Basic information
Number
N 1181-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.09.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
06.09.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.09.2018
Effective date
07.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 1181-Ա

 

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՍԱՖՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանին 2018 թվականի հոկտեմբերի 22-25-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` 2018 թվականի Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի և Անահիտ Սաֆյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 6

Երևան