Գլխավոր տեղեկություն
Համար
N 429-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.23/33(1391).1 Հոդ.582.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 429-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1033-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը` համաձայն սույն որոշման N 5 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված գումարի չափով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագիր` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 429-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 429-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 429-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 429-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 429-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 429-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան