Գլխավոր տեղեկություն
Համար
N 1908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2018-30.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.1339
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1908-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 85860.1 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` 25214.0 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(2-րդ կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

3. Սահմանել, որ`

1) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝

ա. խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ վաթսունհինգ տարին լրացած (այսուհետ` տարեց) միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, կամ տասնութ տարին լրացած՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող տարեց անձանց, կամ ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց` բացառությամբ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց, շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումը,

բ. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը,

գ. սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բնակիչ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,

դ. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ` անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների սպասարկումը.

2) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝

ա. կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, կոշիկով, այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավաբանական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական հաստատություն ուղեգրման, ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումը, ինչպես նաև մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման աշխատանքների կազմակերպմանը.

3) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում՝ անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

բ. հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում, հացի, ալյուրե հրուշակեղենի, մակարոնեղենի ու համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն և վաճառք,

գ. բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արտադրություն, սերմերի, սածիլների աճեցում և վաճառք,

դ. պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,

ե. անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն և վաճառք,

զ. կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,

է. արևային էներգիայի արտադրություն և վաճառք,

ը. գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,

թ. այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք,

ժ. տնային պայմաններում սոցիալական սպասարկման և կենցաղային սպասարկման ծառայությունների մատուցում,

ժա. բուժման տեսանկյունից գրեթե անհույս հիվանդների ամենօրյա վճարովի խնամքի ծառայությունների տրամադրում (հոսպիսային օգնություն),

ժբ. բժշկական ախտորոշիչ հետազոտությունների իրականացում վճարովի հիմունքներով:

 (3-րդ կետը փոփ., լրաց. 02.02.06 N 97-Ն, խմբ. 22.01.15 N 32-Ն, 22.09.17 N 1159-Ն, 15.02.18 N 163-Ն)

4. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն, փոփ. 02.02.06 N 97-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

6. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

(6-րդ կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(հավելվածը լրաց. 18.11.04 N 1593-Ն, փոփ., լրաց. 02.02.06 N 97-Ն, խմբ. 22.01.15 N 32-Ն, 22.09.17 N 1159-Ն, 15.02.18 N 163-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան