Գլխավոր տեղեկություն
Համար
N 258-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.09/29(1387) Հոդ.327
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 258-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցի N 16 հասցեում գտնվող՝ 455.5 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրան համապատասխան հողամասի բաժնային մասն աճուրդային վաճառքով ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2018 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 37,398.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

3. Սույն որոշման 2-րդ կետի դրույթներին համապատասխան՝ աճուրդի արդյունքով ձեռք բերված անշարժ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի սեփականատիրոջ հետ կնքել գույքի առուվաճառքի մասին պայմանագիր.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել գնման գործարքի վերաբերյալ հաշվետվություն` թղթային տարբերակով, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործարքի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության և 33-րդ ու 106-րդ կետերի պահանջները.

2) աճուրդի նախավճարը, իսկ հաղթող ճանաչվելու դեպքում` նաև մնացած գումարը վճարվում են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետներում` ուղղակի վճարման եղանակով, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 17

Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 258-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 258-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 258-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 258-Ն որոշման