ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 2-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) հանել «Վիրաժ Լոջիք» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն», «Քրեդենս Սիստեմս Հայաստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն», «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն», «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն», «Կոռնետ-ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն», «Այքան Քոմունիքեյշնս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն» բառերը.
2) լրացնել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոռեկտոր» բառերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 20 Երևան ՆՀ-266-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|