Basic information
Number
N 706-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.06.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.06.09/30(329) Հոդ.728
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.05.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.05.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.05.2004
Effective date
10.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 2004 թվականի N 706-Ն

 

ՇԵՆՔ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի կազմից հետ վերցնել 306432 դրամ հաշվեկշռային արժեքով Երևանի Հ. Ներսիսյան փողոցի N 25 հասցեում գտնվող` 360 քառ. մետր մակերեսով կիսաքանդ շենքը և թույլատրել «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն այն օտարել ակադեմիկոս Ա. Մկրտչյանին՝ որպես բնակելի տուն վերակառուցելու նպատակով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքի և շենքի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 2500 քառ. մետր մակերես ունեցող հողամասի նկատմամբ դադարեցնել «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքները և թույլատրել Երևանի քաղաքապետին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, դրա կադաստրային արժեքով օտարել ակադեմիկոս Ա. Մկրտչյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 18
Երևան