Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2018-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.07/17(1375) Հոդ.238
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 184-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) N 1 հավելվածի 6-րդ կետում «տեսչական մարմնից» բառերը փոխարինել «տեսչական ու պետական մարմիններից» բառերով.

2) N 1 հավելվածի 7-րդ կետում՝

ա. «ա» ենթակետը «կառավարումը» բառից հետո լրացնել «, անտառների կայուն կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.» բառերով,

բ. «բ» ենթակետը «բնության հատուկ պահպանվող տարածքների» բառերից հետո լրացնել «, անտառների» բառով.

3) N 1 հավելվածի 8-րդ կետում՝

ա. «ա» ենթակետը «բնության հատուկ պահպանվող տարածքների» բառերից հետո լրացնել «, անտառների» բառով,

բ. «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա1» ենթակետով.

«ա1) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնին (պետական կառավարման լիազորված մարմնին) վերապահված լիազորությունների իրականացում.».

4) N 1 հավելվածի 12-րդ կետում՝

ա. «ժ» ենթակետը «ստորաբաժանումների ղեկավարների» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով,

բ. «ժա» ենթակետը «նախարարության աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի» բառերով,

գ. «ժգ» և «ժդ» ենթակետերը «նախարարության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի» բառերով.

5) N 1 հավելվածի 16-րդ կետը «գործակալությունների» բառից հետո լրացնել «, անտառային պետական կոմիտեի» բառերով.

6) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն.

7) որոշման N 2 հավելվածում`

ա. «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչություն» բառերից հետո լրացնել «Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

«IV. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

Անտառային պետական կոմիտե»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 27

Երևան