Basic information
Number
N 759-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.06.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.755
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.05.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.06.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.06.2004
Effective date
17.06.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2004 թվականի N 759-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 6-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «01. Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման, տեղեկատվական բազայի վարման և շահագործման գծով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 759-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «01. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ

 

NN
ը/կ

   Ծառայության տեսակը

Քանակը

Միավորի գինը (դրամ)

Նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ)

1.

Սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի ստեղծում, վարում, շահագործում և սպասարկում

1200000 անձի տվյալներ

62.50

75000.0

2.

Իրավասու մարմինների մոնիթորինգ, մեթոդական աջակցության ցուցաբերում, հայտերի մշակման ծրագրի և համակարգչային տեխնիկայի սպասարկում

189 իրավասու մարմին

21164.0

4000.0

3.

Սոցիալական ապահովության քարտերի համակարգի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացում, սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական համակարգի և այլ տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակում

6 տեղեկա-տվական բազա

5833333.0

35000.0

 

 Ընդամենը

 

 

114000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation