Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.28/15(1373) Հոդ.198
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2018 թվականի N 139-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Էներգիա» մեծության չորրորդ սյունակում «կվտգժ» բառը փոխարինել «կՎտ x ժ» բառով.

2) «Ռեակտիվ հզորություն» մեծության երկրորդ սյունակում «վար» բառը փոխարինել «վառ» բառով, երրորդ սյունակում «var» բառը՝ «VAr» բառով, իսկ չորրորդ սյունակում «վար» բառը՝ «ՎԱռ» բառով.

3) «Էլեկտրական լիցք» մեծության երրորդ սյունակում «Ագհ» բառը փոխարինել «A x հ» բառով, իսկ չորրորդ սյունակում «Ագժ» բառը՝ «Ա x ժ» բառով.

4) «Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն» մեծության չորրորդ սյունակում «ագ» բառը փոխարինել «Ագ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան