Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2018-13.07.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.04/27(1385) Հոդ.81
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2018
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

16 մարտի 2018 թ.

ք. Երևան

N 2-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ՝ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը` որոշում եմ.

1. «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերը միաձուլման միջոցով վերակազմակերպել և ստեղծել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ»:

2. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի:

2) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կառուցվածքը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի՝

««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 06-Ն,

««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 07-Ն,

««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 08-Ն,

««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 09-Ն,

««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 10-Ն,

««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 11-Ն,

««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ

Ա. Մկրտումյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վճռաբեկ դատարանի նախագահի

2018 թ. մարտի 16-ի

թիվ 2-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, օրենքներով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին (այսուհետ` Դատարան) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:

2. Աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:

3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:

4. Աշխատակազմն ունի հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

6. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր:

7. Աշխատակազմի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ»:

8. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող կենտրոնական և Երևան քաղաքի մյուս վարչական շրջանների տարածքում գտնվող թվով յոթ նստավայրերում:

9. Աշխատակազմի Կենտրոն նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1:

Աշխատակազմի Շենգավիթ նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1:

Աշխատակազմի Ավան նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան 20:

Աշխատակազմի Էրեբունի նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա:

Աշխատակազմի Արաբկիր նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հ. Ներսիսյան 10:

Աշխատակազմի Քանաքեռ նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:

Աշխատակազմի Մալաթիա-Սեբաստիա նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Օտյան 53/2:

Աշխատակազմի Աջափնյակ նստավայրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40:

 

II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանումների, կենտրոնական և մյուս նստավայրերում աշխատող պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, օրենքներով Դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը.

2) սահմանված կարգով վարում է տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների անձնական գործերը.

3) տնօրինում է Դատարանի և Աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.

4) օժանդակում է դատական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին, վարում դատական վիճակագրությունը.

5) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Աշխատակազմը կառավարում են Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդն ու հիմնադիրն օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Դատարանի նախագահը, իսկ դատական ծառայության իրականացման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարը:

12. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:

13. Աշխատակազմի ղեկավարը՝

1) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.

2) Աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.

3) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնադրի կողմից սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները՝ բացառությամբ հիմնադրի կողմից գույքի տնօրինման դեպքերի.

4) ներկայացնում է Աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.

5) ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը կենտրոնական և մյուս նստավայրերում.

6) Դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.

7) պարբերաբար ուսումնասիրում է Աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին.

8) ղեկավարում է Աշխատակազմի աշխատանքները.

9) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

10) Աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ.

11) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին է ներկայացնում Աշխատակազմի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը և տարեկան հաշվեկշիռը.

12) ապահովում է Աշխատակազմում դատական ծառայության արդյունավետ իրականացումը.

13) ապահովում է Աշխատակազմին հանձնված գույքի արդյունավետ կառավարումն ու շահագործումը.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Աշխատակազմի դատական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.

15) սահմանված կարգով նշանակում և ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.

16) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Աշխատակազմի աշխատողների կողմից թույլ տված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.

17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին.

18) իր անմիջական ղեկավարությամբ գործող տեղակալների միջոցով, նրանց հանձնարարված ոլորտներում, իրականացնում է աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը.

19) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ:

14. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով Աշխատակազմի ղեկավարին փոխարինում է Աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը կամ այլ դատական ծառայող:

15. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝

1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում են իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքները.

2) տալիս են հանձնարարականներ Դատարանի կենտրոնական նստավայրի համապատասխան դատական ծառայողներին և մյուս նստավայրերի պատասխանատուներին,

3) տեղակալները միաժամանակ հանդիսանում են Դատարանի կենտրոնական և/կամ Քանաքեռի նստավայրերի պատասխանատուն,

4) իրենց կողմից համակարգման ենթակա ոլորտին համապատասխան` կատարում են Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի ու Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.

5) իրականացնում են իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ և կրում պարտականություններ:

16. Աշխատակազմի ղեկավարի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայող։

 

IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

17. Դատարանի գրասենյակն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով`

1) ստանում է Դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը.

2) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.

3) ստանում է Դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.

4) ապահովում է Դատարանում գործավարության իրականացումը.

5) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.

6) պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և սահմանված կարգով ներկայացնում արխիվացման.

7) վարում է պետական տուրքի հաշվառում.

8) կազմում է վիճակագրական հաշվետվություններ.

9) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:

18. Դատարանի նստավայրերում ընդհանուր աշխատանքները ղեկավարում, կազմակերպում և համակարգում է տվյալ նստավայրի պատասխանատուն, բացի այն աշխատանքներից, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են աշխատակազմի ղեկավարին և տեղակալին:

19. Հաշվապահությունն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում`

1) կազմում է Աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

2) կազմում է ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին հաստատման.

3) միջոցներ է ձեռնարկում Աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

4) ներկայացնում է առաջարկություններ պահպանման ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև գումարային տեղաբաշխումներ կատարելու վերաբերյալ.

5) հաշվառում և Աշխատակազմի ղեկավարին առաջարկություն է ներկայացնում ապրանքանյութական արժեքները հաշվառումից հանելու վերաբերյալ.

6) իրականացնում է Աշխատակազմին վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ:

20. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման պատասխանատուն հանդիսանում է գլխավոր հաշվապահը:

21. Տեխնիկական սպասարկման բաժինը`

1) ապահովում է Աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

2) ապահովում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների, համակարգչային, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայության անխափան աշխատանքը.

3) ապահովում է Դատարանի նախագահի, Աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.

4) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

5) սահմանված կարգով ապահովում և սպասարկում է Աշխատակազմում կառավարման տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների նախագծումը, կազմակերպումը և շահագործումը:

22. Աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, օրենքներով, կանոնադրությամբ, հիմնադրի հրամաններով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով Աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:

 

V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

23. Աշխատակազմի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Աշխատակազմն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

25. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

26. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վճռաբեկ դատարանի նախագահի

2018 թ. մարտի 16-ի

թիվ 2-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ»

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Նստավայրեր.

2. Գրասենյակ.

3. Հաշվապահություն.

4. Տեխնիկական սպասարկման բաժին:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.07.2018, ԲԴԽ-25-Ո-58 13.07.2018, N 2-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան