Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.03.2018-20.02.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.14/28(618)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Վավերացման ամսաթից
26.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2021

040.0116.26.02.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
26 փետրվարի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 1998 թվականի N 116
քաղ. Երևան 

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

Արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.07.00 N 360)

1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ:

(1-ին կետը փոփ. 04.07.00 N 360)

2. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգը (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

3. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակներ շնորհելու համար հավակնորդների մրցութային ընտրության, նրանց արտադրանքի և ծառայությունների որակի փորձաքննության անցկացման ու համապատասխան առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է).

(3-րդ կետը խմբ. 04.07.00 N 360)

4. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

 5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի մշակած` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամսյա մրցանակների հուշանշանների նախագծերը.

բ) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակներ շնորհելու մրցույթի կազմակերպման և հուշանշանների պատրաստման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամեն տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 04.07.00 N 360, 23.07.03 N 902-Ն, 08.02.18 N 110-Ն)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այսուհետ` որակի բնագավառ) Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգն ու մրցույթին մասնակցելու հիմնական պայմանները, ինչպես նաև նշված բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակի մոդելը, չափանիշները և հավակնորդ կազմակերպության գնահատման կարգը:

(1-ին կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 26.05.06 N 739-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է արտադրանք թողարկող ու ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա (այսուհետ` կազմակերպություններ):

(2-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

3. Որակի բնագավառում ամենամյա մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման հիմնական նպատակներն արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելն ու խթանելն են:

(3-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

 

II. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Որակի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման նպատակով անցկացվում է մրցույթ հետևյալ կատեգորիաների կազմակերպությունների համար`

ա) մինչև 200 աշխատող ունեցող,

բ) 200-ից ավելի աշխատող ունեցող:

(4-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղար) յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և հաջորդ տարվա հունիսի առաջին տասնօրյակում 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում, ինչպես նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարի www.sarm.am և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության www.mineconomy.am կայքերում հայտարարում է մրցույթ` տվյալ տարվա համար, և հայտնում մրցույթի պայմանները, իսկ յուրաքանչյուր մրցութային տարվա օգոստոսի առաջին տասնօրյակում ապահովում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների անվանացանկի հրապարակումը:

(5-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, 08.02.18 N 110-Ն)

6. Մրցույթին կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող և ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները` բացառությամբ ռազմական տեխնիկա արտադրող կազմակերպությունների:

Մրցանակակիր կազմակերպություններն իրավունք ունեն կրկնակի մասնակցելու մրցույթին` մրցանակի շնորհումից հետո 3 տարվանից ոչ շուտ:

Եթե մրցանակը շնորհվել է կազմակերպության մասնաճյուղին, ապա նա իրավունք ունի կրկնակի մասնակցելու մրցույթին` մրցանակի շնորհումից հետո 5 տարվանից ոչ շուտ:

(6-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

7. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերը, որոնցում արտացոլված են որակի բնագավառում ձեռք բերված արդյունքները, քննարկման են ընդունվում միայն այն դեպքում, երբ այդ արդյունքները ձեռք են բերվել մրցույթի հայտարարման պահից առնվազն մեկ տարի առաջ:

(7-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը հայտը ներկայացվելու պահից ապահովում է կազմակերպությունից ստացված տեղեկատվության գաղտնիությունը:

(8-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

9. Կազմակերպությունը մրցույթին մասնակցելու համար կատարում է դրամական վճարում` համաձայն սույն կարգի:

Սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած կազմակերպությունները զրկվում են մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում վճարված գումարները չեն վերադարձվում:

(9-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունը մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարին է ներկայացնում`

ա) մրցույթին մասնակցելու մասին հայտը` համաձայն N 1 ձևի,

բ) իրավաբանական անձը` նաև կազմակերպության կառուցվածքը,

գ) պետական ռեգիստրի վկայականի պատճենը:

Կազմակերպությունները հայտի ձևը և այն լրացնելու վերաբերյալ ցուցումները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվությունը կարող են ստանալ մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարից:

Հայտը ներկայացնելու վերջին ժամկետը մրցութային տարվա հուլիսի 2-ն է:

(10-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

11. Հայտն ստանալու պահից 15 օրվա ընթացքում մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը կազմակերպությանը տեղեկացնում է նրան հավակնորդի կարգավիճակ տալու (կամ չտալու) և I ու II փուլերում աշխատանքների կատարման համար վճարումների հաշիվ-ապրանքագրերը ներկայացնելու վերաբերյալ որոշման մասին: Միաժամանակ` հավակնորդի կարգավիճակ ստացած կազմակերպություն է ուղարկում հարցաթերթիկ-հայտարարագրի ձևը և այն լրացնելու վերաբերյալ ցուցումները, ինչպես նաև հայտնում է տեղեկություններ ժամկետների մասին:

(11-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

12. Կազմակերպությանը հավակնորդի կարգավիճակ չի տրվում այն դեպքում, երբ այդ կազմակերպությունը չի բավարարում սույն կարգի 4-9-րդ կետերով սահմանված` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանները: Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը դրա մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը:

(12-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

13. Հավակնորդի կարգավիճակ չստացած կազմակերպությունների բողոքարկումները ներկայացվում են մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարին` մինչև մրցութային տարվա օգոստոսի 5-ը:

Հավակնորդի կարգավիճակ չստացած կազմակերպությունների բողոքարկումները քննարկվում են մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստում: Բողոքարկումների քննարկման արդյունքները ներկայացվում են կազմակերպություն` մինչև մրցութային տարվա օգոստոսի 15-ը:

(13-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

14. Մրցանակաբաշխության աշխատանքներն իրականացվում են 3 փուլով:

(14-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

14.1. I փուլում ընդունվում, քննարկվում, գրանցվում, համակարգվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտերը և ապահովվում մրցանակաբաշխության պայմանների մասին տեղեկատվությունը:

I փուլում կատարված աշխատանքների արժեքը 10000 դրամ է` գումարած ավելացված արժեքի հարկը:

(14.1-ին կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

14.2. II փուլի աշխատանքները կատարելու համար հավակնորդը մինչև մրցութային տարվա օգոստոսի 30-ը մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարին է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հետևյալ նյութերը`

ա) հավակնորդի հարցաթերթիկ-հայտարարագիրը` համաձայն N 2 ձևի (2 օրինակ),

բ) կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների մասին տվյալները` համաձայն N 3 ձևի (1 օրինակ),

գ) հավակնորդի հաշվետվությունը` համաձայն N 4 ձևի (2 օրինակ),

դ) մրցանակաբաշխության I և II փուլերում կատարված աշխատանքների դիմաց վճարման անդորրագրերի պատճենները:

II փուլում կատարված աշխատանքների արժեքը ներառում է փաստաթղթերի փորձաքննության, մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացվող փորձագիտական եզրակացության և փորձաքննության արդյունքների հիման վրա փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքների ձևակերպման հետ կապված վճարներն ու ծախսերը:

II փուլում կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպությունում աշխատողների թվից, չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները`

մինչև 200 աշխատողի դեպքում` 125 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը,

200-ից ավելի աշխատողի դեպքում` 175 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը:

II փուլում կատարված աշխատանքների արժեքի վճարման ժամկետը մինչև մրցութային տարվա սեպտեմբերի 5-ն է:

(14.2-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

15. Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի փորձաքննությունը և դրանց օբյեկտիվության ուսումնասիրությունը տեղում կատարում է տվյալ ոլորտին իրազեկ փորձագետների հանձնախումբը, որի կազմը հաստատում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը:

(15-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

16. Փորձագետների հանձնախմբի կողմից փաստաթղթերի փորձաքննությունը պետք է ավարտվի մրցութային տարվա սեպտեմբերի 10-ին:

(16-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

17. Մրցանակակիրներին ընտրելու համար փորձագետների հանձնախմբի կողմից տեղում ուսումնասիրությունների կատարման մասին որոշումն ընդունում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը` մինչև մրցութային տարվա սեպտեմբերի 15-ը:

(17-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

18. III փուլի աշխատանքները տեղում կատարվում են հավակնորդների աշխատանքների ուսումնասիրության համար` նպատակ ունենալով պարզելու ներկայացված փաստաթղթերում տրված ինքնագնահատման օբյեկտիվությունը և վերլուծելու փաստաթղթերի նախնական փորձաքննության ժամանակ փորձագետների հանձնախմբի առջև ծառացած հարցերը:

(18-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

18.1. Փորձագետների հանձնախումբը տեղում պետք է կազմի ուսումնասիրության ծրագիրը և այն համաձայնեցնի հավակնորդի հետ:

(18.1-ին կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

18.2. Հավակնորդը փորձագետների հանձնախմբին պետք է ապահովի համապատասխան պայմաններով` աշխատանքներն ըստ ծրագրի կատարելու համար:

(18.2-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

18.3. Եթե հավակնորդի ստորաբաժանումները մասամբ տեղաբաշխված են արտերկրում, ապա դրանք պետք է ընդգրկվեն կազմակերպության կառուցվածքում, և հաշվետվության մեջ պետք է ներկայացվի այդ տարածքներում ստորաբաժանման գործունեությունը: Այն ստորաբաժանումները, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, ենթակա չեն տեղում ուսումնասիրության:

(18.3-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

18.4. Կազմակերպությունում ուսումնասիրությունը կատարվում է մրցութային տարվա սեպտեմբերի 15-30-ը:

(18.4-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

18.5. III փուլի աշխատանքների կատարման արժեքը սահմանվում է մրցանակաբաշխության հանձնաժողովի և հավակնորդի միջև կնքված պայմանագրով, որի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն`

ա) փորձագետների գործուղման ծախսերը,

բ) ուսումնասիրությունների կազմակերպման հետ կապված ծախսերը և կատարված աշխատանքների դիմաց վճարը` ելնելով տեղում ուսումնասիրվող ստորաբաժանումների թվից,

գ) ուսումնասիրության արդյունքների հիման վրա փորձագիտական եզրակացություն կազմելու հետ կապված ծախսերը,

դ) մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացնելու համար ուսումնասիրության արդյունքների հիման վրա փաստաթղթերի նախապատրաստման ծախսերը:

III փուլի աշխատանքների կատարման համար վճարման ժամկետը մինչև մրցութային տարվա հոկտեմբերի 15-ն է:

(18.5-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

19. Փորձագետների հանձնախմբերը նախապատրաստում և մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարի միջոցով հանձնաժողովի անդամներին ու հավակնորդներին են ուղարկում փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունները` նշելով այն բնագավառները, որտեղ հնարավոր է իրականացնել բարելավումներ:

(19-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

20. Սույն կարգի 18.5-րդ կետով սահմանված վճարումների գումարից պետք է կատարվեն փորձագետների կողմից կատարված աշխատանքների դիմաց, ինչպես նաև` ըստ ներկայացված հաշիվ-ապրանքագրի, նրանց տրանսպորտային ծախսերի վճարումները:

(20-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

 

IV. ՀԱՎԱԿՆՈՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Հավակնորդ կազմակերպության գնահատումը կատարվում է փորձագետների հանձնախմբի կողմից, որը ղեկավարում է փորձագետների հանձնախմբի ղեկավարը:

(21-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

22. Գնահատումն արտահայտվում է այն միավորների ընդհանուր գումարով, որոնք նշանակում են փորձագետների հանձնախմբերը` համաձայն N 5 ձևում ներկայացված մրցանակի մոդելի 1-9-րդ չափանիշների:

(22-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

23. Չափանիշների թվային արժեքները ցույց են տալիս միավորների առավելագույն քանակը, որը կարող է ստանալ կազմակերպությունն ըստ յուրաքանչյուր չափանիշի և միավորների ընդհանուր գումարի:

(23-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, 26.05.06 N 739-Ն)

24. «Հնարավորություններ» խմբի (N 5 ձևի 1-ին աղյուսակի 1-ին կետի «1ա» ենթակետ - 5-րդ կետի «5ե» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 3 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:

Նշված միավորների հիման վրա 1-5-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):

(24-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, 26.05.06 N 739-Ն)

25. «Արդյունքներ» խմբի յուրաքանչյուր ուղղության (N 5 ձևի 1-ին աղյուսակի 6-րդ կետի «6ա» ենթակետ - 9-րդ կետի «9բ» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 2 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:

Նշված միավորների հիման վրա 6-9-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):

(25-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, 26.05.06 N 739-Ն)

26. Հավակնորդ կազմակերպության գնահատականը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` համաձայն սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր գումարի:

Փորձագետների հանձնախմբի գլխավոր փորձագետը գնահատման արդյունքները ձևակերպում է գրավոր և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին:

(26-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, 26.05.06 N 739-Ն)

 

V. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

27. Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և կազմակերպության տեղում ուսումնասիրության ու փորձագետների հանձնախմբի կողմից ներկայացված գնահատման «Հիմնավորումներ» և «Արդյունքներ» խմբերի չափանիշների արդյունքների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովն ըստ արտադրանքների կամ ծառայությունների ոլորտների նախապատրաստում է մրցանակակիրների վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(27-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

28. Մրցանակները շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, որը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` Որակի համաշխարհային օրվա կապակցությամբ (մրցութային տարվա նոյեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում):

Մրցանակակիրներին, որպես պարգև, հանձնվում է մրցանակ` որակը խորհրդանշող հուշանշան և դիպլոմ: Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է Որակի համաշխարհային օրվա շրջանակներում:

(28-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն, փոփ. 08.02.18 N 110-Ն)

29. Չի թույլատրվում արտադրանքի վրա կամ դրա շահագործման (օգտագործման) փաստաթղթերում կիրառել որակի հուշանշանի խորհրդանիշը:

(29-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

30. Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում` առանց ժամկետի սահմանափակման:

(30-րդ կետը խմբ. 10.06.04 N 890-Ն)

(կարգը խմբ. 10.06.04 N 890-Ն, խմբ., փոփ. 08.02.18 N 110-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ _______ ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության պաշտոնական անվանումը _____________________________________

(որպես իրավաբանական անձ)

__________________________________________________________________

 

Հասցեն _____________________________________________________________

 

Սեփականության ձևը ____________________________________________________

 

Գործունեության հիմնական տեսակները _________________________________________

 

__________________________________________________________________

Տնտեսական դատարանի կողմից կազմակերպությունը ճանաչվել է սնանկ, կամ առկա է նման որոշում`

 

 

 Այո
 
 Ոչ

 

Պաշտոնատար անձի անունը, ազգանունը ________________________________________

 

__________________________________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ____________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը _____________________________________________________

 

Կազմակերպության աշխատողների ընդհանուր թիվը` հայտը ներկայացնելու պահի դրությամբ __________________________________________________________________

 

Կազմակերպությունը մասնակցել է նախորդ մրցույթներին`

 

 

 Այո
 
 Ոչ _____________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

Կազմակերպության այն ներկայացուցիչների տվյալները, որոնցից կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն`

 

1. Անունը, ազգանունը ____________________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ___________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը ____________________________________________________

 

2. Անունը, ազգանունը ___________________________________________________

 

Պաշտոնը ___________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն ________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ___________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը ____________________________________________________

 

Պաշտոնատար անձի

_______________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

 

 

Կ. Տ. ____ ______________ 200  թ.

 

Մրցույթին մասնակցելու իրավունքի որոշման մասին մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացությունը

 

 

Գրանցման համարը ________________

 

 

 

 

 

 

(ձևը լրաց. 10.06.04 N 890-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ  -  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ________ ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ

 

Հավակնորդ կազմակերպության պաշտոնական անվանումը ______________________________

 

__________________________________________________________________

 

Հասցեն _____________________________________________________________

 

Պաշտոնատար անձի անունը, ազգանունը ________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ____________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը _____________________________________________________

 

Հավակնորդի աշխատողների ընդհանուր թիվը` հայտը ներկայացնելու պահի դրությամբ _____________

 

Մասնաճյուղերի ընդհանուր թիվը _____________________________________________

 

Մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերը`

 

ա) հարցաթերթիկ-հայտարարագիրը,

բ) կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների մասին տվյալները, եթե դրանք գտնվում են տարբեր հասցեներում,

գ) վճարման ապրանքագրի պատճենը,

դ) հավակնորդի հաշվետվությունը:

 

Կազմակերպության այն պաշտոնատար անձի տվյալները, ով կարող է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել և կազմակերպել տեղում ուսումնասիրությունների կատարում`

 

Անունը, ազգանունը _____________________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ___________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը _____________________________________________________

 

Վճարումը` I փուլի համար __________________________________________________

 

Կանխավճարը` II փուլի համար _______________________________________________

 

Վճարող կազմակերպության անվանումը _________________________________________

 

__________________________________________________________________

 

Հ ա յ տ ա ր ա ր ա գ ի ր

 

Հավակնորդ կազմակերպության անունից հայտնում եմ, որ կազմակերպությունը համաձայն է կատարել մրցույթի մասնակիցների համար սահմանված կանոնները: Կազմակերպությունը համաձայն է տեղում ուսումնասիրություններ անցկացնելու ժամանակ աջակցել փորձագետների հանձնախմբի աշխատանքներին և պատրաստ է վճարել դրա հետ կապված բոլոր ծախսերը:

 

Պաշտոնատար անձի

_______________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

____ ______________ 200  թ.

 

(ձևը լրաց. 10.06.04 N 890-Ն)

 

Ձև N 3

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Անվանումը,
հասցեն

Հարաբերական չափը
(տոկոս)

Հավակնորդի
հաշվետվության այն բաժնի
համարը, որտեղ
նկարագրված է
կազմակերպության
ստորաբաժանումը

Արտադրվող արտադրանքի
կամ մատուցվող
ծառայության տեսակը,
դրա նորմատիվ
փաստաթղթի նշագիրը

աշխատողները

վաճառքի
ծավալը

1 2 3 4 5

 

 

 

       

 

(ձևը լրաց. 10.06.04 N 890-Ն)

 

Ձև N 4

 

Հ Ա Վ Ա Կ Ն Ո Ր Դ Ի  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

1. Յուրաքանչյուր հավակնորդ մրցույթին մասնակցելու համար պետք է կատարի որակի բնագավառի իր աշխատանքների մակարդակի ու արդյունքների ինքնագնահատում և, համաձայն սույն կարգի N 5 ձևում ներկայացված որակի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակի մոդելի ու չափանիշների, պետք է կազմի հաշվետվություն, որը պետք է ներառի`

ա) բովանդակությունը (նշելով յուրաքանչյուր ուղղության համապատասխան չափանիշը),

բ) կազմակերպության գործունեության համառոտ բնութագիրը,

գ) կազմակերպության կառուցվածքը,

դ) կազմակերպության գործունեության նկարագրությունը և այդ գործունեության արդյունքները` բոլոր 9 չափանիշով և 32 ուղղությամբ:

2. Բովանդակության համառոտ բնութագիրը.

Բովանդակությունը պետք է լինի տպագրված, 3 էջից ոչ ավելի, որտեղ պետք է գործնականում նշված լինեն ակտիվության հիմնական փաստերը, որոնք հաշվի են առնվում հավակնորդին գնահատելու ժամանակ: Բնութագիրը պետք է ներառի`

ա) կազմակերպության գրանցման ամսաթիվը,

բ) աշխատողների թիվը,

գ) կազմակերպության զարգացման հիմնական փուլերը,

դ) սեփականության ձևը,

ե) արտադրանքի կամ ծառայությունների հիմնական տեսակները,

զ) արտադրանքի կամ ծառայությունների որակի նկատմամբ հիմնական պահանջները,

է) շուկայի հիմնական տեսակները (տեղական, տարածքային, ազգային կամ միջազգային),

ը) հիմնական սպառողների բնութագրերը (գնորդներ, այլ շահագրգիռ կողմեր, պետություն),

թ) հավակնորդին ներկայացնելու համար այլ կարևոր տվյալներ,

ժ) կազմակերպության հասցեն:

3. Հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն կազմակերպության գործունեության ուղղությունները և ձեռք բերված արդյունքները` յուրաքանչյուր ուղղության չափանիշին համապատասխան (N 5 ձևի 1-ին աղյուսակի «1ա» և «1բ» ենթակետեր և այլն):

Հաշվետվությունը ձևակերպելիս չափանիշների համարներն ու անվանումները և դրանց ուղղությունները պետք է համապատասխանեն N 5 ձևի 1-ին աղյուսակում նշված համարներին և անվանումներին:

Տեղեկատվությունը պետք է լինի համառոտ, սպառիչ և պետք է ներառի հաշվետվությունը հիմնավորող փաստացի նյութերը: Հաշվետվության ձևակերպմանը ներկայացվող պահանջները տրված են սույն ձևի 9-րդ կետում:

(3-րդ կետը փոփ. 26.05.06 N 739-Ն)

4. Սույն ձևի և N 5 ձևի պահանջներին չհամապատասխանող հաշվետվությունները քննարկման չեն ներկայացվում:

5. Կազմակերպության հնարավորությունները բնութագրող չափանիշների մասին հաշվետվության մեջ տեղեկատվությունը պետք է վերաբերի հետևյալ 3 տարրին`

առաջին` անհրաժեշտ է բնութագրել աշխատանքի ձևերն ու մեթոդները, որոնք բնութագրում են չափանիշը, ինչպես նաև անհրաժեշտ է գործունեության շրջանակներում ներկայացնել դրանց կիրառման հիմնավորումները: (նախադասությունը հանվել է 26.05.06 N 739-Ն).

երկրորդ` անհրաժեշտ է ցույց տալ, թե կազմակերպությունը որքանով է իր շրջանակներում լայնորեն և համակարգված կիրառում այդ ձևերն ու մեթոդները` «ուղղահայաց» կտրվածքով` ըստ կառավարման մակարդակի, «հորիզոնական» կտրվածքով` ըստ կազմակերպության գործունեության բնագավառների և ստորաբաժանումների: (նախադասությունը հանվել է 26.05.06 N 739-Ն).

երրորդ` անհրաժեշտ է կատարելագործման նպատակով նկարագրել, թե ինչպես են իրականացվում մոտեցման գնահատումը և վերանայումը: (նախադասությունը հանվել է 26.05.06 N 739-Ն):

(5-րդ կետը փոփ. 26.05.06 N 739-Ն)

6. Արդյունքները բնութագրող չափանիշները պետք է ներառեն հետևյալ տվյալները`

ա) ցուցանիշներ, որոնցով կազմակերպությունը գնահատում է իր արդյունքները, և այդ ցուցանիշների փոփոխման միտումը ցանկալի է ներկայացնել վերջին 3-5 տարվա համար: Նվաճված ցուցանիշների փաստացի փոփոխման միտումն անհրաժեշտ է ներկայացնել` համադրելով պլանավորվածի հետ:

Անհրաժեշտ է կազմակերպության ցուցանիշները համեմատել այլ կազմակերպությունների, մրցակիցներին հայտնի լավագույն դասի կազմակերպությունների համանման ցուցանիշների հետ:

Փորձագետներն այդպիսի տարրը գնահատում են որպես նվաճում.

բ) անհրաժեշտ է փաստացի նվաճված ցուցանիշների փոփոխությունների ուղղվածությունը համադրել պլանավորվածի հետ:

(նախադասությունը հանվել է 26.05.06 N 739-Ն)

Արդյունքների մասին տեղեկատվությունը նպատակահարմար է ներկայացնել պարզ ժամանակացույցներով և դիագրամներով, ինչպես նաև համառոտ մեկնաբանություններով, որոնք թույլ կտան ըմբռնել ներկայացված քանակական տվյալների կարևորությունն ու առանձնահատկությունները:

Ֆինանսական ձեռքբերումների մասին տվյալները, ելնելով տեղեկատվության գաղտնիության պահպանության նկատառումներից, նպատակահարմար է ներկայացնել հարաբերական միավորներով:

(կետը փոփ. 26.05.06 N 739-Ն)

7. Տեղեկատվությունը նախապատրաստելիս անհրաժեշտ է հաշվի առնել բնութագրերը` օգտագործելով գնահատման ժամանակ առկա հնարավորությունների և արդյունքների չափանիշները:

8. (կետն ուժը կորցրել է 26.05.06 N 739-Ն)

9. Հավակնորդ կազմակերպության հաշվետվության ձևակերպմանը ներկայացվող պահանջները`

9.1. Հաշվետվությունը պետք է տպագրվի A4 ձևաչափի սպիտակ թղթի մի կողմի վրա (տողերի հեռավորությունը` ոչ կրկնակի բացատով):

Հաշվետվությունը կարող է տպագրվել տպագրական մեքենայով (տողերի հեռավորությունը` ոչ կրկնակի բացատով):

Հաշվետվությունը (ներառելով նկարները, ժամանակացույցները, գծագրերը, աղյուսակները և հավելվածները) պետք է կազմված լինի առնվազն 50 թերթից:

9.2. Հաշվետվության թերթերը պետք է լինեն համարակալված: Յուրաքանչյուր թերթ պետք է ներառի ոչ թե կազմակերպության անվանումը, այլ մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմակերպության հայտի գրանցման համարը:

Համառոտագրությունների, հապավումների, տերմինների և նշանների պարզաբանումները, ինչպես նաև կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների տեղաբաշխման ցանկը ներկայացվում են հավելվածի տեսքով:

Տիտղոսաթերթի վերին աջ անկյունում կամ հաշվետվության կազմի վրա նշվում է հայտի գրանցման համարը:

9.3. Հաշվետվության բոլոր օրինակները պետք է հաստատված լինեն կազմակերպության պաշտոնատար անձի կողմից:

Հաշվետվության հաստատման տվյալները (ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ (առանց չակերտների), հաշվետվությունը հաստատող պաշտոնատար անձի տվյալները (անվանատառը, ազգանունը), ստորագրությունը և հաստատման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) տեղաբաշխվում են հաշվետվության տիտղոսաթերթի վերին աջ անկյունում:

9.4. Նպատակահարմար չէ կոշտ (ստվարաթղթե) կազմերի օգտագործումը, քանի որ այն դժվարացնում է հաշվետվություններից օգտվելը:

Նպատակահարմար չէ տեսաժապավենների և ձայնաժապավենների ընդունումը:

(ձևը լրաց. 10.06.04 N 890-Ն, փոփ. 26.05.06 N 739-Ն)

 

Ձև N 5

ՈՐԱԿԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

1. Մրցույթի մասնակից կազմակերպությունները գնահատվում են 2 խումբ ներառող միավորների չափանիշների մոդելի կիրառմամբ:

Չափանիշների առաջին խումբը բնութագրում է կազմակերպության կողմից որակի ապահովման բնագավառում նվաճումների ձեռքբերման հնարավորությունները (այսուհետ՝ հնարավորություններ):

Չափանիշների երկրորդ խումբը բնութագրում է կազմակերպության ձեռք բերած հաջողությունների արդյունքները (այսուհետ՝ արդյունքներ):

2. Առաջին և երկրորդ խմբերի չափանիշները տրված են որակի ապահովման բնագավառում մրցանակի հետևյալ մոդելում, իսկ դրանց գնահատման առավելագույն միավորները տրված են 1-ին աղյուսակում:

Որակի ապահովման բնագավառում մրցանակի մոդելը

Ներմուծեք նկարագրությունը_14069

 

Աղյուսակ 1


              

Չափանիշները և դրանց բաղադրիչները

Գործունեության ուղղությունները, որոնց վերաբերյալ պետք է ներկայացվի տեղեկատվություն

Չափանիշների
և դրանց բաղադրիչների առավելա-
գույն գնահա-
տականը` միավորներով

նշա-գիրը

բնութագրերը

1

2

3

4

I. ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

500

1.

Ղեկավարության առաջնորդությունը

100

1 ա

Ղեկավարության կողմից կազմակերպության նշանակությանը համապատասխանող կանխատեսումների, քաղաքականության և ռազմավարության նպատակների մշակում, անձնական օրինակով կազմակերպության ղեկավարում

ղեկավարության կողմից կազմակերպության նշանակությանը համապատասխանող կանխատեսումների, քաղաքականության և ռազմավարության նպատակների մշակում (կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի առկայություն)

ստեղծագործական և նորամուծության աշխատանքների խրախուսում ու աջակցություն (միջոցառումների նախատեսում և ռեսուրսների հատկացում)

աշխատողների ներգրավմանը և զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծում (ծրագրերով նախատեսված միջոցառումներին նրանց մասնակցության ապահովում)

25

1 բ

Ղեկավարության մասնակցությունը կազմակերպության որակի կառավարման համակարգի մշակման, ներդրման և անընդհատ բարելավման նախագծերի, նոր մեթոդների, լուծումների որոնումների գործընթացներին

ղեկավարության կողմից կառավարման համակարգի գործընթացների մշակման և ներդրման ապահովում

ղեկավարության կողմից փոփոխությունների, վերլուծությունների և առավել կարևոր գործունեությունների արդյունքների բարձրացման ապահովում, արդիականացում, դրանց ուղղահայաց ու հորիզոնական կապերի ծավալում, կազմակերպական կառուցվածքի կատարելագործում

25

1 գ

Ղեկավարության մասնակցությունն սպառողների, գործընկերների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իրականացվող աշխատանքներին

ղեկավարության կողմից սպառողների, գործընկերների և հասարակության պահանջմունքների և սպասելիքների ըմբռնում և բավարարում, գործընկերների հետ համագործակցում` համատեղ գործունեության կատարելագործմամբ, ինչպես նաև կոնֆերանսների և սեմինարների աշխատանքներին մասնակցություն

ղեկավարության աջակցություն` շրջակա միջավայրի բարելավմանը և հասարակությանն օգնելուն ուղղված գործունեությանը

25

1 դ

Ղեկավարության կողմից կազմակերպության անձնակազմին աջակցում և խրախուսում

ղեկավարության անձնական մասնակցությունն անձնակազմին` ըստ կազմակերպության նշանակության, ինչպես նաև արժեքների, քաղաքականության և ռազմավարության պարզաբանման աշխատանքներին, աշխատողներին իրենց պլանների, նպատակների և խնդիրների իրականացման նպատակով օգնության ցուցաբերում, աջակցում և խրախուսում

կազմակերպության բոլոր մակարդակներում առանձին անձանց և խմբերի գործունեության ժամանակին ու պատշաճ գնահատում

25

2.

Անձնակազմը

90

2 ա

Պլանավորում, ղեկավարում և անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների բարելավում, փոփոխությունների որոշում

անձնակազմի աշխատանքային պլանների մշակում` աշխատակազմի և առանձին այլ ներկայացուցիչների ներգրավմամբ

դրսից աշխատողների ներգրավման ժամանակ արդար մոտեցման ապահովում` ներառյալ մշտական աշխատողների համեմատ նրանց համար հավասար պայմանների ստեղծում

անձնակազմի պլանային աշխատանքների կատարելագործում` աշխատակազմի հետ հետազոտությունների և հետադարձ կապի այլ ձևերի օգտագործմամբ

18

2 բ

Գիտելիքների մակարդակի որոշում, դրա զարգացմանն աջակցում և անձնակազմի իրազեկության ապահովում

անձնակազմի գիտելիքների և իրազեկության որոշում, դասակարգում և համապատասխանեցում կազմակերպության պահանջներին

կազմակերպության ընթացիկ և ապագա պահանջների ապահովման նպատակով անձնակազմի զարգացման և ուսուցման ծրագրերի մշակում և իրագործում
իրենց աշխատանքների բարելավմանը ձգտող անձնակազմին աջակցում

18

2 գ

Կազմակերպության ռազմավա-րությունը և քաղաքականությունը կենսագործելու նպատակով անձնակազմի ներգրավում և նրան իրավասություններով լիազորում

կազմակերպության շրջանակներում անցկացվող կոնֆերանսների, հանդիսավոր միջոցառումների, ցուցահանդեսների միջոցով կատարելագործման աշխատանքներին անձնակազմի ներգրավում

պաշտոնական հրահանգների միջոցով անձնակազմի լիազորությունների սահմանում

18

2 դ

Անձնակազմի հետ շփումների ապահովում

տեղեկատվության փոխանակման գործընթացում անձնակազմի պահանջմունքների որոշում

18

2 ե

Անձնակազմի խրախուսում և նրանց մասին հոգածություն

վարձման պայմանների համաձայնեցում քաղաքականության և ռազմավարության հետ` ներառյալ աշխատանքի վարձատրությունն ու անձնակազմի տեղաբաշխումը, այդ թվում` հաստիքների կրճատման ժամանակ

անձնակազմի իրազեկությանն աջակցում և նրան ներգրավում, առողջության պահպանման, անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության և հասարակության պահանջմունքների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի գործում

18

 

 

լրացուցիչ սոցիալական աջակցության ցուցաբերում` կենսաթոշակային ապահովման, առողջության պահպանման, երեխաների հանդեպ հոգացության և այլնի նկատմամբ

սոցիալական և մշակութային գործունեության աջակցում հարմարավետության ապահովում և ծառայությունների տրամադրում (օրինակ՝ տրանսպորտի հատկացում, սննդի կազմակերպում, ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառում և այլն)

 

3.

Որակի բնագավառում կազմակերպության քաղաքականությունը և ռազմավարությունը

80

3 ա

Քաղաքականության և ռազմավարության մշակման համար սպառողների ու շահագրգիռ մարմինների առկա և ապագա պահանջմունքների ու սպասելիքների որոշում

տեղեկատվության հավաքում ու վերլուծություն` շուկայի և դրա այն հատվածների որոշման համար, որտեղ կազմակերպությունը ծավալել է իր գործունեությունը և պլանավորում է աշխատել ապագայում

սպառողների, անձնակազմի, գործընկերների, հասարակության և այլ շահագրգիռ կողմերի պահանջմունքների ու սպասելիքների ընկալում և կանխատեսում

շուկայի զարգացման` ներառյալ մրցակիցների գործունեության ընկալում և կանխատեսում

16

3 բ

Քաղաքականության և ռազմավարության մշակման համար ստացված չափումների, հետազոտությունների, ճանաչողական և ստեղծագործական արդյունքների հիման վրա տեղեկատվության օգտագործում

կազմակերպության ներքին աշխատանքների ցուցանիշների վերլուծություն և գնահատում

մրցակիցների և նույնատիպ ոլորտի լավագույն կազմակերպությունների մասին հավաքված տեղեկատվության վերլուծություն և գնահատում

սոցիալական, բնապահպանական և իրավական տեսակետների ընկալում ու հաշվառում

տնտեսական և վիճակագրական ցուցանիշների վերլուծություն ու գնահատում

նոր տեխնիկայի վերլուծություն և գնահատում

շահագրգիռ մարմիններից առաջարկված մոտեցումների վերլուծություն և կիրառում

16

3 գ

Քաղաքականության և ռազմավարության մշակում, վերլուծություն ու արդիականացում՝ հաշվի առնելով օրենսդրական և պայմանագրային պահանջները

քաղաքականության և ռազմավարության մշակում` շահագրգիռ կողմերի պահանջմունքների, սպասելիքների և ճանաչողական ու ինովացիոն գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա

կարճաժամկետ և երկարաժամկետ պահանջմունքների հաշվեկշռված հաշվառում

առկա և ապագա մրցակցային պայքարում առավելությունների որոշում

հաջողության առավել կարևոր գործոնների որոշում

կազմակերպության քաղաքականության և ռազմավարության վերլուծություն ու արդիականացում

16

3 դ

Հիմնական գործընթացների շրջանակներում քաղաքականության և ռազմավարության ծավալում

կազմակերպության քաղաքականության և ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ վճռորոշ գործընթացների համալիր ծրագրի մշակում և նույնականացում

վճռորոշ գործընթացների և դրանց սպառողների որոշում

16

3 ե

Անձնակազմին քաղաքականության և ռազմավարության մասին տեղեկատվությամբ ապահովում և դրա կենսագործում

կազմակերպության քաղաքականության և ռազմավարության մասին իրազեկում անձնակազմին` նրանց բոլոր մակարդակներում և բոլոր ստորաբաժանումներում

քաղաքականության և ռազմավարության կիրառում` գործունեության բոլոր տեսակների պլանավորման ժամանակ

16

4.

Գործընկերությունը և ռեսուրսները

90

4 ա

Արտաքին գործընկերներ

քաղաքականությանը և ռազմավարությանը համապատասխան կարևոր գործընկերների և գործընկերության ռազմավարական հնարավորությունների որոշում

մատակարարման շղթայում գործընկերային փոխհարաբերությունների ձևավորում

գործընկեր կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և մշակույթի համատեղման ապահովում

18

4 բ

Ֆինանսական ռեսուրսներ

քաղաքականության և ռազմավարության իրականացման նպատակով ֆինանսական ռեսուրսների օգտագործում

ֆինանսական ռազմավարության և գործընթացների մշակում և ներդնում

նյութական և ոչ նյութական ակտիվներում կապիտալի ներդրման գնահատում

ռեսուրսների կառուցվածքի արդյունավետության ապահովման համար ֆինանսական մեխանիզմների և ցուցանիշների, այդ թվում` որակի ապահովման բնագավառի համար կատարված ծախսերի վերլուծության կիրառում

18

4 գ

Ենթակառուցվածք և նյութական ռեսուրսներ

կազմակերպության ենթակառուցվածքի և նյութական ռեսուրսների օգտագործում` քաղաքականության և ռազմավարության իրականացման համար

գույքի պահպանում պատշաճ վիճակում և դրա արդյունավետ օգտագործում

հասարակության և անձնակազմի վրա գույքի յուրաքանչյուր բացասական ազդեցության չափում (ներառյալ առողջության պահպանումը և անվտանգության ապահովումը) և կառավարում

արտադրական թափոնների ծավալի կրճատում և դրանց կրկնակի օգտագործում

18

 

 

արտադրվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների անվտանգության ապահովման յուրաքանչյուր բացասական գործոնի նվազեցում

 

4 դ

Տեխնոլոգիաներ

իրականացվող քաղաքականության և ռազմավարության շրջանակներում այլընտրանքային ու նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև բիզնեսի և հասարակության վրա այդ տեխնոլոգիաների ազդեցության նույնականացում և գնահատում

առկա նոր տեխնոլոգիաների օգտագործում

օգտագործվող տեխնոլոգիաների կատարելագործում

հնացած տեխնոլոգիաների հայտնաբերում և փոխարինում

18

4 ե

Տեղեկատվություն և գիտելիքներ

քաղաքականության և ռազմավարության իրականացման նպատակներով նորարարությունների և գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, կարգաբերում և դրանց կառավարում

ամանակակից, ամբողջական և պահպանվող տեղեկատվության գրանցում և այդ գործունեության կատարելագործման ապահովում

տեղեկատվական ռեսուրսների և գիտատեխնիկական նորույթների կիրառման միջոցով աշխատողների ինովացիոն և ստեղծագործական մտածելակերպի զարգացման պայմանների ապահովում

18

5.

Կազմակերպության կողմից իրականացվող գործընթացները

140

5 ա

Գործընթացների պարբերաբար նախագծում և կառավարում

կազմակերպության գործընթացների նախագծում (մշակում)` ներառյալ քաղաքականության և ռազմավարության իրականացման համար կարևոր գործընթացները

գործընթացների կառավարման համար ստանդարտացման համակարգերի կիրառում, օրինակ` որակի կառավարման համակարգերի ստանդարտների շարքը (ԻՍՕ 9000), էկոլոգիական կառավարման համակարգերի ստանդարտների շարքը (ԻՍՕ 14000), աշխատանքի պահպանման և անվտանգության համակարգերի ստանդարտները և այլն

գործընթացների բոլոր փուլերում արդյունավետ կառավարման նպատակով փոխազդեցությունների խնդիրների լուծում, ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում

25

5 բ

Գործընթացների կատարելագործում՝ օգտագործելով ինովացիաները՝ սպառողի և այլ շահագրգիռ կողմերի լրիվ պահանջմունքներն ու սպասելիքները բավարարելու համար

բարելավման հնարավորությունների որոշում

անձնակազմի, սպառողների և գործընկերների ստեղծագործական նախաձեռնության խթանում, բարելավում

նոր գործընթացների և աշխատանքի սկզբունքների հայտնաբերում և օգտագործում

30

 

 

նոր կամ փոփոխված գործընթացների ներդրում, փորձարկում և հսկում

գործընթացներում կատարված փոփոխությունների մասին շահագրգիռ մարմիններին տեղեկատվությամբ ապահովում

նոր կամ գործընթացներում կատարված փոփոխությունների մասին, մինչև դրանց ներդրումը, անձնակազմին տեղեկատվությամբ ապահովում և այդ նոր պայմաններով աշխատանքների կատարման համար ուսուցման կազմակերպում

գործընթացներում կատարված փոփոխություններից սպասվելիք արդյունքների ստացման վստահության ապահովում

 

5 գ

Սպառողի սպասվելիք պահանջմունքների հիման վրա արտադրանքի (ծառայության) նախագծում և մշակում

գոյություն ունեցող արտադրանքի և ծառայությունների, ինչպես նաև առկա և ապագա սպասելիքների և պահանջմունքների համար շուկայի ուսումնասիրման, սպառողների հետազոտման և այլ ճանապարհով ստացված տեղեկատվության արդյունքների օգտագործում

սպառողների ապագա պահանջմունքների և սպասելիքների բավարարման համար արտադրանքի և ծառայությունների բարելավմանն ուղղված կանխատեսումների որոշում և միջոցառումների մշակում

մրցունակ արտադրանքի (ծառայության) մշակման համար ստեղծագործ և ինովացիոն ծառայությունների նախագծում և մշակում

գործընկերների հետ համատեղ նոր արտադրատեսակների ստեղծում

30

5 դ

Արտադրանքի (ծառայության) արտադրում (մատուցում), մատակարարում (սպասարկում)

համապատասխան արտադրանքի (ծառայության) նախագծում, մշակում և ձեռքբերում

առկա և հնարավոր սպառողներին տեղեկատվության ապահովում, շուկայի ուսումնասիրություն և արտադրանքի (ծառայության) վաճառքի կազմակերպում

արտադրանքի (ծառայության) հասցնում սպառողներին

արտադրանքի (ծառայության) հետվաճառքային սպասարկման կազմակերպում

30

5 ե

Կառավարում և սպառողների հետ փոխհարաբերությունների բարելավում

սպառողների պահանջմունքների որոշման և բավարարման նպատակով

ամենօրյա շփումների ապահովում ամենօրյա շփումների ընթացքում սպառողներից ստացված տեղեկությունների` ներառյալ բողոքների քննարկում

սպառողների հետ ակտիվ համագործակցության ապահովում` նրանց պահանջմունքների ու սպասելիքների քննարկման և բավարարման նպատակով

վաճառքից հետո անցկացվող միջոցառումների, հետվաճառքային սպասարկումների և սպառողների հետ այլ շփումների ապահովում` արտադրանքով (ծառայությամբ), վաճառքի և սպասարկման գործընթացներով նրանց բավարարվածության աստիճանի որոշման համար

25

 

 

սպառողների հետ վաճառքի և սպասարկման ժամանակ ստեղծագործ և ինովացիոն բնույթի փոխհարաբերությունների աջակցում

 

 

II. ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

500

6.

Աշխատակազմի բավարարվածությունը

90

6 ա

Կազմակերպության գործունեության ցուցանիշների ընկալումն անձնակազմի կողմից

անձնակազմի մասնակցությունը կազմակերպության կառավարմանը`

տեղեկատվության մատչելիությունը

լիազորությունները

որոշումների ընդունմանը նրա մասնակցությունը աշխատողների կարողությունների զարգացումը`

աշխատանքում առաջխաղացումը

վերապատրաստման և կատարելագործման հնարավորությունը կոլեկտիվում հոգեբանական մթնոլորտը`

ղեկավարության վերաբերմունքը

կոլեկտիվում հարաբերությունները

աշխատանքային պայմանները սոցիալական հարցերը`

հավասար հնարավորությունները

վարձման պայմանները

առողջության պահպանումը և աշխատանքի անվտանգությունը

զբաղվածության երաշխիքը

աշխատանքի վարձատրությունը և արտոնությունները կազմակերպության ընդհանուր վարկանիշը`

կազմակերպության ղեկավարի գործունեությամբ կազմակերպության սկզբունքների և քաղաքականության վարման նկատմամբ բավարարվածությունը

65

6 բ

Կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` անձնակազմի բավարարվածության բարձրացման առմամբ

անձնակազմի ներգրավումը կառավարման գործընթացում`

բարելավման նպատակով առաջարկությունների ներկայացումը

առանձին աշխատողների և խմբերի արժանիքների ճանաչումը

աշխատողների հարցումներին անդրադարձման արդյունքները

մասնագիտական պատրաստվածության մակարդակը բավարարվածությունն աշխատանքային պայմաններով`

բացակայությունները

վնասվածության և հիվանդության մակարդակը

բողոքները

աշխատանքի ընդունման միտումները

կադրերի հոսքը

գործադուլները

կազմակերպության կողմից տրամադրված հարմարավետությունների և ծառայությունների օգտագործումն աշխատողների կողմից

25

7.

Սպառողների բավարարվածությունն արտադրանքի կամ ծառայության որակով

200

7 ա

Արտադրանքի կամ ծառայության որակի ընկալումն սպառողների կողմից՝ սկսած նորմատիվ փաստաթղթերի մշակումից մինչև արտադրանքի (ծառայության) ընդունումը և արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովումը

Սպառողների կողմից արտադրանքի կամ ծառայության որակի ընկալումը ցուցանիշները բնութագրում են կազմակերպության գործունեության ընկալումը սպառողների կողմից (այդ ցուցանիշները որոշվում են, օրինակ՝ սպառողների հետազոտությամբ, հարցազրույցներով, ինչպես նաև վաճառողների վարկանիշով, ստացված շնորհակալագրերով և բողոքներով):

Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ընկալման ցուցանիշներ, որոնք բնութագրում են`

կազմակերպության ընդհանուր վարկանիշը` ըստ`

մատչելիության,

կապի միջոցների առկայության,

վարքի ակտիվության.

արտադրանքի և ծառայությունների`

որակը, արժեքը, հուսալիությունը, կոնստրուկցիայի (դիզայնի) նորամուծությունը,

մատակարարումը,

շրջակա միջավայրի վրա ազդեցությունը.

վաճառքի և հետվաճառքային սպասարկումը`

մասնագիտական ունակությունը և անձնակազմի վարքը,

խորհրդատվությունը և օգնությունը,

տեխնիկական փաստաթղթերի և սպառողների համար նախատեսված գրականության առկայությունը,

արտադրանքից օգտվելու վերաբերյալ ուսուցումը,

բողոքներին արձագանքումը,

դիմումներին անդրադառնալու ժամանակը,

տեխնիկական օգնությունը,

երաշխավորումը և երաշխիքային սպասարկումը.

սպառողների վարվեցողությունը`

կազմակերպության արտադրանքի և ծառայությունների կրկնակի գնմամբ,

կազմակերպությանն այլ սպառողներին երաշխավորելու ցանկությամբ:

145

7 բ

Կազմակերպության ցուցանիշների զարգացումը՝ սպառողների բավարարվածության ապահովման առմամբ

Կազմակերպության ցուցանիշները նրա գործունեության ներքին ցուցանիշներն են, որոնք օգտագործվում են ընթացաստուգման, ճանաչման, կանխատեսման, սպառողների բավարարվածության բարձրացման նպատակով կազմակերպության աշխատանքների կատարելագործման համար:

Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ներքին ցուցանիշներ, որոնք բնութագրում են`

կազմակերպության ամբողջական ընկալումը`

ստացված մրցանակները,

կազմակերպության մասին սպառողների արձագանքները մամուլում և այլ լրատվության միջոցներում.

արտադրանքի և ծառայությունների`

մրցունակությունը,

արտադրանքի որակի վերաբերյալ վնասապահանջները, բողոքները և դիտողությունները, որոնք ստացված և ընդունված են կազմակերպության կողմից,

երաշխիքը և երաշխիքային պարտավորությունները,

վաճառքը և հետվաճառքային ուղեկցումը,

սպառողներին տեղեկատվությամբ ապահովումը,

սպառողների հարցումներին պատասխանելու հաճախականությունը և արդիականությունը.

մշտական սպառողները`

մշտական սպառողների քանակը,

սպառողների հետ փոխհարաբերությունների շարունակականությունը:

55

8.

Հանրության վրա կազմակերպության ազդեցությունը

60

8 ա

Հանրության կողմից կազմակերպության գործունեության ցուցանիշների ընկալումը

Հանրության կողմից կազմակերպության գործունեության ցուցանիշները բնութագրում են հասարակության կողմից կազմակերպության ընկալումը (այդ ցուցանիշները որոշվում են, օրինակ՝ հետազոտական, անկախ արձագանքների, հասարակական միջոցառումների անցկացման, պետական կառավարման մարմինների կարծիքների հիման վրա):

Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ընկալման ցուցանիշներ, որոնք բնութագրում են`

կազմակերպության գործունեությունը, որպես հասարակության անդամ`

տեղեկատվության թափանցիկությունը հասարակության համար,

կազմակերպության հետ համագործակցության հավասար հնարավորությունների տրամադրումը,

ազդեցությունն ազգային տնտեսության վրա,

պետական կառավարական մարմինների հետ փոխհամագործակցությունը. հասարակության կյանքում մասնակցությունը`

կրթության և ուսուցման համակարգին աջակցումը,

առողջապահության և սոցիալական ապահովությանն աջակցումը,

սպորտին և ժամանցի կազմակերպմանն աջակցումը,

բարեգործական և հասարակական աշխատանքներին մասնակցությունը.

 կազմակերպության աշխատանքների և արտադրանքի վնասակար գործոնի նվազեցումը և բացառումը`

բնակչության շրջանում հիվանդության և վնասվածության դեպքերի նվազեցումը,

անվտանգության գործոնների բարձրացումը,

աղտովածության, վնասաբեր արտանետումների և աղմուկի նվազեցումը.

 ռեսուրսների խնայողությունը`

էներգառեսուրսների սպառման նվազեցումը,

հումքի խնայողությունը,

թափոնների կրճատումը և դրանց ոչնչացումը,

երկրորդական վերամշակման նյութերի օգտագործումը:

15

8 բ

Կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` հանրության բավարարվածությունը մեծացնելու առմամբ

Կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` նրա գործունեության ներքին ցուցանիշներն են, որոնք օգտագործվում են ընթացաստուգման, ընկալման, կազմակերպության աշխատանքների կատարելագործման և կանխատեսման համար, հասարակության բավարարվածության բարձրացման նպատակով:

Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ներքին ցուցանիշներ, որոնք բնութագրում են «8ա» ենթակետի բաղկացուցիչներով նշված ոլորտների գնահատումները, ինչպես նաև`

զբաղվածության մակարդակի վրա

ազդեցությունը,

պետական կառավարման

մարմինների հետ համագործակցությունը` համապատասխանության հավաստման (սերտիֆիկացման), ներմուծման և արտահանման, պլանավորման, արտադրանքի թողարկման հարցերում,

հասարակության շահերը հաշվի առնելը,

պետական կառավարման մարմինների և

հասարակական կազմակերպությունների

կողմից պարգևների ստացումը:

45

9.

Կազմակերպության աշխատանքների արդյունքները

150

9 ա

Կազմակերպության աշխատանքների ֆինանսական ցուցանիշները

Ֆինանսական ցուցանիշները գնահատում են վերլուծության արդյունքների հիման վրա, որոնք ներկայացված են գրաֆիկների, աղյուսակների, դիագրամաների տեսքով, այդ թվում`

շահույթի և կորուստների ցուցանիշները

ներառում են`

սպառումից ստացված հասույթը,

սպառումից ստացված եկամուտը,

մաքուր եկամուտը,

ֆինանսատնտեսական գործունեությունից

ստացված եկամուտը,

եկամուտներից բարեգործական

նպատակներով հատկացումները.

հաշվապահական հաշվեկշռի ցուցանիշները

ներառում են`

հաշվեկշռի արտարժույթը,

արտաշրջանառու ակտիվները,

շրջանառու կապիտալը,

պահուստները և կապիտալը,

երկարաժամկետ և կարճաժամկետ

պարտքերը,

պաշարները.

դրամային միջոցների շարժը ներառում է`

բյուջետային մուծումները,

կապիտալի ներդրումները
(սկզբունքներ և կառուցվածք),

կանխիկ դրամի շարժի կառավարումը

(բանկային վարկեր, այդ

թվում` չմարված, դեբիտորական և

կրեդիտորական պարտքը),

շահագործման ծախսերը.

ֆինանսական վիճակի ցուցանիշները

ներառում են`

ֆինանսական կայունությունը

 իրացվելիությունը,

շրջանառու կապիտալի

շրջանառունակությունը,

բյուջեների (պետական, տեղական,

պարտադիր սոցիալական

ապահովագրության) նկատմամբ ունեցած

ամկետանց պարտավորությունները

(հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ,

տույժեր, տուգանքներ),

սնանկության (անվճարունակության)

կամ լուծարման գործընթացում գտնվելը.

այլ ցուցանիշները ներառում են`

բաժնետիրական կապիտալի

և կապիտալի եկամուտները,

վարկային վարկանիշը

(վճարունակությունը),

բաժնետերերի ընդհանուր եկամուտը,

այդ թվում` վճարված

եկամուտների բաժնեմասը, բաժնետերերի

եկամտաբերություն, որակի վրա կատարված

ծախսերը:

 

9 բ

Կազմակերպության արտադրանքի (ծառայության) որակը և այլ աշխատանքների արդյունքները

արտադրանքի (ծառայության) որակը`

լավագույն կազմակերպությունների

հետ իր արտադրանքի համեմատումը

արատավորության մակարդակը

կամավոր սերտիֆիկացումը, այդ

թվում` որակի և էկոլոգիական կառավարման

համակարգերի սերտիֆիկացումը

գործընթացները`

նոր գործընթացների և

տեխնոլոգիաների ներդրումը

գործընթացների բարելավումը

արտադրողականությունը

կայունությունը

տեղեկատվությունը և գիտելիքները`

կազմակերպության և նրա

արտադրանքի (ծառայության) մասին

տեղեկատվության տարածման

միջոցները

մատչելիությունը

հավաստիությունը

արդիականությունը

գործունեությունն ամբողջությամբ`

բաժնեմասը, որը զբաղեցնում է

կազմակերպության արտադրանքը

(ծառայությունը) շուկայում

արտադրանքի (ծառայության) նոր

տեսակների յուրացումը

արտահանումը

նոր արտադրանքի (ծառայության)

շուկա դուրս գալու ժամանակը,

վաճառքի ծավալները` բնական

արտահայտմամբ,

հիմնական ֆոնդերի օգտագործումը և

վիճակը, այդ թվում` դրանց

միջին տարեկան արժեքը, մաշվածությունը, բեռնվածությունը, նորացման գործակիցները, դուրսբերման կամ նորացման ինտենսիվությունը, արտադրության ավտոմատացումը և մեքենայացումը գործընկերությունը`

գործընկերների հետ

համագործակցությունը

մատակարարների հետ

համագործակցությունը` ներառյալ գնվող

արտադրանքի (ծառայության) արժեքը,

մատակարարների արձագանքումը

կազմակերպության դիմումներին

գույքի, այդ թվում` շենքերի և

սարքավորումների արժեքազրկումը,

սպասարկման արժեքը, օգտագործումը

75

 

(ձևը լրաց. 10.06.04 N 890-Ն, խմբ. 26.05.06 N 739-Ն)


 

Ձև N 6

 

«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՄԲԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Տար-
րը

Բնութագիրը

Սանդղակը

0 տոկոս

25 տոկոս

50 տոկոս

75 տոկոս

100 տոկոս

1

2

3

4

5

6

7

Մո-
տեց-
ման
կատա-
րելու-
թյունը

Հիմնավորում`
- մոտեցումը տրամաբանորեն հիմնավորված է,
- գործընթացները մշակված են,
- մոտեցումը կողմնորոշված է շահագրգիռ կողմերի պահանջմունքների բավարարմանը.

Չկան ապացույցներ
(կամ պատահական են):


որոշ ապացույցներ





ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Ներդաշնակում`
- մոտեցումն ուղղված է քաղաքականության և ռազմավարության իրականացմանը,
- մոտեցումը ներդաշնակված է աշխատանքային գործընթացներին,
- մոտեցումը համաձայնեցված է այլ մոտեցումների հետ
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Տարրի գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

Մո-
տեց-
ման
խորու-
թյունը

Ներդրում`
- մոտեցումը ներդրված է.
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
Կիրառվում է հնարավոր բնագավառների 1/4 մասով: Կիրառվում է հնարավոր բնագավառների 1/2 մասով: Կիրառվում է հնարավոր բնագավառների 3/4 մասով: Կիրառվում է հնարավոր բոլոր բնագավառներում:
Համակարգում`
- մոտեցումը կիրառվում է կառուցվածքով և համալիր
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ

Տարրի գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

Մո-
տեց-
ման
գնահա-
տումը
և
վերա-
նայումը

Չափում`
Մոտեցման արդյունավետության և բարելավման համար իրականացվում են մշտական չափումներ:
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Ուսումնասիրում`
Որոշվում և ուսումնասիրվում են գործնական լավագույն օրինակները և բարելավման հնարավորությունները:
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Բարելավում`
Չափումների և ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են բարելավումը որոշելու, համակարգելու, պլանավորելու և ներդնելու համար:
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Տարրի գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

  Ընդհանուր գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

 

(ձևը լրաց. 10.06.04 N 890-Ն)

 

Ձև N 7

 

«Արդյունքներ» խմբի չափանիշների գնահատումը

 

Տար-
րը

Բնութագիրը

Սանդղակը

0 տոկոս

25 տոկոս

50 տոկոս

75 տոկոս

100 տոկոս

1 2 3 4 5 6 7
Նվա-
ճում-
ները
Միտում`
Միտումը համարվում է դրական, և (կամ դիտարկվում է լավ աշխատանքի մակարդակի պահպանում:
Արդյունքներ չեն ներկայացված, կամ ներկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն: Դիտարկվում է դրական միտում, և (կամ) որոշ արդյունքներ վկայում են աշխատանքի բավարար մակարդակի պահպանումը: Դիտարկվում է դրական միտում, և (կամ) շատ արդյունքներ վկայում են լավ աշխատանքի մակարդակի պահպանումը` 3 տարվանից ոչ պակաս ժամանակահատվածում: Դիտարկվում է բացահայտ դրական միտում և (կամ)արդյունքների մեծ մասը վկայում է աշխատանքի գերազանց մակարդակի պահպանում` 3 տարվանից ոչ պակաս ժամանակահատվածում: Դիտարկվում են բացահայտ դրական միտում և (կամ) բոլոր
բնագավառներում
աշխատանքի գերազանց մակարդակի պահպանում` 5 տարվանից ոչ պակաս
ժամանակահատվածում:
Նպատակային ցուցանիշներ`
Ցուցանիշները համապատասխանում են կազմակերպության նպատակներին:

Ցուցանիշները նվաճված են:
Նպատակային
ցուցանիշները և
արդյունքները չեն
ներկայացված, կամ
ներկայացված է
պատահական բնույթի
տեղեկատվություն:
Նպատակային
ցուցանիշներն էապես
նվաճված են և որոշ բնագավառներում
համապատասխանում
են նպատակներին:
Նպատակային
ցուցանիշներն էապես
նվաճված են և շատ բնագավառներում
համապատասխանում
են նպատակներին:
Նպատակային
ցուցանիշներն էապես
նվաճված են և  բնագավառների
մեծամասնություններում
համապատասխանում
են նպատակներին:
Նպատակային
ցուցանիշները
նվաճված են գերազանցապես և բնագավառների մեծ մասում
համապատասխանում
են նպատակներին:
Համեմատություն`

Կատարված է համեմատություն
կազմակերպության
համապատասխան ոլորտում և (կամ) «լավագույնը դասում»` վիճակագրական միջին նվաճումներով:
Արդյունքները
ներկայացված չեն կամ ներկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն:
արդյունքների համեմատում
գործունեության որոշ
բնագավառներում
գործունեության որոշ
բնագավառներում
բարենպաստ
համեմատում
բարենպաստ համեմատում
գործունեության շատ
բնագավառներում
բարենպաստ համեմատում գործունեության շատ
բնագավառների մեծ
մասում և «լավագույնը
դասում» բնագավառի մեծ մասում
Պատճառները`

Արդյունքները պայմանավորված են մոտեցման կիրառմամբ:
Արդյունքները
ներկայացված չեն, կամ նարկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն:
որոշակի
արդյունքներ
բազմաթիվ
արդյունքներ
արդյունքներ բնագավառների
մեծ մասում
արդյունքներ բոլոր
բնագավառներում
Տարրի գնահատականը (տոկոս) - - 0 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 -

Ընդ-
գըրկ-
ման
խո-
րու-
թյու-
նը

Գործունեության ուղղություններում
ընդգրկման խորությունը

Արդյունքները ներկայացված են
համապատասխան
բնագավառների համար:
Արդյունքները
ներկայացված չեն կամ ներկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն:
Արդյունքները
ներկայացված են որոշակի բնագավառների համար:
Արդյունքները
ներկայացված են շատ բնագավառների համար:
Արդյունքները
ներկայացված են բնագավառների մեծ մասի համար:
Արդյունքները
ներկայացված են բոլոր բնագավառների համար:
Տարրի գնահատականը (տոկոս) - - 0 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 -
  Ընդհանուր գնահատականը (տոկոս) - - 0 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 -

 

(ձևը լրաց. 10.06.04 N 890-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով) ստեղծման և գործունեության կազմակերպման հարցերը:

(1-ին կետը փոփ. 04.07.00 N 360, 23.07.03 N 902-Ն, 10.06.04 N 890-Ն)

2. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Մրցանակաբաշխության հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակների (այսուհետև` մրցանակներ) հավակնորդներին մրցույթի անցկացման մասին տեղեկացնելը.

բ) մրցույթին մասնակցել ցանկացող հավակնորդների կողմից մրցանակաբաշխության հանձնաժողով` հայտի և համապատասխան նյութերի ներկայացման կարգը սահմանելը.

գ) (ենթակետը հանվել է 10.06.04 N 890-Ն)

(3-րդ կետը փոփ. 04.07.00 N 360, 10.06.04 N 890-Ն)

4. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) նախապատրաստում է մրցանակների բաշխման վերաբերյալ առաջարկություններ.

բ) ուսումնասիրում է ստացված նյութերը, այդ թվում` անցկացնում է դրանց փորձաքննություն` համապատասխան ոլորտների առաջատար գիտնականների, մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ.

գ) կազմակերպում է մրցույթում հաղթող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի պարգևատրման արարողությունը.

դ) (պարբերությունն ուժը կորցրել է 04.07.00 N 360)

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360, 06.06.02 N 803-Ն)

 

III. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Մրցանակաբաշխության հանձնաժողովը կազմվում է պետական մարմինների ղեկավարներից, արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառի առաջատար գիտնականներից ու մասնագետներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

(6-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

7. Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

Արտահերթ նիստ կարող է հրավիրվել մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների 1/3-ի պահանջով:

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին մրցանակաբաշխության նյութերի տրամադրման և նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:

(8-րդ կետը լրաց., փոփ. 10.06.04 N 890-Ն)

9. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(9-րդ կետը լրաց. 04.07.00 N 360)

10. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

11. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքներն ու վերահսկողություն իրականացնում մրցանակաբաշխության հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

դ) ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում.

ե) մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(11-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

12. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարին: Հանձնաժողովների նիստերին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում նիստին կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը:

(12-րդ կետը փոփ. 10.06.04 N 890-Ն)

13. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև գործունեությունն ու ընդունված փաստաթղթերը մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին առաքումն իրականացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը:

(13-րդ կետը փոփ. 23.07.03 N 902-Ն, 10.06.04 N 890-Ն)

14. Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման ու կատարման վերաբերյալ.

դ) մշակում և մրցանակաբաշխության հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները և նախապատրաստում դրանց վերաբերյալ առաջարկություններ ինչպես նաև կազմակերպում է ներկայացված նյութերի փորձաքննություն` համապատասխան ոլորտի առաջատար մասնագետների և գիտնականների ներգրավմամբ.

ե) վերլուծում է մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահին:

(14-րդ կետը լրաց. 04.07.00 N 360, փոփ. 10.06.04 N 890-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

արտադրանքի եվ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար

ՀՀ բնապահպանության նախարար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (հանձնաժողովի քարտուղար) (համաձայնությամբ)

(կազմը փոփ. 02.07.98 N 415, փոփ., լրաց. 19.03.99 N 170, փոփ. 23.09.99 N 589, խմբ. 04.07.00 N 360, փոփ., լրաց. 06.06.02 N 803-Ն, փոփ. 23.07.03 N 902-Ն, 06.11.03 N 1387-Ն, 10.06.04 N 890-Ն, խմբ. 08.02.18 N 110-Ն)