Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.28/15(1373) Հոդ.203
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2018 թվականի N 163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և ելնելով պետական ոչ առևտրային կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կատարվող ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներից տարանջատելու մեթոդաբանությունը.

2) ապահովել սույն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված կազմակերպությունների կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ տնային պայմաններում վճարովի և համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում (այդ թվում՝ բժշկական հաստատություններում), ազատ ժամանցի կազմակերպում, ուղեկցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում՝ անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

հագուստի, մանածագործական ու մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում,

արևային էներգիայի արտադրություն և վաճառք:»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում՝ անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

բ. հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում, հացի, ալյուրե հրուշակեղենի, մակարոնեղենի ու համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն և վաճառք,

գ. բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արտադրություն, սերմերի, սածիլների աճեցում և վաճառք,

դ. պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,

ե. անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն և վաճառք,

զ. կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,

է. արևային էներգիայի արտադրություն և վաճառք,

ը. գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,

թ. այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք,

ժ. տնային պայմաններում սոցիալական սպասարկման և կենցաղային սպասարկման ծառայությունների մատուցում,

ժա. բուժման տեսանկյունից գրեթե անհույս հիվանդների ամենօրյա վճարովի խնամքի ծառայությունների տրամադրում (հոսպիսային օգնություն),

ժբ. բժշկական ախտորոշիչ հետազոտությունների իրականացում վճարովի հիմունքներով:»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 435-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում՝ անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,

արևային էներգիայի արտադրություն և վաճառք,

գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք:»:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 104-Ն որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) վճարովի կամ համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ- հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

բ) հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում, հացի, ալյուրե հրուշակեղենի, մակարոնեղենի ու համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն և վաճառք,

գ) բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արտադրություն, սերմերի, սածիլների աճեցում և վաճառք,

դ) պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,

ե) անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն, ձկնաբուծություն, ձկնեղենի ապխտում և վաճառք,

զ) կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,

է) արևային էներգիայի արտադրություն և վաճառք,

ը) գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,

թ) այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք:»:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա. վճարովի կամ համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

բ. պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,

գ. անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն,

դ. կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,

ե. արևային էներգիայի արտադրություն և վաճառք,

զ. գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,

է. այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք:»:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 23

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 15-ի N 163-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպությունների կանոնադրություններով նախատեսված նպատակների համար:

3. Կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ՀՀՀՀՍ 37 ստանդարտի, ձևավորում են պահուստային կապիտալ:

4. Կազմակերպությունների հաշվետու տարվա շահույթը բաշխվում է հետևյալ ուղղություններով և չափերով`

1) պահուստային ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի մինչև 10 տոկոսի չափով (ռիսկեր և անորոշություններ` ներկա արժեքի և ապագայի դեպքեր, անբարենպաստ պայմանագրեր).

2) կուտակման ֆոնդ (ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման և ոչ ընթացիկ ակտիվների վերանորոգման նպատակով)` հաշվետու տարվա շահույթի մինչև 40 տոկոսի չափով.

3) սպառման ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի մինչև 50 տոկոսի չափով, որը ներառում է`

ա. աշխատողների նյութական խրախուսման ֆոնդը (հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի համար),

բ. դրամական օգնության ֆոնդը (աշխատողների երկարատև հիվանդության, մահվան, աշխատողների հարազատների մահվան, ինչպես նաև ամուսնության առիթներով):

5. Կազմակերպությունները, հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետը, կազմակերպության աշխատողին հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրում են իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ տարեկան ոչ ավելի, քան 5 անգամ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան