Գլխավոր տեղեկություն
Համար
N 176-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2018 թվականի N 176-Ա

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել ՝

1) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-9-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-15-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. փետրվարի 26
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 26-ի N 176
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 26-ի N 176
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մաս

2.

«ՀՀ կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան