Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2018-07.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.03.21/10(613) Հոդ.288
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2018 թվականի N 239-Ն

 

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ, 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի N 47 հասցեում գտնվող` 6,803,644.7 հազ. դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 5727,2 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,379152 հեկտար հողամասը` 537,869.3 հազ. դրամ կադաստրային արժեքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը՝ N 2288457, տրված՝ 25.04.2008 թ.)՝ համաձայն N 1 հավելվածի, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 68,085.1 հազ. դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2018 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 68,085.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի N 47, պետական գրանցման համարը՝ 273.120.02817):

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն իրականացնելով «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ առուվաճառքի պայմանագրի կնքումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին, որից հետո 10-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի N 47 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.

3) «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին.

4) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունում գույքագրման աշխատանքների իրականացումը և համապատասխան փաստաթղթերի ու գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

6. Սահմանել, որ՝

1) «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 14

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 6-ի N 239-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Մակերեսը
(քառ. մ)

Հաշվեկշռային արժեքը

Գնահատված արժեքը
(նվազեցված հողամասի կադաստրային արժեքով)

1.

Հիմնական մասնաշենք

1

5646,7

2,706,596.4

6,803,644.7

2.

Քոթեջներ

3

3.

Օդամղիչ կայան

1

4.

Կաթսայատուն

1

47,1

2,541.8

5.

Օժանդակ շինություններ

2

12,8

3,158.0

6.

Պահակատուն

1

20,6

11,314.8

7.

Հողամաս

 

13791,52

 
 

Ընդամենը

   

2,723,611.0

6,803,644.7

Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 537,869.3 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 6-ի N 239-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 6-ի N 239-Ն որոշման