ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 154-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» #000895891 Կլիմա Իստ պիլոտային ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության և ՄԱԶԾ-ի միջև #EPNI/2012/303-093 համաձայնագրի համաձայն, ծրագրի ավարտով պայմանավորված, 15777559 դրամ արժողությամբ ձեռք բերված տրանսպորտային միջոցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ օրենքով սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների կատարման հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 154-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Տրանսպորտային միջոցի անվանումը |
Թողարկման տարեթիվը |
Գույնը |
Նույնականացման համարը |
Ձեռքբերման արժեքը (դրամ) |
1. |
Nissan X-Trail 2.5 I |
2013 թ. |
մոխրագույն մետալիկ |
JNITANT31Z0104757 |
15777559 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |