ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 340-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կաոավարաթյունը որոշում է.
1. Հավանության տալ «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից ներկայացված՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Համաձայնության տալ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով, 76560 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ հողամաս) ուղղակի վաճառքի միջոցով հիմնադրամին օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես երիտասարդական, ազգային, մշակութային կենտրոն կաոուցելու նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան։
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի օտարումը և հիմնադրամի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝
ա. սույն որոշման 3-րղ կետում նշված պայմանները,
բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 22 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 36 ամիս,
դ. պայմանագրային պարտավորություների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և, որ պայմանագրի պայմանների խախտման համար հիմնադրամը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,
ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն հիմնադրամի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 340-Ա որոշման |
Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
1. «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամը, կարևորելով ազգային մշակույթի և երիտասարդության առանձնահատուկ դերը մեր ժողովրդի կյանքում, նախատեսում է Երևան քաղաքում հիմնել երիտասարդական, ազգային, մշակութային կենտրոն:
2. «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի նպատակը ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան, հանրապետությունում նմանատիպը չունեցող բազմաֆունկցիոնալ կենտրոն ստեղծելն է:
3. Նշված կենտրոնը կներառի գրասենյակային տարածքներ, կոնֆերանս դահլիճներ, ցուցասրահներ, գրադարաններ, թանգարան, մարզադահլիճ, լողավազան և սրճարան:
4. Նոր կենտրոնը կնպաստի հանրապետությունում երիտասարդական ազգային մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը հաջորդ սերունդներին, ինչպես նաև առողջ ապրելակերպի ձևավորմանը:
5. Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի՝ շուրջ 20000 քառ. մետր:
6. Ծրագրի իրականացման ժամկետը՝ շուրջ 3 տարի:
7. Ծրագրի արժեքը՝ շուրջ 22 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
8. Շինարարության ավարտից հետո կստեղծվի 80 աշխատատեղ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 340-Ա որոշման |
Ս Խ Ե Մ Ա
«ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՕՏԱՐՎՈՂ՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ 1,1 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |