավորվում է՝

 1) եռամսյա ժամկետում իր միջոցների հաշվին իրականացնել պոմպակայանն այլ տարածք տեղափոխելու և վերազինելու հետ կապված աշխատանքները՝ ներառյալ տեղափոխման ծախսերը.

 2) իր միջոցների հաշվին իրականացնել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) հսկողություն իրականացնել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2020, N 1969-Ա 05.12.2020, N 170-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան