ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 173-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած՝ Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և շահագործման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո տասնօրյա ժամկետում հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանները և, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Առաջարկել հիմնադրամի տնօրենին սույն որոշման 3-րդ կետի երկրորդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո այդ կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձի կողմից արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ստեղծված կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ կնքելով հողամասի փոխանցման պայմանագիր՝ համաձայն N 2 հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 26 Երևան |
Հավելված N 1 |
Ս Խ Ե Մ Ա
Հայաստանի Հանրապետության ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
(97.3709 ՀԵԿՏԱՐ)
Շրջադարձային |
Կոորդինատները |
Գծային չափերը | |
Y |
X | ||
1 |
8561119,8555 |
4454460,1224 |
276,19 |
2 |
8560954,3871 |
4454681,2610 |
116,43 |
3 |
8560904,1609 |
4454786,2978 |
447,71 |
4 |
8560711,0215 |
4455190,2052 |
198,90 |
5 |
8560908,6657 |
4455212,5150 |
400,43 |
6 |
8561402,3295 |
4455266,6119 |
400,43 |
7 |
8561793,5210 |
4455181,0899 |
255,07 |
8 |
8562048,5680 |
4455184,4239 |
191,91 |
9 |
8562210,3797 |
4455287,5968 |
219,63 |
10 |
8562411,7522 |
4455375,2692 |
535,49 |
11 |
8562520,1308 |
4454850,8569 |
88,37 |
12 |
8562452,1489 |
4454794,3969 |
93,79 |
13 |
8562466,5590 |
4454701,7211 |
587,51 |
14 |
8561879,1444 |
4454712,5803 |
536,60 |
15 |
8561358,0098 |
4454584,6775 |
268,76 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Հողամասի փոխանցման պայմանագիր
քաղ. Երևան |
__ ___ 201_ թ. |
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ի դեմս [_______ ___________]-ի (այսուհետ՝ հիմնադրամ) մի կողմից,
ԵՎ
[____________], ի դեմս [_______ ___________]- (այսուհետ՝ ընկերություն) մյուս կողմից,
Հաշվի առնելով, որ՝
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանություն է տրվել Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին:
[___ _____ 2018 թ.] Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի կատարումն ներդրումային ծրագրի կայացրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին N [____] որոշումը, որով համաձայնություն է տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը հիմնադրամին նվիրաբերելուն:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման 4-րդ կետով առաջարկ է ներկայացվել հիմնադրամին հողամասը փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից Արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ստեղծված կազմակերպությանը:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «_________» կազմակերպությունը, ում կողմից __ ____ ______ թ.-ին ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է «________» ____ ընկերությունը,
ինչպես նաև, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով,
կնքեցին սույն հողամասի փոխանցման պայմանագիրը հետևյալի մասին.
1. Հասկացություններ
1.1. Պայմանագիր՝ սույն հողամասի փոխանցման պայմանագիրը, դրա հավելվածները, փոփոխությունները և լրացումները:
1.2. Հիմնադրամ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, նրա իրավահաջորդները, ցեսիոներները:
1.3. Ընկերություն՝ «______» ընկերությունը, նրա իրավահաջորդները, թույլատրելի ցեսիոներները:
1.4. Ներդրումային ծրագիր՝ Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագիրը, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով:
1.5. Որոշում՝ Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին [___] թվականի N [____] որոշումը:
1.6. Հողամաս՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի տարածքում գտնվող` 97.3709 հեկտար մակերեսով, [ ] դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (սեփականության վկայական N [________], ըստ պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված 1-ի:
1.7. Գերակա գույք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով գերակա գույք, որի սեփականատիրոջ օգտին սահմանված է այլ հողամասի կամ անշարժ գույքի սահմանափակ օգտագործման իրավունք (իրավունքներ)՝ սերվիտուտ (գույքային և (կամ) հարկադիր):
1.8. Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նրա իրավահաջորդները:
1.9. Լիցենզիա՝ Հանձնաժողովի որոշմամբ տրամադրվող էլեկտրակայանի կառուցման և էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա (հանձնաժողովի [տարի] թվականի [ամիս]-ի [ամսաթիվ]-ի N [ ] որոշմամբ հաստատված լիցենզիայի պայմաններին համապատասխան):
1.10. Կարգ՝ Հանձնաժողովի կողմից 2013 թ.-ի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և դրա հավելվածները, հաջորդող բոլոր փոփոխություններով և ավելացումներով։
2. Պայմանագրի առարկան
2.1. Սույն պայմանագրով հիմնադրամն ընկերության սեփականությանն է հանձնում հողամասը, իսկ ընկերությունը պարտավորվում է պահպանել հողամասը և օգտագործել բացառապես սույն պայմանագրով սահմանված նպատակով և պահպանել պայմանագրով սահմանված պայմանները։
3. Հողամասը
3.1. [___ ____ 2018 թ.-ին] ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի և հիմնադրամի միջև կնքվել է հողամասի նվիրաբերության պայմանագիր, որի հիման վրա հողամասը նվիրաբերվել է հիմնադրամին։
3.2. Հողամասը հանդիսանում է գերակա գույք և դրա փոխանցման հետ մեկտեղ փոխանցվում է դրա օգտին սահմանված սահմանափակ օգտագործման իրավունքը (իրավունքները)՝ սերվիտուտը։
3.3. Պայմանագրի կնքման պահին հողամասը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրամին։
3.4. Սույն պայմանագրի կնքման ամսաթվի դրությամբ հողամասի նպատակային նշանակությունը սահմանված է որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության։
4. Հողամասի օգտագործման նպատակը
4.1. Ընկերությունը պարտավորվում է հողամասն օգտագործել բացառապես ներդրումային ծրագրի իրականացման նպատակով՝ արևային ֆոտովոլտային կայանի (կայանների) կառուցման և շահագործման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան:
5. Հողամասի հանձնումն ընկերությանը
5.1. Հիմնադրամը, սույն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության ու ընկերության միջև «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» կառավարության աջակցության համաձայնագրի (այսուհետ՝ ԿԱՀ) կնքումից հետո [տասնօրյա ժամկետում] պարտավորվում է ընկերությանը փաստացի հանձնել հողամասը։
5.2. Հողամասի հանձնումն ընկերությանն իրականացվում է հիմնադրամի և ընկերության միջև փոխանցման ակտի հիման վրա։
5.3. Հողամասն ընկերությանը հանձնելու հիմնադրամի պարտավորությունը համարվում է պատշաճ ձևով կատարված փոխանցման ակտը կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից ստորագրելու պահից։
6. Հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումները
6.1. Կողմերը հաստատում են, որ հողամասը փոխանցվում է ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման նպատակով և այդ նպատակի իրականացման համար հիմնադրամը սահմանում է ընկերության՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի հետևյալ սահմանափակումները՝
6.1.1. Ընկերությունը պարտավորվում է չվաճառել կամ այլ կերպ չօտարել կամ փոխանցել հողամասը երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն պայմանագրով և ԿԱՀ-ով սահմանված ընկերության բոլոր իրավունքները և պարտավորությունները զիջվում կամ այլ կերպ փոխանցվում են ի շահ ընկերության իրավահաջորդների կամ ցեսիոներների պայմանագրի 10-րդ կետով սահմանված կարգով։ Սույն կետով սահմանված սահմանափակումից բացառություն է համարվում նաև 7-րդ կետով սահմանված կարգով հողամասի վերադարձը հիմնադրամին:
6.1.2. Ընկերությունը պարտավորվում է չհանձնել հողամասը վարձակալության կամ այլ կերպով փոխանցել հողամասի նկատմամբ իր օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքները երրորդ անձանց:
6.1.3. Ընկերությունը պարտավորվում է լիցենզիայով և ԿԱՀ-ով սահմանված կարգով և ժամանակահատվածի ընթացքում հողամասի վրա կառուցել [___] ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան (կայաններ) ներդրումային ծրագրին համապատասխան և շահագործել դրանք:
7. Պայմանագրի լուծումը
7.1. Կողմերն ընդունում են, որ սույն կետով սահմանված դեպքերը հանդիսանում են պայմանագրի էական խախտում և հիմնադրամի մոտ առաջացնում են իրավունք՝ միակողմանիորեն արտադատական կարգով լուծել պայմանագիրը և պահանջել ընկերությանը վերադարձնել հողամասը:
7.2. Ընկերության կողմից սույն պայմանագրի էական խախտում են հանդիսանում հետևյալ դեպքերը՝
7.2.1. ԿԱՀ-ի համաձայն հողամասի վերադարձման հիմքի առաջացում.
7.2.2. Ընկերությունը, խախտելով սույն պայմանագրի 6.1.1-ին կետը, վաճառել կամ այլ կերպ օտարել կամ փոխանցել է հողամասը երրորդ անձի, կամ պայմանագրով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները կամ դրանց մի մասը փոխանցել է իր իրավահաջորդներին և ցեսիոներներին և չի պահպանել 10-րդ կետի պայմանները.
7.2.3. Լրացել է լիցենզիայում ամրագրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության իրականացման ժամանակահատվածը և ընկերությունը սահմանված կարգով հայտ չի ներկայացրել հանձնաժողովին արտադրության գործունեության իրականացման ժամկետը երկարաձգելու մասին կամ հանձնաժողովի կողմից որոշում է ընդունվել ներկայացված հայտը մերժելու մասին, պայմանով, որ լիցենզիայի գործողության ժամանակահատվածի լրանալուց հետո չկան էլեկտրական էներգիայի (հզորության) էներգիայի արտադրության գործունեություն իրականացնելու այլ օրինական հիմքեր և ընկերությունը չի շարունակում արտադրել արևային էներգիա նշված հիմքերով:
7.3. Ընկերության կողմից պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում hիմնադրամն ընկերությանն է ներկայացնում պայմանագրի միակողմանի արտադատական կարգով լուծման և հողամասը վերադարձնելու պահանջի մասին ծանուցում՝ սահմանելով հողամասը վերադարձնելու ժամկետ, որը չի կարող պակաս լինել ծանուցումն ստանալու պահից [6 ամիս] ժամկետից։
7.4. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը հիմնադրամին իրականացվում է հիմնադրամի և ընկերության միջև փոխանցման ակտի հիման վրա։ Եթե հողամասի վերադարձման պահին ընկերության կատարած բաժանելի բարելավումները չեն ապամոնտաժվել կամ այլ կերպով հեռացվել հողամասի տարածքից, հողամասի փոխանցման հետ մեկտեղ, հիմնադրամին է փոխանցվում նշված բաժանելի բարելավումների նկատմամբ սեփականության իրավունքը, եթե այլ բան չի սահմանվել կողմերի համաձայնությամբ։
7.5. Հողամասը հիմնադրամին վերադարձնելու պարտավորությունը համարվում է կատարված և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հիմնադրամին փոխանցման ակտը կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից ստորագրելու պահից։
7.6. Անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմքով է հողամասը վերադարձվում հիմնադրամին, ընկերության կատարած անբաժանելի բարելավումները և վերադարձման պահին հողամասի տարածքում գտնվող բաժանելի բարելավումները չեն հատուցվում, եթե այլ բան չի սահմանվել կողմերի միջև կնքված գրավոր համաձայնությամբ։
8. Պայմանագրի փոփոխումը
8.1. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ենթակա են նոտարական կարգով վավերացման։
9. Ծանուցումներ
9.1. Սույն պայմանագրի ներքո կատարման ենթակա ցանկացած ծանուցում կամ այլ հաղորդակցություն կատարվում է գրավոր ձևով։ Պայմանագրի շրջանակներում իրականացված ծանուցումը կամ հաղորդակցությունը համարվում է պատշաճ կերպով իրականացված, երբ այն ուղարկվում է կողմի ներքոնշյալ հասցեով (ծանուցման ամսաթիվ է համարվում ստացման մասին փոստային ծանուցման մեջ նշված ստացման ամսաթիվը) կամ էլեկտրոնային փոստի միջոցով` ստորև նշված կողմի էլեկտրոնային հասցեին (ծանուցման օր է համարվում էլեկտրոնային նամակը կողմի էլեկտրոնային փոստին ուղարկելու ամսաթիվը): Կողմերի կոնտակտային տվյալներն են՝
Հիմնադրամի համար՝
Փոստային հասցե՝
Էլ. փոստ՝
Կոնտակտային անձ՝
Ընկերության համար՝
Փոստային հասցե՝
Էլ. փոստ՝
Կոնտակտային անձ՝
10. Իրավահաջորդներ և ցեսիոներներ
10.1. Սույն պայմանագիրը պարտավորեցնում է և գործում է ի շահ կողմերի իրավահաջորդների և ցեսիոներների։
10.2. Ընկերությունը սույն պայմանագրով սահմանված իր իրավունքները և պարտավորությունները կարող է զիջել կամ այլ կերպով փոխանցել միայն ԿԱՀ-ով սահմանված իրավունքների և պարտավորությունների հետ միաժամանակ՝ ԿԱՀ 20.2 հոդվածին համապատասխան։
10.3. Եթե ԿԱՀ լուծման հետևանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է ընկերությունից ԿԱՀ համապատասխան կառուցված կայանը ձեռք բերելու իր իրավունքը կամ պարտականությունը, հողամասը ենթակա է տնօրինման՝ ԿԱՀ-ով սահմանված կարգով:
10.4. Հիմնադրամը սույն պայմանագրով սահմանված իր բոլոր իրավունքները և պարտավորությունները, կամ դրանց մի մասը կարող է զիջել կամ այլ կերպով փոխանցել՝ այդ մասին առնվազն 1 օր առաջ նախապես ծանուցելով ընկերությանը։
11. Այլ պայմաններ
11.1. Սույն պայմանագրի շրջանակներում կամ առնչությամբ տրվող կամ ներկայացվող ծանուցումները և այլ փաստաթղթերը կատարվում են անգլերեն լեզվով։
11.2. Պայմանագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքով և մեկնաբանվում է դրա համաձայն՝ բացառելով կոլիզիոն նորմերի կիրառումը։
11.3. Սույն պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կրում է հիմնադրամը։
11.4. Սույն պայմանագիրը կնքված է [հայերեն և անգլերեն լեզուներով։ Հայերեն և անգլերեն լեզուներով տեքստերի միջև տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տեքստին]:
12. Մասնակիցների վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի վերականգնվող Գտնվելու վայրը՝ [____] Էլ. հասցեն՝ [____] ՀՎՀՀ 02580459 Տնօրեն՝
|
Ընկերություն Գտնվելու վայրը՝ [____] |
________________ |
________________ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|