Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.28/20(1378).1 Հոդ.207
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 167-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

 ա. 3.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.4.27-րդ, 3.4.28-րդ և 3.4.29-րդ ենթակետերով.

«3.4.27. ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումները՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և (կամ) տարեկան հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը.

3.4.28. շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնելու դեպքում՝ չափման արդյունքներն իրենց էլեկտրոնային կայքում տեղադրել անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով.

3.4.29. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ վերանայել և ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:».

բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.4-րդ կետով.

«5.4. Ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին պարտավոր է ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումներ (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և (կամ) տարեկան հաշվետվություն».

2) որոշման N 2 հավելվածի 4.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.4.11-րդ ենթակետով.

«4.4.11. ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան