Գլխավոր տեղեկություն
Համար
N 1310-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2017 թվականի N 1310-Ա

 

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների Կոորդինացիոն խորհրդի 27-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական Արթուր Բաղդասարյանի` 2017 թվականի նոյեմբերի 27-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արթուր Դավթյանինը՝ ճանապարհածախսը, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերի 27-ի գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Եղիազար Ավագյանինը և Արթուր Բաղդասարյանինը՝ ճանապարհածախսը, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերի 27-ի գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան