«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 ապրիլի 2017 թ. ք. Երևան |
N 124-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի «Համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնների 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Օպերատորները կարող են դիմել հանրային ամրակցված հեռախոսացանցի «8xxx» կարճ կոդով ծառայությունների մինչև 20 համար պարունակող համարային շարքի զբաղեցման թույլտվություն ստանալու համար:»:
2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող՝ 8000-8002, 8004, 8006-8063, 8070, 8084, 8201, 8203-8211, 8213-8227, 8229-8233, 8235-8281, 8283-8287, 8289-8291, 8293-8302, 8304-8309, 8680-8685, 8689, 8779-8786, 8789, 8800-8899, 8901, 8905-8907, 8911-8917, 8928, 8931, 8932, 8941, 8951, 8956, 8961, 8981, 8985, 8991, 8995 համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով:
(2-րդ կետը խմբ. 14.02.18 N 34-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.2023, N 38-Ն | 10.02.2023, N 124-Ն | |
02.02.2022, N 43-Ն | 04.02.2022, N 124-Ն | |
18.03.2020, N 76-Ն | 11.04.2020, N 124-Ն | |
14.02.2018, N 34-Ն | 11.03.2018, N 124-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|