Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.04/26(1384) Հոդ.292
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2018 թվականի N 249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:».

2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:»:

2. Սահմանել, որ՝

1) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկ է ներկայացնում ընտանեկան դրամագլխից պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելու մասին դիմում (այսուհետ` դիմում).

2) բանկը մերժում է դիմումը, եթե դիմողն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ, կամ չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին.

3) դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից վճարումներ են կատարվում (գումարը փոխանցվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին)՝

ա. պարբերական՝ ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր, իսկ դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամիսների համար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում յուրաքանչյուր ամսվա համար նշված չէ այլ օր (բոլոր ամիսների համար` նույն օրը),

բ. միանվագ՝ ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր.

4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան`

ա. 2018 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի մայիսի 1-ը,

բ. դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է 2018 թվականի մայիսի 1-ին կամ դրանից հետո.

5) սույն որոշման 2-րդ կետը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան