Basic information
Number
N 762-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.06.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.756
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.05.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.06.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.06.2004
Effective date
17.06.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2004 թվականի N 762-Ն

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎՏԻ, ԹԱԶԱԳՅՈՒՂԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻԻ, ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի հունիսին կայանալիք` Արագածոտնի մարզի Օհանավանի, Ափնագյուղի, Արարատի մարզի Նոյակերտի, Գեղարքունիքի մարզի Գեղհովտի, Թազագյուղի, Կոտայքի մարզի Բջնիի, Աղավնաձորի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Մուսայելյանի գյուղական համայնքի ղեկավարի և Փանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 644330 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Օհանավանի, Ափնագյուղի, Արարատի մարզի Նոյակերտի, Գեղարքունիքի մարզի Գեղհովտի, Թազագյուղի, Կոտայքի մարզի Բջնիի, Աղավնաձորի, Շիրակի մարզի Մուսայելյանի և Փանիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 1
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎՏԻ, ԹԱԶԱԳՅՈՒՂԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻԻ, ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
 
 

այդ թվում`

 
 
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 30000
 
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
 
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
 
4. Կապի ծառայության վճարներ 1000
 
5. Գրասենյակային ծախսեր  1000
 

ընդամենը

 

52000

 

11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր 572000
   
  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(13777 ընտրող + 13777 x 0,05)x 5 դրամ
72330
 
 

Ընդամենը

644330

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան