ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 767-Ա
ԱՂՎԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Աղվան Գագիկի Արզումանյանին (ծնվ.` 1988 թվականի նոյեմբերի 6-ին, բնակության վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Նարեկացու 4-րդ փակուղի, տուն 2, ավարտել է ՌԴ-ի ազգերի բարեկամության համալսարանի օրդինատուրան և ընդունվել նույն բուհի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2018 թվականի ձմեռային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 08.02.18 N 97-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ Աղվան Արզումանյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.2018, N 97-Ա | 10.02.2018, N 767-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|