Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2018-04.05.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.04/26(1384) Հոդ.274
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2018 թվականի N 220-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվությունը` համաձայն N 3 հավելվածի:».

2) 2-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «լիցենզավորող» բառով.

3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:».

4) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի 131 -րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«131. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:».

6) որոշման N 1 հավելվածի 132 -րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«132. Լիցենզավորող մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիա տալու, լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերն ու կանոնադրությունները հաստատելու գործառույթներ:».

7) որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ IV բաժնով.

 

«IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:».

8) որոշման N 2 հավելվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.

9) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 7
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 6-ի N 220-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման

 

Ձև

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Տեղեկություններ լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին

Փաստաթղթի հերթական համարը_______
________________________________________

(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը   
 

Պետական գրանցման (հաշվառման) համարը

                     

Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը
               
1. Տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրամասի, պահեստների, արտադրությունում ընդգրկված մասնագետների մասին

Հաշվետու տարում
01.01.201... թ.-31.12.201....թ.

Ծանոթագրություն

ա) արտադրամաս` պայթուցիկ նյութերը, պայթեցման սարքավորումներն արտադրելու համար    
բ) պահեստներ` պայթուցիկ նյութերը, պայթեցման սարքավորումները պահելու համար    
գ) տեղեկություններ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրությունում ընդգրկված մասնագետների մասին    

 Տնօրեն

 _________________

 __________________________

 

(ստորագրությունը)

           (անունը, ազգանունը)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան