Գլխավոր տեղեկություն
Համար
N 2960-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.08.15/5(63) Հոդ.15
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2014
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2014

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

31 հուլիսի 2014 թ.

N 2960-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին Երևանի քաղաքապետի պատշաճ մասնակցության ապահովման և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում կնքվող պայմանագրերի միատեսակությունն ապահովելու նպատակով.

1. Հաստատել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

31.07.2014 թ. N 2960-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

Վարձակալության իրավունքով բնակարան հատկացնլու մասին

 

ք. Երևան

 «____» _______________20  թ.

 

Երևան համայնքը` ի դեմս Երևանի քաղաքապետ ____________________________, որի անունից Երևանի քաղաքապետի «___».________.20 թ. հ._________-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս ______________________________________________ (այսուհետ՝ «Վարձատու»), մի կողմից, ___________________________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

(այսուհետ` «Վարձակալ»), մյուս կողմից, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» հ.682, Երևան քաղաքի ավագանու 20___ թվականի ______________ ____-ի հ. _____ -Ն և Երևանի քաղաքապետի «___»._________.20 թ. հ.________ -Ա որոշումները, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 «Վարձակալը» պարտավորվում է պայմանագրով սահմանված կարգով հետագա ապամոնտաժման (քանդման) նպատակով «Վարձատուին» հանձնել քաղաք Երևան, ___________________________________ հասցեի բնակարանը, որի դիմաց «Վարձատուն» պարտավորվում է վերաբնակեցման նպատակով «Վարձակալին» վարձակալության իրավունքով հատկացնել, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ___________ վարչական շրջանի _______________________________________ հասցեի բնակարանը։

1.2 Սույն պայմանագրի 1.1 կետում նշված բնակարանը «Վարձակալին» հատկացվում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված կարգով և նշված բնակարանի կառուցվածքը ենթակա չէ փոփոխման։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 «Վարձակալն» իրավունք ունի`

2.1.1 Երևանի քաղաքապետի «___».________. 20 թ. հ. ______ -Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովին հանձնելու մասին տեղեկանքը «Վարձատուին» տրամադրելուց հետո պահանջել սույն պայմանագրի 2.4. կետի 2.4.1 ենթակետում նշված կարգով իրեն հանձնելու բնակարանը` իր պատկանելիքներով։

2.1.2 Կատարել անհետաձգելի անհրաժեշտությամբ ծագած վերանորոգման աշխատանքներ:

2.1.3 Սույն պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված կարգով դիմել բնակարանի մասնավորեցման նպատակով:

2.1.4 ՀՀ օրենսդրությանը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան իրականացնել հատկացված բնակարանի օգտագործման այլ իրավունքներ։

2.1.5 Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները «Վարձատուի» կողմից խախտելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել վնասի հատուցում:

2.2 «Վարձակալը» պարտավոր է՝

2.2.1 Սույն պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ազատել սույն պայմանագրի 1.1 կետում նշված բնակարանը, այն հանձնել Երևանի քաղաքապետի «___»________. 20 թ. հ. ______ -Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովին և հանձնման մասին համապատասխան տեղեկանքը ներկայացնել «Վարձատուին»։

Նշված ժամկետում բնակարանը չազատելու և այն Երևանի քաղաքապետի «___».________. 20 թ. հ. ______ -Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովին չհանձնելու դեպքում «Վարձակալն» ենթակա է վտարման իսկ հատկացված բնակարանը ենթակա չէ մասնավորեցման։

2.2.2 Բնակարանի գույքի տեղափոխման և ազատման հետ կապված աշխատանքներն իրականացնել իր ուժերով և միջոցներով։

2.2.3 Ապահովել բնակարանի ինժեներական ցանցերի, հաղորդակցության ուղիների և սարքավորումների պահպանվածությունը:

2.2.4 Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար սահմանված պարտադիր նորմերի կատարման համար անհրաժեշտ վճարումները:

2.2.5 Վճարել սույն պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված պետական տուրքը և ծառայության համար նախատեսված վճարը։

2.2.6 Սահմանված ժամկետում վճարել բնակելի տարածության վարձակալության վճարը։

2.2.7 Վարձակալն իրավունք չունի առանց վարձատուի համաձայնության կատարել բնակելի տարածության վերակառուցում և վերափոխում։

2.3 «Վարձատուն» իրավունք ունի`

2.3.1 «Վարձակալի» կողմից վթարային բնակարանը պայմանագրի 2.2 կետի 2.2.1 ենթակետով սահմանված ժամկետում չհանձնելու դեպքում վերանայել տրամադրվող բնակարանի հատկացումը, ձեռնարկել միջոցներ սահմանված կարգով ազատելու վթարային բնակարանը։

2.3.2 «Վարձակալից» պահանջել բնակարանը օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան:

2.3.3 «Վարձակալից» պահանջելու կատարել բնակարանի ընթացիկ վերանորոգումը՝ եթե օգտագործման ժամանակահատվածում նման անհրաժեշտություն է առաջացել:

2.3.4 Լուծել պայմանագիրը եթե «Վարձակալը» իրեն հանձնված բնակարանը օգտագործում է դրա նշանակությանն անհամապատասխան:

2.4 «Վարձատուն» պարտավոր է՝

2.4.1 սույն պայմանագրի 2.2 կետի 2.2.1 ենթակետում նշված տեղեկանքը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում «Վարձակալին» հանձնել պայմանագրի 1.1 կետում նշված վարձակալության իրավունքով հատկացված բնակարանը՝ իր պատկանելիքներով։ Բնակարանի հանձնումը կատարվում է «Վարձակալի» կողմից ստորագրությամբ բանալիները ստանալու միջոցով։

 

3. ՎԱՐՁԱՎՃԱՐԸ

 

3.1. Բնակարանի ամսական վարձավճարը սահմանել _____________________ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման ոչ ուշ քան մինչև հաջորդ ամսվա 5-ը։

3.2. Սույն պայմանագրով «Վարձակալի» կողմից վճարումները կատարվում են ______________________________ վարչական շրջանի __________________________________ հաշվեհամարին։ Հիշյալ հաշվեհամարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին «Վարձատուն» նախապես տեղյակ է պահում «Վարձակալին»։

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

4.1.Սույն պայմանագիրը կնքվում է ________ տարի ժամկետով:

4.2. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

5.1. Սույն պայմանագիրը դադարում է՝

5.1.1 պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում,

5.1.2 կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

5.1.3 բնակարանի մասնավորեցման մասին Երևանի քաղաքապետի որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման պահից,

5.1.4 պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

5.2. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի կարգով վաղաժամկետ լուծվել «Վարձակալի» կողմից, եթե բնակարանն իրենից անկախ պատճառով դարձել է իր նպատակային նշանակության օգտագործման համար ոչ պիտանի:

5.3. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի կարգով վաղաժամկետ լուծվել «Վարձատուի» կողմից, եթե «Վարձակալը» չի կատարում սույն պայմանագրի 2.2 կետի 2.2.1 ենթակետով նախատեսված պայմանները:

 

6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1 Սույն պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։

 Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է համապատասխան դատական մարմինների քննությանը։

6.2 Կողմերը սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1 Մինչև սույն պայմանագրի կնքումը, տրամադրվող անշարժ գույքը կալանքի, արգելանքի տակ չի գտնվում, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից «___».______.20 թ. տրված _____________________ տեղեկանքի:

8.2 Սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման նպատակով պետք է ներկայացվի անշարժ գույքի պետական ռեգիստր՝ նոտարական վավերացման օրվանից սկսած՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում:

8.3 Պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում Կողմերի կողմից այն ստորագրելու, կնքելու, նոտարական կարգով վավերացնելու և վարձակալության իրավունքը լիազոր պետական մարմնում գրանցելու պահից:

8.4 Պայմանագրում կատարված ճշգրտումները, լրացումները և փոփոխությունները իրավական ուժ ունեն և հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը, եթե կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից։

8.5 Կողմերը ստորագրեցին պայմանագիրը կազմված __________ հավասարզոր բնօրինակից, հայերեն լեզվով, յուրաքանչյուր Կողմին մեկ օրինակ, մեկ օրինակ մնում է նոտարական գրասենյակում, մեկ օրինակ էլ հանձնվում է սույն պայմանագրից ծագող իրավունքը գրանցող լիազոր պետական մարմնին:

ՎԱՐՁԱՏՈՒ

ՎԱՐՁԱԿԱԼ

 

Երևանի քաղաքապետի լիազորված անձ՝

 

_________________________________________

 

 

__________________________

(ստորագրություն)

 

Հասցեն՝ ք. Երևան, Արգիշտիի 1

 

Կ.Տ.

 

_____________________________________

(անուն, ազգանուն, )

 

 

________________________________

(ստորագրություն)

 

 

______________________________

(անձնագրային տվյալները)

ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ք. Երևան

 «____» _______________20  թ.

 

 

Երևան համայնքը` ի դեմս Երևանի քաղաքապետ _________________________, որի անունից Երևանի քաղաքապետի 20 թվականի _________ ___-ի հ._____-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս _____________________________________________________________, այսուհետ՝ «Փոխատու» մի կողմից, և ________________________________________________________________________ այսուհետ՝ «Փոխառու», ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 20 թվականի _______________ ___-ի հ.______-Ա որոշումը.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 1.1. Սույն պայմանագրով` Փոխատուն պարտավորվում է Փոխառուին անհատույց ժամանակավոր օգտագործմանը հանձնել _______ քմ մակերեսով տարածքը, այսուհետ՝ «Գույք», որը գտնվում է _________________________ հասցեում, իսկ Փոխառուն պարտավորվում է Գույքը վերադարձնել Փոխատուին։

 1.2. Սույն պայմանագիրը կնքվում է _________________ ժամկետով։

 1.3. Գույքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման «___».________.20 թ. հ._________________ վկայականի համաձայն սեփականության իրավունքով պատկանում է Փոխատուին։

 1.4. Սույն պայմանագիրը կնքելու պահին Գույքը կալանքի, արգելանքի տակ չի գտնվում համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ____ _________ 20 թ. տրված հ. _______________ տեղեկանքի։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 2.1.Փոխատուն իրավունք ունի`

 2.1.1. Փոխառուից պահանջել Գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան.

 2.1.2. Փոխառուից պահանջել կատարել Գույքի ընթացիկ և հիմնական վերանորոգումը.

 2.1.3. Եթե Փոխատուն Գույքից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցել վնասները.

 2.2. Փոխատուն պարտավոր է`

 2.2.1. Գույքը Փոխառուին տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում.

 2.2.2. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխառուին գրավոր տեղեկացնել Գույքն ազատելու անհրաժեշտության մասին` կապված շենքը հիմնական վերանորոգման կանգնեցնելու կամ քաղաքաշինական նկատառումներով այն քանդելու վերաբերյալ սահմանված կարգով ընդունված որոշումների հետ.

 2.3. Փոխառուն իրավունք ունի`

 2.3.1. պահանջել Փոխատուից` իրեն տրամադրել Գույքը` դրա բոլոր պատկանելիքներով և փաստաթղթերով.

 2.3.2 Գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնել միայն Փոխատուի համաձայնությամբ.

2.4. Փոխառուն պարտավոր է`

2.4.1. Գույքն օգտագործել պայմանագրի պայմաններին և Գույքի նշանակությանը համապատասխան.

2.4.2. սույն պայմանագրից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով և ժամկետներում գրանցել պետական լիազորված մարմնում: Նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին.

2.4.3. ժամանակին կատարել Գույքի ընթացիկ վերանորոգումը.

2.4.4. ապահովել Գույքի ինժեներական ցանցերի, հաղորդակցության ուղիների և սարքավորումների պահպանվածությունը.

2.4.5. առանց Փոխատուի գրավոր համաձայնության` Գույքում չկատարել փակ և բաց լարանցումներ և չանցկացնել հաղորդակցության ուղիներ, չանել վերանախագծումներ և վերասարքավորումներ:

 Փոխառուի կողմից Գույքի նախնական տեսքը խեղաթյուրող ինքնակամ վերակառուցումներ, պատերի, միջնապատերի կամ ծածկերի ամբողջականության խախտում, ցանցերի վերափոխում կամ անցկացում հայտնաբերելու դեպքում դրանք պետք է վերացվեն, իսկ տարածքը բերվի իր նախկին տեսքին` Փոխառուի հաշվին և Փոխատուի որոշած ժամկետում.

 2.4.6. Գույքի տարածքներում պահպանել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կայանների, պետհրշեջվերահսկողության մարմինների պահանջները, ինչպես նաև բոլոր այն կանոնները և նորմերը, որոնք գործում են Փոխառուի գործունեության ձևերի ու Գույքի նկատմամբ.

 2.4.7. Փոխատուի որոշած ժամկետներում ազատել տարածքները` կապված Գույքի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, Գույքը հիմնական վերանորոգման ենթարկելու կամ քաղաքաշինության նկատառումներով այն քանդելու հետ.

 2.4.8. Գույքը և դրան հարող տարածքը պահպանել պատշաճ սանիտարական վիճակում, ինչպես նաև մշտապես պատշաճ վիճակում պահպանել Գույքի ճակատային մասերը.

 2.4.9. Փոխատուին անմիջապես տեղեկացնել Գույքի ամեն մի վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ սպառնում է հասցնել) Գույքին, և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վտանգի կանխարգելման համար, ինչպես նաև Գույքը հետագայում քանդելու կամ վնասելու դեմ.

 2.4.10. սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում այլ կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր` Գույքի կոմունալ սպասարկումների նպատակով, էներգետիկ կամ այլ միջոցներով ապահովելու վերաբերյալ.

 2.4.11. առանց Փոխատուի գրավոր համաձայնության կանոնադրական կապիտալի մեջ չներդնել անհատույց օգտագործման իրավունք.

 2.4.12. ապահովել Փոխատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքը Գույք` դրա զննման և ստուգման համար.

 2.4.13. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխատուին գրավոր ներկայացնել Գույքի սպասվելիք ազատման մասին` կապված ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ դրա վաղաժամկետ դադարեցնելու հետ.

 2.4.14. Գույքն ազատելիս այն սարքին վիճակում հանձնել ակտով` հաշվի առնելով բնականոն մաշվածությունը.

 2.4.15. սահմանված ժամկետում կատարել Փոխատուի կարգադրությունները` ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի տակ են դնում Գույքը, իսկ Գույքից դուրս` բնապահպանական և սանիտարական իրավիճակը:

 

3. ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

 3.1. Գույքը Փոխառուի կողմից հանձնելը և Փոխատուի կողմից դրա ընդունելը իրականացվում է Գույքի հանձնման-ընդունման ակտով` որում նշվում են Գույքի պատկանելիքները: Հանձնման-ընդունման ակտը ստորագրում են Փոխատուն և Փոխառուն:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

 4.1. Համաձայն Երևան քաղաքի ավագանու 20 թվականի ___________ ___-ի հ. ______-Ա որոշման Գույքը հանձնվում է օգտագործման անհատույց:

 

5. ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԸ

 

 5.1. Անհատույց օգտագործման տրված Գույքի Փոխառուի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:

 5.2. Փոխառուի կողմից Օբյեկտից անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Փոխատուի գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման։

 5.3. Փոխառուի կողմից կատարած Գույքի անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

 6.1. Փոխատուի պահանջով` սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե Փոխառուն`

 6.1.1. Գույքն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով.

 6.1.2. էականորեն վատթարացրել է Գույքի վիճակը.

 6.1.3. սույն պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել Գույքի ընթացիկ վերանորոգումը.

 6.1.4. առանց Փոխատուի գրավոր համաձայնության կանոնադրական կապիտալի մեջ ներդրել է անհատույց օգտագործման իրավունք:

 6.2. Փոխառուի պահանջով` սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`

 6.2.1. Փոխատուն Փոխառուի օգտագործմանը չի տրամադրել Գույքը կամ խոչընդոտներ է ստեղծել Գույքը պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության համապատասխան օգտագործելու համար:

 6.2.2. Փոխառուի անհատույց օգտագործմանը հանձնված Գույքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Փոխատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Փոխառուին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս:

 6.2.3. Հանգամանքների բերումով, որոնց համար Փոխառուն պատասխանատու չէ, Գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

 

7. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 7.1. Սույն պայմանագրից ծագող օգտագործման իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն պետք է պետական գրանցման ներկայացվի ոչ ուշ, քան նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

 7.2. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել կողմերի համաձայնությամբ` ցանկացած այլ ժամկետում` երկու ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, ինչը ձևակերպվում է նոտարական վավերացմամբ համաձայնագրով:

 7.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրով` նոտարական վավերացմամբ:

 7.4. Գույքի վրա արտաքին գովազդի և տեղեկատվության Գույքի տեղադրումն իրականացնում է Փոխառուն կամ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքած անձը` առանց Փոխատուի համաձայնության, եթե.

 7.4.1. այն չի հակասում սահմանված քաղաքաշինական նորմերին.

 7.4.2. չի առաջացնում հատուկ թույլատվության անհրաժեշտություն:

 7.5. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 8.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 9.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման դատական կարգով:

 

10. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 10.1. Փոխատուի վերակազմակերպման դեպքում սույն պայմանագրով Փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են իրավահաջորդին:

 10.2. Փոխառուի վերակազմակերպման դեպքում Փոխառուի իրավունքները և պարտականությունները սույն պայմանագրով` անցնում են նրա իրավահաջորդին:

 

11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 11.1. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով _____________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, սակայն օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է նոտարի մոտ պահպանվող օրինակին: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

ՓՈԽԱՏՈՒ

ՓՈԽԱՌՈՒ

 

Երևանի քաղաքապետի լիազորված անձ՝

 

 _____________________________

ք. Երևան, Արգիշտիի 1

 

________________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________________________

(անուն, ազգանուն)

 

_________________________________

(անձնագրային տվյալները)

 

_____________________________

(հասցեն)

 

________________________

(ստորագրություն)

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ք. Երևան

 «____» _______________20  թ.

 

 Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ _______________________, որի անունից Երևանի քաղաքապետի «____».________20 թ. հ._______ -Ա որոշման հիման վրա հանդես է գալիս ____________________________________________, այսուհետ՝ «Նվիրատու» մի կողմից, և քաղաքացի (ներ) _____________________________________________________________ (մյուս կողմից)

 (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

այսուհետ՝ «Նվիրառու», ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 20____ թվականի ______________ ___-ի հ.____-Ն որոշման հավելվածի __________ կետի դրույթները, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 1. Նվիրատուն, սեփականության իրավունքով իրեն պատկանող ______________________________________ հասցեում գտնվող ___________ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ Գույք) անհատույց հանձնում է Նվիրառուի սեփականությանը։

 2. Գույքը պատկանում է նվիրատուին, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման «____»._______ . 20 թ. հ. ________________ վկայականի։

 3. Գույքը կալանքի, արգելանքի տակ չի գտնվում համաձայն, անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից «____»._________ . 20 թ. տրված հ. ___________________________ տեղեկանքի։

 4. Սույն պայմանագիրը կազմված և ստորագրված է __________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկը պահվում է ՀՀ նոտարական տարածքում, մյուս օրինակները տրվում են կողմերին։

 5. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ և 596-րդ հոդվածների՝ սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման։

 6. Նվիրառու(ներ)ին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար։

 7. Սույն պայմանագրից ծագող իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն պետք է պետական գրանցման ներկայացվի ոչ ուշ, քան նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

 8. Նվիրառուն(ները) պարտավորվում են Գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան։

ՆՎԻՐԱՏՈՒ

ՆՎԻՐԱՌՈՒ

Երևանի քաղաքապետի լիազորված անձ՝

 

_________________________________________

 

__________________________

(ստորագրություն)

 

Հասցեն՝ ք. Երևան, Արգիշտիի 1

 

Կ.Տ.

_____________________________________

(անուն, ազգանուն, )

 

________________________________

(ստորագրություն)

 

______________________________

(անձնագրային տվյալները)

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ք. Երևան

 «____» _______________20  թ.

 

Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ __________________________, որի անունից Երևանի քաղաքապետի «___».________.20 թ. հ.________-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս ___________________________________________________________________, այսուհետև «Կողմ-1» մի կողմից և քաղաքացի ____________________________________ հաշվառված ____________________________________________ հասցեում, այսուհետև «Կողմ-2» Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» հ.172-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 20 թվականի _________________-ի հ._____-Ն և Երևանի քաղաքապետի 20 թվականի ______________ -ի հ.____-Ա որոշումների հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. «Կողմ-2»` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման «___».______.20 թ. հ. ____________ վկայականով իրեն պատկանող _________________ հասցեում գտնվող բնակարանը, որպես համարժեք փոխանակություն, փոխանակեց Երևան համայնքին պատկանող _______________________________________ հասցեում գտնվող բնակարանի հետ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման «___».____.20 թ. N _____________________ վկայական/։

2. Մինչև սույն պայմանագրի կնքումը, փոխանակվող անշարժ գույքը կալանքի, արգելանքի տակ չի գտնվում՝ համաձայն անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված ________________ հ._______________________ միասնական տեղեկանքի և համաձայն անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված հ. ______________________________ միասնական տեղեկանքի:

3. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի բովանդակությունը կողմերին բացատրված է:

4. «Կողմ-2»-ին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, ինչպես նաև հողմասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար:

5. «Կողմ-2»-ը հանձնեց Երևանի, ________________________ հասցեում գտնվող ______ սենյականոց բնակարանը «Կողմ-1»-ին, որը հաստատվում է «___»._______.20 թ. հ.____ հանձնման-ընդունման ակտով։

6. Պայմանագիրը կազմված և հաստատված է ______ օրինակից, որոնցից մեկ օրինակը պահվում է նոտարական գրասենյակում, իսկ մյուս օրինակները տրվեցին կողմերին:

7. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ սույն պայմանագրից ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ոչ ուշ, քան սույն պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կրում է «Կողմ-2»-ը։

8. Փոխանակվող բնակարանները համարժեք են և արժեքը կազմում է ____________ ՀՀ դրամ։

ԿՈՂՄ-1

 

Երևանի քաղաքապետի լիազորված

անձ՝ __________________________

 

ք. Երևան, Արգիշտիի 1

 

________________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

ԿՈՂՄ-2

____________________________________

(անուն, ազգանուն)

__________________

(ստորագրություն)

_______________________________________

(անձնագրի տվյալները)

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

N __________

 

ք. Երևան

 Երկու հազար տասն_______ թվականի

 ___________ «______»

 

Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ _________________________, որի անունից Երևանի քաղաքապետի 20 թվականի ____________ ___-ի հ.______ -Ա որոշման հիման վրա հանդես է գալիս _____________________________________________ մի կողմից, այսուհետ` Վաճառող, և քաղաքացի ______________________________ /անձնագիր՝ ______________, տրված _____ –ի կողմից «___»._______20 թ., հաշվառված՝ ք.Երևան, __________________ հասցեում/ մյուս կողմից, այսուհետ` Գնորդ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագիրը կնքված է հիմք ընդունելով.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը,

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 731-Ն և 912-Ն որոշումները,

- Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 12-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման գործընթացը կանոնակարգելու և Երևանի քաղաքապետի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի հ. 2250-Ա և 2009 թվականի օգոստոսի 24-ի հ. 7859-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.5299-Ա, Երևանի քաղաքապետի 20 թվականի ______________ ___-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.____-Ա և 20 թվականի _________ ___-ի որոշումները:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ

 

2.1. Վաճառողը վաճառում է, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում ________________ հասցեում գտնվող ___________քառ. մետր ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N _________________ տրված «___»._______.20 թ.) և կառույցի համար առանձնացված _______ քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ N ____________ տրված «___».____.20 թ.), այսուհետ` Գույք:

2.2. Գույքի վաճառքի ընդհանուր գինը կազմում է _______________ (_____________________________________________) Հայաստանի Հանրապետության դրամ, որից.

2.2.1. կառույցի գինը կազմում է ___________________ (______________________________________________________) դրամ,

2.2.2. կառույցի համար առանձնացված հողամասի գինը (կադաստրային արժեքը) կազմում է ______________________ (__________________________________________) դրամ:

2.3. Վաճառողը երաշխավորում է, որ պայմանագիրը կնքելու պահին սույն պայմանագրի 2.1. կետում նշված Գույքը վաճառված, գրավ դրված, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման, այլ անձանց կառուցապատման իրավունքով տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում:

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3.1. Սույն պայմանագրի կնքման պահին Գնորդն ամբողջությամբ վճարել է.

3.1.1. պայմանագրի 2.2.1. կետում նշված գումարը Երևան քաղաքի բյուջեի N 900015211262 գանձապետական հաշվին,

3.1.2. պայմանագրի 2.2.2. կետում նշված գումարը Երևան քաղաքի բյուջեի N 900015211254 գանձապետական հաշվին:

 

4. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

4.1. Վաճառված Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Գնորդին սույն պայմանագրից ծագող իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական լիազորված մարմնում գրանցելու պահից:

4.2. Կառույցի համար առանձնացված հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 20 թվականի _________________ ____-ի հ. ______-Ա որոշմամբ __.___.20 թ. տրված հ. ________________ գլխավոր հատակագծով:

 

5. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Գնորդն իրավունք ունի տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր կողմից ձեռք բերված Գույքը ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

5.2. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ձեռք բերվող Գույքի փաստացի վիճակին և համաձայն է այն գնել սույն պայմանագրի 2.2. կետով սահմանված գնով և պայմաններով:

5.3. Գնորդը պարտավորվում է`

5.3.1. ապահովել սույն պայմանագրի նոտարական ձևակերպման ծախսերը,

5.3.2. գրանցել Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը սույն պայմանագրին համապատասխան «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն,

 5.3.3. իր միջոցների հաշվին վճարել կառույցի համար առանձնացված հողամասի չափագրման, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում:

7.2. Պայմանագիրը լուծվելու և/կամ Գույքի նկատմամբ բռնագանձում կիրառվելու դեպքում սույն պայմանագրով սահմանված և վճարված գումարները հետ վերադարձման ենթակա չեն:

7.3. Կողմերի միջև սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցման միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքվելու, նոտարական կարգով վավերացվելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից և գործում է մինչև կողմերի՝ սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը:

10.2. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

10.3. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, _________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: Նոտարի կողմից վավերացրած կամ հաստատած պայմանագրի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի և մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն Պայմանագիրը ստորագրեցին՝

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ կողմից՝

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ`

 

————————————————————————————————

 

Ստորագրություն __________________

  Կ. Տ.
 

Գնորդ՝

________________________________________________

  (անուն, ազգանուն)
 

Անձնագիր` _________________________________________

 

Հասցե` ______________________________________________

 

Ստորագրություն ________________

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

 

ք. Երևան

 «____» _______________20  թ.

 

Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ ____________________________, որի անունից Երևանի քաղաքապետի 20 __ թվականի _____________ ____-ի հ. ________-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս _______________________________________________________ -ը, մի կողմից, այսուհետ` Վաճառող, և քաղաքացի ____________________________________________________________

 (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 մյուս կողմից, այսուհետ` Գնորդ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1.1. Սույն պայմանագիրը կնքված է հիմք ընդունելով.

 - «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ____ հոդվածը, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ. 1328-Ն, Երևանի քաղաքապետի 20___ թվականի _____________ ____-ի հ.__________ -Ա որոշումները:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ

 

 2.1. Վաճառողը վաճառում է, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում Երևանի

__________________________ հասցեի ______ քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ N _____________ տրված` «___».____.20 թ.), այսուհետ` Գույք:

 2.2. Գույքի վաճառքի գինը (հողամասի կադաստրային արժեքը) կազմում է __________________________________ Հայաստանի Հանրապետության դրամ:

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 3.1. Սույն պայմանագրի կնքման պահին Գնորդն ամբողջությամբ վճարել է պայմանագրի 2.2. կետում նշված գումարը N 900015211320 գանձապետական հաշվին:

 

4. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

 4.1. Վաճառված Գույքի նկատմամբ սեփականութայն իրավունքը փոխանցվում է Գնորդին սույն պայմանագրից ծագող իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով պետական լիազորված մարմնում գրանցելու պահից:

 

5. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Գնորդն իրավունք ունի տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր կողմից ձեռք բերված Գույքը ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

5.2. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ձեռք բերվող Գույքի փաստացի վիճակին և համաձայն է այն գնել սույն պայմանագրի 2.2. կետով սահմանված գնով և պայմաններով:

5.3. Գնորդը պարտավորվում է`

5.3.1. ապահովել սույն պայմանագրի նոտարական ձևակերպման ծախսերը,

5.3.2. սույն պայմանագրից ծագող իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն ներկայացնել պետական գրանցման` նոտարական վավերացման օրվանից սկսած՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարոգով:

 

7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2. Պայմանագիրը լուծվելու և/կամ բռնագանձում կիրառելու դեպքում սույն պայմանագրով սահմանված և վճարված գումարները ետ վերադարձման ենթակա չեն:

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունքը, որը ծագել է սուն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցման միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 9.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայն ձեռք չբերելու վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10.1 Սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման նպատակով պետք է ներկայացվի անշարժ գույքի պետական ռեգիստր՝ նոտարական վավերացման օրվանից սկսած՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում:

10.2. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

10.3. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, 4 (չորս) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: Նոտարի կողմից վավերացրած կամ հաստատված պայմանագրի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի և մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:

 

11. ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՎԱՃԱՌՈՂ

ԳՆՈՐԴ

Երևանի քաղաքապետի լիազորված անձ՝

 

_________________________________________

 

__________________________

(ստորագրություն)

 

Հասցեն՝ ք. Երևան, Արգիշտիի 1

 

Կ.Տ.

_____________________________________

(անուն, ազգանուն, )

 

________________________________

(ստորագրություն)

 

____________________________

(անձնագրային տվյալները)

 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
(պայմանագիրը լրաց. 20.10.15 N 3268-Ն)

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ծնողին տրամադրելու մասին

 

ք. Երևան

« » ------------ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ --------------------------------, այսուհետ` «Քաղաքապետ», գործելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 08–ի N 459–Ն որոշման համաձայն, մի կողմից, և քաղաքացի -------------------------------, ծնված՝ ----------թ., բնակվող ք. Երևան, --------------- /անձնագիր ----------, տրված՝ -----, ----ի կողմից/, այսուհետ` «խնամատար ծնող», մյուս կողմից, հիմք ընդունելով ------ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և խնամատար ծնողի միջև 20 թ. -----------ին կնքված «Խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին» N-------------- պայմանագիրը` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված`--------------, այսուհետ` երեխա/ներ/ պահելու համար խնամատար ծնողին դրամական միջոցների վճարման և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողին տրվող վարձատրության հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

 

 II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Քաղաքապետն իրավունք ունի՝

1) Պահանջել խնամատար ծնողից` երեխային/ներին/ պահելու համար տրամադրված միջոցներն օգտագործել նպատակային.

2) Պահանջել խնամատար ծնողից` երեխայի/ների/ խնամք չիրականացնելու դեպքում հետ վերադարձնել նախօրոք այդ նպատակի համար տրամադրված դրամական միջոցները.

 3. Խնամատար ծնողն իրավունք ունի՝

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ստանալ երեխային/ներին /պահելու և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար նախատեսված ամսական դրամական միջոցները.

4. Քաղաքապետը պարտավոր է`

1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` երեխայի/ների/ ապրուստը հոգալու, երեխային/ներին/ պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի և այլ գրենական պիտույքների ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար, ինչպես նաև երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողին յուրաքանչյուր ամիս դրամական միջոցների տրամադրման գործընթացը.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երեխային պահելու և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար նախատեսված դրամական միջոցներն օգտագործել նպատակային` բացառապես խնամատար ընտանիքին հանձնված երեխային/ներին /պահելու համար.

3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել երեխային/ներին/ պահելու և երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված դրամական միջոցների փոխանցումը խնամատար ծնողին.

4) Մինչև սույն պայմանագրի գործողության ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել սույն պայմանագրի շրջանակներում տրամադրված, սակայն չօգտագործված միջոցները.

5) Խնամակալության և հոգաբարձության մարմնի և խնամատար ծնողի միջև 20 թ. ------------------------------ -ին կնքված «Խնամատար ընտանիք երեխային/ներին/ դաստիարակության հանձնելու մասին» N--------- պայմանագրի լուծման դեպքում լուծելու սույն պայմանագիրը։

5. Խնամատար ծնողը պարտավոր է`

1) Երեխային/ներին/ պահելու համար ամսական վճարվող դրամական միջոցներն օգտագործել նպատակային` բացառապես երեխաների ապրուստը հոգալու, երեխաներին պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, գրքերի ու այլ գրենական պիտույքների և կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու ու այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար, ինչպես նաև երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար.

2) Երեխայի/ների/ խնամքը չիրականացնելու դեպքում հետ վերադարձնել նախօրոք այդ նպատակի համար տրամադրված դրամական միջոցները։

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն պայմանագրի գինը ------------------ ՀՀ դրամ է, որը կազմված է`

1) երեխային/ներին/ պահելու համար խնամատար ծնողին վճարվող դրամական միջոցներից՝ ------------------------------------------------------- ՀՀ դրամ,

2) երեխայի/ների/ խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողին տրվող վարձատրությունից՝ -------------------------------------------------------------------- ՀՀ դրամ,

6.1 Երեխայի/ների/ խնամքի ու դաստիարակության համար նախատեսված դրամական միջոցների վճարումը կատարվում է համաձայն՝ ՀՀ կառավարության 08.05.2008թ. N 459-Ն որոշմամբ հաստատված յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգի ու չափի։

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ

 

7. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

 Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

VI. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 9. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից:

10. Սույն պայմանագիրը գործում է մինչև 20 թվականի ---------------------------- -ը:

11. Սույն պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները օրինական են միայն այն դեպքում, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի կողմից։

12. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ։

 

Երևանի քաղաքապետ

Խնամատար Ծնող


 ք.Երևան.Արգիշտի 1

 

---------------------------------------

(ազգանունը, անունը, հայրանունը )

---------------------------------------

(ազգանունը, անունը, հայրանունը

անձնագրի սերիան, երբ և ում կողմից է տրվել )

---------------------------------------

(հասցեն, բանկային վավերապայմանները)

---------------------------------------

(հասցեն)


----------------------------------

(ստորագրություն)


---------------------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

(պայմանագիրը լրաց. 23.12.15 N 4357-Ն, խմբ. 25.01.18 N 203-Ն)

        

Քանդման (վթարավերականգնողական) անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման մասին

 

ք. Երևան

 «___» ______________20  թ.

 

Երևան համայնքը` ի դեմս Երևան քաղաքի ____________________________ վարչական շրջանի ղեկավարի, որը հանդես է գալիս Երևան քաղաքի ավագանու «___»________20  թ. հ._________-Ն որոշման հիման վրա (այսուհետ՝ Կողմ 1), մի կողմից, և _______________________________________________________________

 (իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

(այսուհետ` Կողմ 2), մյուս կողմից (միասին հիշատակելիս՝ Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի 1-ին ենթակետը, Երևան քաղաքի ավագանու 20___ թվականի ______________ ____-ի հ. _____ -Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Սույն պայմանագրով կարգավորվում են ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) շինարարության թույլտվություն չպահանջող քանդման (վթարավերականգնողական) անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում դրանք նախաձեռնող _____________________________________________________

(սեփականատիրոջ, կառուցապատողի կամ մատակարարի տվյալները)

 

կողմից պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները:

 

 2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Կողմ 1-ը իրավունք ունի`

2.1.1 Կողմ 2-ից պահանջել պատշաճ կատարել սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը՝ ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն) պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարումը:

2.1.2 Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները Կողմ 2-ի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ ընդհանուր օգտագործման տարածքը վերականգնել նախկին վիճակի՝ պահանջելով ողջամիտ ժամկետում հատուցել կատարված ծախսերն ամբողջ ծավալով և վճարել սույն պայմանագրով նախատեսված տուգանքը, իսկ ծախսերը չհատուցելու և տուգանքը չվճարելու դեպքում՝ վնասի հատուցման պահանջով դիմել դատարան:

2.2 Կողմ 1-ը պարտավոր է՝

2.2.1 համագործակցել Կողմ 2-ի հետ և չխոչընդոտել վերջինիս կողմից իրականացվող քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարմանը:

2.3 Կողմ 2-ը իրավունք ունի`

2.3.1 պահանջել Կողմ 1-ից կատարել սույն պայմանագրի 2.2 կետի 2.2.1 ենթակետով նախատեսված պարտավորությունները:

2.4 Կողմ 2-ը պարտավոր է.

2.4.1 ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) քանդման (վթարավերականգնողական) աշխատանքները կատարել սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը՝ ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն) հետևյալ հերթականությամբ՝

ա. երթևեկային պաստառի, այդ թվում՝ մայթի, և (կամ) հրապարակի հատվածի քանդում, գրունտի հանում և սահմանված կարգով տեղափոխում նախատեսված վայր, իսկ զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում՝ խրամուղիների փորում.

բ. ստորգետնյա հաղորդուղիների անհրաժեշտ շինմոնտաժային աշխատանքների կատարում.

գ. ինժեներական ենթակառուցվածքների (գազատար, ջերմամատակարարում, կոյուղի, ջրատար, հեղեղատար, էլեկտրա- և կապի գծեր) խրամուղիների ետլիցքի իրականացում, իսկ երթևեկային պաստառի, այդ թվում՝ մայթի, հատվածի քանդման դեպքում՝ նաև ետլիցքի իրականացում ավազակոպճային գրունտով՝ համապատասխան տոփանմամբ: Խողովակի կամ մալուխի ներքին և վերին մակարդակի տեղամասերի նախատեսում ըստ սահմանված նորմերի պահանջների.

դ. երթևեկության պաստառի, այդ թվում՝ մայթի, և (կամ) հրապարակի հատվածի վերականգնում՝ նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ), իսկ եթե մայթը և (կամ) հրապարակը եղել են սալիկապատ, ապա սալիկապատ հատվածի վերականգնում՝ նախկին վիճակի (սույն պարբերությունը չի լրացվում զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում)։

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀՇՆ-IV-11.05.02-99 «Ասֆալտբետոնե ծածկեր և հիմքեր» բաժնի 14.70 կետի համաձայն, մասնավորապես՝ ասֆալտբետոնե խառնուրդի փոխադրման տևողությունը պետք է սահմանել՝ ելնելով ՀՀՇՆ-IV-11.05.02-99 աղյուսակ 42-ում բերված խառնուրդի տեղադրման ջերմաստիճանից:

Ասֆալտբետոնե խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին: Գարնանն ու աշնանը տաք և սառը խառնուրդներ հարկավոր է տեղադրել, երբ շրջակայքի ջերմաստիճանը 50 C-ից ցածր չէ, աշնանը՝ 100 C-ից.

ե. մալուխների և խողովակների նոր միացման և վթարների վերացման աշխատանքների ժամանակ քանդման և ետլիցքի իրականացման աշխատանքները կատարել նաև համաձայն ստորև ներկայացվող պահանջների.

 

1. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՄԱԼՈՒԽԱԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

Խրամուղիներով մալուխագծերի անցկացման աշխատանքները պետք է իրականացվեն էլեկտրասարքավորումների տեղադրման կանոնների (ПУЭ) համաձայն:

Մալուխներն ամբողջ երկարությամբ պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից համապատասխան ծածկով. 35 ԿՎ և ավելի լարման դեպքում՝ երկաթբետոնե սալերով ոչ պակաս 50 մմ-ից, 35 ԿՎ-ից ցածր լարման դեպքում՝ ճանապարհի լայնքով շարված մի շերտ սովորական կավե սալերով կամ կարմիր գույնի աղյուսներով:

Մինչև 20 կՎ մալուխների համար (բացի 1 ԿՎ-ից բարձր էլեկտրաընդունիչներ սնող գծերից) 2-ից ոչ ավել մալուխագծերով խրամուղիներում թույլատրվում է կավե սալերի փոխարեն օգտագործել ազդանշանային պլաստմասսե ժապավեններ՝ սահմանված նորմերին համապատասխան:

Ազդանշանային ժապավենների օգտագործումը չի թույլատրվում մալուխագծերի և ինժեներական կոմունիկացիաների հատման հատվածներում:

Ազդանշանային ժապավենը խրամուղում տեղադրվում է մալուխների վրայով՝ մալուխից 250 մմ հեռավորության վրա: Մեկ մալուխի առկայության դեպքում ժապավենը տեղադրվում է մալուխի առանցքով, մեծ քանակությամբ մալուխների դեպքում՝ ժապավենի ծայրերը պետք է դուրս գան մալուխների վերջնամասերից ոչ պակաս, քան 50 մմ: Խրամուղու լայնությամբ մեկից ավելի ժապավենների օգտագործման դեպքում հարակից ժապավենների եզրերը պետք է ծածկեն միմյանց 50 մմ-ից ոչ պակաս:

Մալուխագծերի խրամուղու փորումը կատարվում է գծանշված ճանապարհով: Դրա խորությունը՝ 70-80 սմ, լայնությունը երկու և ավելի մալուխների դեպքում՝ խրամուղու հատակին փռված թելերի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 10 սմ-ից:

Խրամուղին փորելուց հետո անհրաժեշտ է հեռացնել բոլոր սուր և կոշտ առարկաները, արմատներն ու քարերը, առկայության դեպքում՝ նաև շինարարական աղբը, որոնք կարող են վնասել մեկուսիչ շերտը և մալուխագիծը շարքից դուրս գալու պատճառ դառնալ:

Այնուհետ պետք է հավասարեցնել հատակը, տոփանել, փռել 10 սմ շերտով մաղած ավազ, կրկին տոփանել և սկսել մալուխագծի անցկացումը: Չի թույլատրվում այն ձգել, մալուխը պետք է անցկացվի թեթև ալիքների ձևով:

Մալուխագիծը ծածկվում է 10 սմ ավազե շերտով, թեթև տոփանվում, կատարվում է հետլիցք 15-20 սմ մաղած հողի կամ ավազի շերտով, հարթեցվում, տոփանվում և վրայից փռվում է ազդանշանային ժապավենը:

Ապա շարունակվում է հողի կամ ավազի հետլիցքը, տոփանումը կատարվում է մինչև 30 սմ շերտերով:

Անհամաչափ նստվածքից խուսափելու համար անհրաժեշտ է ասֆալտբետոնյա ծածկը և ծածկույթի շերտերը իրականացնել ճանապարհի գոյություն ունեցող ծածկի շերտերի չափերին համապատասխան:

 

2. ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

(ՇՆ և Կ III-8-76)

 

Խողովակների և մալուխների տեղադրումից առաջ խրամուղում լցվող հողը չպետք է տարբերվի խրամուղու հիմքի հողից, կամ լինի համապատասխան տոփանված ավազով խառնուրդ, հողի ետլիցքը պետք է իրականացվի երկու փուլերով.

1. Սկզբից փափուկ հողով (ավազե, կավե, ավազե-մանրախճային խառնուրդներով առանց խոշոր և կոշտ բաղադրիչների) իրականացվում է բարձիկ՝ ավազե կամ կավե գրունտից 10 սմ-ից ոչ պակաս հաստությամբ, տոփանվում է, տեղադրվում է խողովակը, ապա խրամուղին շերտերով լցվում է վերոնշյալ գրունտով՝ խողովակներից 0,2 մ բարձր, ապահովելով խողովակների, դրանց հատման մասերի և մեկուսացման շերտերի անվտանգությունը:

Կերամիկական, ասբեստացեմենտային և պոլիէթիլենային խողովակաշարերի համար հողի բարձրությունը խողովակի վրա պետք է լինի 0,5 մ։

2. Խրամուղու հաջորդ ետլիցքը կատարվում է խողովակաշարի փորձարկումից հետո, ցանկացած գրունտով առանց խոշոր բաղադրիչների (200 մմ և ավելի) ձեռքով կամ մեխանիզացված տարբերակով, ապահովելով խողովակների անվտանգությունը:

Անբավարար խոնավության ժամանակ կապակցված գրունտը պետք է խոնավացվեն, որպես կանոն՝ մշակման վայրերում: Չկապակցված գրունտը թույլատրվում է խոնավացնել տեղում՝ լցված շերտում: Ավելորդ խոնավության դեպքում գրունտը պետք է չորացվի:

Գրունտերի խտացում.

Գրունտի խտացումը պետք է իրականացվի օպտիմալ խոնավության ժամանակ:

Ետլցվող գրունտի խտացումը իրականացվում է շերտերով: Շերտերի հաստությունը կախված է աշխատանքների արտադրման պայմաններից, գրունտի տեսակից և օգտագործվող մեքենա-մեխանիզմներից:

Կապակցված գրունտերի խտացման համար օգտագործվում են պնևմատիկ ակերով գլդոններ, բռնցքային, ցանցային, տոփանող և թրթռատոփանող մեքենաներ:

Չկապակցված գրունտերի համար պետք է օգտագործվեն թրթռումային, թրթռատոփանող մեքենաներ և պնևմատիկ ակերով գլդոններ:

2.4.2 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ամբողջ ժամկետի ընթացքում՝ սույն պայմանագրի 1.1 կետում նշված աշխատանքների իրականացման ողջ տարածքում, համապատասխան ցուցատախտակի միջոցով՝ տեսանելի վայրում (վայրերում), ապահովել կատարվող աշխատանքների իրազեկումը, քանդվող խրամուղու ամբողջ հետագծի երկու կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից կամ ժապավենային նյութերից ստեղծված ժամանակավոր պատնեշներ, դրանց վրա տեղադրելով համապատասխան լուսանդրադարձիչ նյութեր կամ լուսատու սարքեր՝ գիշերային և մութ ժամերին երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար:

2.4.3 Եթե աշխատանքներն իրականացվում են փողոցներում, հրապարակներում և այլ երթևեկելի վայրերում, ապա ստանալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համաձայնությունը:

2.4.4 Կողմ 1-ին ներկայացնել քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարման նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

Կողմ 2-ը ընդունում է, որ սույն ենթակետում նշված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը) չներկայացնելու դեպքում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.4 և 2.4.5 ենթակետերով սահմանված տուգանքի և տույժի հաշվարկման համար հիմք կընդունվի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

2.4.5 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված աշխատանքները կամ սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.2 և 2.4.3 ենթակետերով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձապետական հ.______________ հաշվին վճարել տուգանք՝ աշխատանքների նախահաշվային արժեքի 10 %-ի չափով:

2.4.6 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար գանձապետական հ.______ հաշվին վճարել տույժ՝ աշխատանքների նախահաշվային արժեքի 0,1%-ի չափով:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

3.1. Սույն պայմանագիրը կնքվում է _____ օրացուցային օր ժամկետով:

3.2. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

4.1. Սույն պայմանագիրը դադարում է՝

4.1.1 Կողմերի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում։

4.1.2 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1 Սույն պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է համապատասխան դատական մարմինների քննությանը:

5.2 Կողմերը սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.3 Պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում Կողմերի կողմից այն ստորագրելու պահից:

8.4 Պայմանագրում կատարված լրացումները և փոփոխությունները իրավական ուժ ունեն և հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը, եթե կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

8.5 Կողմերը ստորագրեցին պայմանագիրը կազմված 2 (երկու) հավասարազոր բնօրինակից, հայերեն լեզվով, յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկ օրինակ:

 

Կողմ-1

Կողմ-2

Երևան քաղաքի __________________

 _________________________________

վարչական շրջանի ղեկավար

(կազմակերպության անվանումը
կամ քաղաքացու անունը, ազգանունը)

   

 _____________________________

 __________________________

 (ստորագրություն)

(ստորագրություն)

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

(պայմանագիրը լրաց. 23.12.15 N 4357-Ն, խմբ. 25.01.18 N 203-Ն)

 

Քանդման (վթարավերականգնողական) ոչ անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման մասին

 

ք. Երևան

«___» ______________20  թ.

 

Երևան համայնքը` ի դեմս Երևան քաղաքի ____________________________ վարչական շրջանի ղեկավարի, որը հանդես է գալիս Երևան քաղաքի ավագանու «__»________20  թ. հ._____-Ն որոշման հիման վրա (այսուհետ՝ Կողմ 1), մի կողմից, և _______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

(այսուհետ` Կողմ 2), մյուս կողմից (միասին հիշատակելիս՝ Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 20___ թվականի ______________ ____-ի հ. _____ -Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Սույն պայմանագրով կարգավորվում են ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) քանդման (վթարավերականգնողական) ոչ անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում դրանք նախաձեռնող _______________________________________________________________________________________

(սեփականատիրոջ, կառուցապատողի կամ մատակարարի տվյալները)

 

կողմից պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները:

 

 2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Կողմ 1-ը իրավունք ունի`

2.1.1 Կողմ 2-ից պահանջել պատշաճ կատարել սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը՝ ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն) պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարումը:

2.1.2 Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները Կողմ 2-ի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ ընդհանուր օգտագործման տարածքը վերականգնել նախկին վիճակի՝ պահանջելով ողջամիտ ժամկետում հատուցել կատարված ծախսերն ամբողջ ծավալով և վճարել սույն պայմանագրով նախատեսված տուգանքը, իսկ ծախսերը չհատուցելու և տուգանքը չվճարելու դեպքում՝ վնասի հատուցման պահանջով դիմել դատարան:

2.2 Կողմ 1-ը պարտավոր է՝

2.2.1 համագործակցել Կողմ 2-ի հետ և չխոչընդոտել վերջինիս կողմից իրականացվող քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարմանը:

2.3 Կողմ 2-ը իրավունք ունի`

2.3.1 պահանջել Կողմ 1-ից կատարել սույն պայմանագրի 2.2 կետի 2.2.1 ենթակետով նախատեսված պարտավորությունները:

2.4 Կողմ 2-ը պարտավոր է.

2.4.1 ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) քանդման (վթարավերականգնողական) աշխատանքները կատարել՝

2.4.1.1. հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով և շինարարության թույլտվությամբ սահմանված կարգով և ժամկետում, եթե իրականացվող աշխատանքները պահանջում են շինարարության թույլտվություն.

2.4.1.2. եթե իրականացվող աշխատանքները չեն պահանջում շինարարության թույլտվություն, ապա աշխատանքները պետք է կատարվեն սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը՝ ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն)՝ հետևյալ հերթականությամբ.

ա. երթևեկային պաստառի, այդ թվում՝ մայթի, և (կամ) հրապարակի հատվածի քանդում, գրունտի հանում և սահմանված կարգով տեղափոխում նախատեսված վայր, իսկ զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում՝ խրամուղիների փորում.

բ. ստորգետնյա հաղորդուղիների անհրաժեշտ շինմոնտաժային աշխատանքների կատարում.

գ. ինժեներական ենթակառուցվածքների (գազատար, ջերմամատակարարում, կոյուղի, ջրատար, հեղեղատար, էլեկտրա- և կապի գծեր) խրամուղիների ետլիցքի իրականացում, իսկ երթևեկային պաստառի, այդ թվում՝ մայթի, հատվածի քանդման դեպքում՝ նաև ետլիցքի իրականացում ավազակոպճային գրունտով՝ համապատասխան տոփանմամբ: Խողովակի կամ մալուխի ներքին և վերին մակարդակի տեղամասերի նախատեսում ըստ սահմանված նորմերի պահանջների.

դ. երթևեկության պաստառի, այդ թվում՝ մայթի, և (կամ) հրապարակի հատվածի վերականգնում՝ նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ), իսկ եթե մայթը և (կամ) հրապարակը եղել են սալիկապատ, ապա սալիկապատ հատվածի վերականգնում՝ նախկին վիճակի (սույն պարբերությունը չի լրացվում զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում):

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀՇՆ-IV-11.05.02-99 «Ասֆալտբետոնե ծածկեր և հիմքեր» բաժնի 14.70 կետի համաձայն, մասնավորապես՝ ասֆալտբետոնե խառնուրդի փոխադրման տևողությունը պետք է սահմանել՝ ելնելով ՀՀՇՆ-IV-11.05.02-99 աղյուսակ 42-ում բերված խառնուրդի տեղադրման ջերմաստիճանից:

Ասֆալտբետոնե խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին: Գարնանն ու աշնանը տաք և սառը խառնուրդներ հարկավոր է տեղադրել, երբ շրջակայքի ջերմաստիճանը 50 C-ից ցածր չէ, աշնանը՝ 100 C-ից.

ե. մալուխների և խողովակների նոր միացման և վթարների վերացման աշխատանքների ժամանակ քանդման և ետլիցքի իրականացման աշխատանքները կատարել նաև համաձայն ստորև ներկայացվող պահանջների.

 

1. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՄԱԼՈՒԽԱԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

Խրամուղիներով մալուխագծերի անցկացման աշխատանքները պետք է իրականացվեն էլեկտրասարքավորումների տեղադրման կանոնների (ПУЭ) համաձայն:

Մալուխներն ամբողջ երկարությամբ պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից համապատասխան ծածկով. 35 ԿՎ և ավելի լարման դեպքում՝ երկաթբետոնե սալերով ոչ պակաս 50 մմ-ից, 35 ԿՎ-ից ցածր լարման դեպքում՝ ճանապարհի լայնքով շարված մի շերտ սովորական կավե սալերով կամ կարմիր գույնի աղյուսներով:

Մինչև 20 կՎ մալուխների համար (բացի 1 ԿՎ-ից բարձր էլեկտրաընդունիչներ սնող գծերից) 2-ից ոչ ավել մալուխագծերով խրամուղիներում թույլատրվում է կավե սալերի փոխարեն օգտագործել ազդանշանային պլաստմասսե ժապավեններ՝ սահմանված նորմերին համապատասխան:

Ազդանշանային ժապավենների օգտագործումը չի թույլատրվում մալուխագծերի և ինժեներական կոմունիկացիաների հատման հատվածներում:

Ազդանշանային ժապավենը խրամուղում տեղադրվում է մալուխների վրայով՝ մալուխից 250 մմ հեռավորության վրա: Մեկ մալուխի առկայության դեպքում ժապավենը տեղադրվում է մալուխի առանցքով, մեծ քանակությամբ մալուխների դեպքում՝ ժապավենի ծայրերը պետք է դուրս գան մալուխների վերջնամասերից ոչ պակաս, քան 50 մմ: Խրամուղու լայնությամբ մեկից ավելի ժապավենների օգտագործման դեպքում հարակից ժապավենների եզրերը պետք է ծածկեն միմյանց 50 մմ-ից ոչ պակաս:

Մալուխագծերի խրամուղու փորումը կատարվում է գծանշված ճանապարհով: Դրա խորությունը՝ 70-80 սմ, լայնությունը երկու և ավելի մալուխների դեպքում՝ խրամուղու հատակին փռված թելերի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 10 սմ-ից:

Խրամուղին փորելուց հետո անհրաժեշտ է հեռացնել բոլոր սուր և կոշտ առարկաները, արմատներն ու քարերը, առկայության դեպքում՝ նաև շինարարական աղբը, որոնք կարող են վնասել մեկուսիչ շերտը և մալուխագիծը շարքից դուրս գալու պատճառ դառնալ:

Այնուհետ պետք է հավասարեցնել հատակը, տոփանել, փռել 10 սմ շերտով մաղած ավազ, կրկին տոփանել և սկսել մալուխագծի անցկացումը: Չի թույլատրվում այն ձգել, մալուխը պետք է անցկացվի թեթև ալիքների ձևով:

Մալուխագիծը ծածկվում է 10 սմ ավազե շերտով, թեթև տոփանվում, կատարվում է հետլիցք 15-20 սմ մաղած հողի կամ ավազի շերտով, հարթեցվում, տոփանվում և վրայից փռվում է ազդանշանային ժապավենը:

Ապա շարունակվում է հողի կամ ավազի հետլիցքը, տոփանումը կատարվում է մինչև 30 սմ շերտերով:

Անհամաչափ նստվածքից խուսափելու համար անհրաժեշտ է ասֆալտբետոնյա ծածկը և ծածկույթի շերտերը իրականացնել ճանապարհի գոյություն ունեցող ծածկի շերտերի չափերին համապատասխան:

 

2. ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

(ՇՆ և Կ III-8-76)

 

Խողովակների և մալուխների տեղադրումից առաջ խրամուղում լցվող հողը չպետք է տարբերվի խրամուղու հիմքի հողից, կամ լինի համապատասխան տոփանված ավազով խառնուրդ, հողի ետլիցքը պետք է իրականացվի երկու փուլերով.

3. Սկզբից փափուկ հողով (ավազե, կավե, ավազե-մանրախճային խառնուրդներով առանց խոշոր և կոշտ բաղադրիչների) իրականացվում է բարձիկ՝ ավազե կամ կավե գրունտից 10 սմ-ից ոչ պակաս հաստությամբ, տոփանվում է, տեղադրվում է խողովակը, ապա խրամուղին շերտերով լցվում է վերոնշյալ գրունտով՝ խողովակներից 0,2 մ բարձր, ապահովելով խողովակների, դրանց հատման մասերի և մեկուսացման շերտերի անվտանգությունը:

Կերամիկական, ասբեստացեմենտային և պոլիէթիլենային խողովակաշարերի համար հողի բարձրությունը խողովակի վրա պետք է լինի 0,5 մ։

4. Խրամուղու հաջորդ ետլիցքը կատարվում է խողովակաշարի փորձարկումից հետո, ցանկացած գրունտով առանց խոշոր բաղադրիչների (200 մմ և ավելի) ձեռքով կամ մեխանիզացված տարբերակով, ապահովելով խողովակների անվտանգությունը:

Անբավարար խոնավության ժամանակ կապակցված գրունտը պետք է խոնավացվեն, որպես կանոն՝ մշակման վայրերում: Չկապակցված գրունտը թույլատրվում է խոնավացնել տեղում՝ լցված շերտում: Ավելորդ խոնավության դեպքում գրունտը պետք է չորացվի:

Գրունտերի խտացում.

Գրունտի խտացումը պետք է իրականացվի օպտիմալ խոնավության ժամանակ:

Ետլցվող գրունտի խտացումը իրականացվում է շերտերով: Շերտերի հաստությունը կախված է աշխատանքների արտադրման պայմաններից, գրունտի տեսակից և օգտագործվող մեքենա-մեխանիզմներից:

Կապակցված գրունտերի խտացման համար օգտագործվում են պնևմատիկ ակերով գլդոններ, բռնցքային, ցանցային, տոփանող և թրթռատոփանող մեքենաներ:

Չկապակցված գրունտերի համար պետք է օգտագործվեն թրթռումային, թրթռատոփանող մեքենաներ և պնևմատիկ ակերով գլդոններ:

2.4.2 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ամբողջ ժամկետի ընթացքում՝ սույն պայմանագրի 1.1 կետում նշված աշխատանքների իրականացման ողջ տարածքում, համապատասխան ցուցատախտակի միջոցով՝ տեսանելի վայրում (վայրերում), ապահովել կատարվող աշխատանքների իրազեկումը, քանդվող խրամուղու ամբողջ հետագծի երկու կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից կամ ժապավենային նյութերից ստեղծված ժամանակավոր պատնեշներ, դրանց վրա տեղադրելով համապատասխան լուսանդրադարձիչ նյութեր կամ լուսատու սարքեր՝ գիշերային և մութ ժամերին երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Սույն ենթակետում թվարկված և դրանց առնչվող մյուս բոլոր կանոնները պատշաճ պահպանելու համար Կողմ 2-ը առաջնորդվում է Երևան քաղաքի ավագանու կողմից 2012 թվականի մարտի 16-ին ընդունված «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համապատասխան ենթակետերով սահմանված կանոններով:

2.4.3 Եթե աշխատանքներն իրականացվում են փողոցներում, հրապարակներում և այլ երթևեկելի վայրերում, ապա ստանալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համաձայնությունը:

2.4.4 Կողմ 1-ին ներկայացնել քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարման նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

Կողմ 2-ը ընդունում է, որ սույն ենթակետում նշված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը) չներկայացնելու դեպքում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.4 և 2.4.5 ենթակետերով սահմանված տուգանքի և տույժի հաշվարկման համար հիմք կընդունվի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

2.4.5 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված աշխատանքները կամ սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.2 և 2.4.3 ենթակետերով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձապետական հ.________________ հաշվին վճարել տուգանք՝ աշխատանքների նախահաշվային արժեքի 10 %-ի չափով:

2.4.6 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետի 2.4.1.1 կամ 2.4.1.2 պարբերություններով սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար գանձապետական հ._________________ հաշվին վճարել տույժ՝ աշխատանքների նախահաշվային արժեքի 0,1 %-ի չափով:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

3.1. Սույն պայմանագիրը կնքվում է _____ օրացուցային օր ժամկետով:

3.2. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

4.1. Սույն պայմանագիրը դադարում է՝

4.1.1 Կողմերի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում.

4.1.2 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1 Սույն պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է համապատասխան դատական մարմինների քննությանը:

5.2 Կողմերը սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս Կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.3 Պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում Կողմերի կողմից այն ստորագրելու պահից:

8.4 Պայմանագրում կատարված լրացումները և փոփոխությունները իրավական ուժ ունեն և հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը, եթե կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

8.5 Կողմերը ստորագրեցին պայմանագիրը կազմված 2 (երկու) հավասարազոր բնօրինակից, հայերեն լեզվով, յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկ օրինակ:

 

Կողմ-1

Կողմ-2

Երևան քաղաքի __________________

_________________________________

վարչական շրջանի ղեկավար

(կազմակերպության անվանումը
կամ քաղաքացու անունը, ազգանունը)

 

_____________________________

__________________________

(ստորագրություն)

(ստորագրություն)

(հավելվածը լրաց. 20.10.15 N 3268-Ն, 23.12.15 N 4357-Ն, խմբ. 25.01.18 N 203-Ն)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2018, N 203-Ն 19.02.2018, N 2960-Ն
23.12.2015, N 4357-Ն 09.01.2016, N 2960-Ն
20.10.2015, N 3268-Ն 21.11.2015, N 2960-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան