ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 144-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման N 2 հավելվածը լրացնել նոր՝ 25-32-րդ կետերով՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 20 Երևան |
Հավելված |
NN |
Անվանումը |
Բնագավառը |
Տարածման շրջանը |
Կրողը |
Պատմական հակիրճ տեղեկանք |
Բնութագիրը (նկարագրությունը, առանձնա-հատկությունները) |
Կենսունակությունը (պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակությունը) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
25. |
Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները |
Ժողովրդական կիրառական արվեստ |
Տարրը տարածված է ՀՀ բոլոր 10 մարզերում, մայրաքաղաք Երևանում և հայկական սփյուռքի համայնքներում: |
Տարրի կրողները ժողովրդական արվեստին տիրապետող վարպետները և նրանց սաներն են, մասնավորապես, գեղագիրներ, քանդակագործներ, ասեղնագործներ, մանրանկարիչներ, գորգագործներ, արծաթագործներ, ինչպես նաև՝ ինքնուս անհատներ կամ խմբեր՝ անկախ սեռից և տարիքային պատկանելությունից: |
4-րդ դարի վերջին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, և հատկապես Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանման (387 թ.), ինչպես նաև շուրջ մեկ դար որպես պետական կրոն ընդունված քրիստոնեության տարածման կարևոր գործոնները, ծնունդ տվեցին սեփական այբուբենն ստեղծելու գաղափարին: Եվ պատահական չէ, որ նույն խնդիրը միաժամանակ մտահոգել էր ոչ միայն արքունական հմուտ քարտուղար Մեսրոպ Մաշտոցին և կաթողիկոս Սահակ Պարթևին, այլև Վռամշապուհ թագավորին: Ստեղծված քաղաքական իրադրության և սեփական գիրն ունենալու ցանկությամբ տոգորված` երկրի առաջին դեմքերի պատրաստակամության շնորհիվ 405 թ. ստեղծվեց Մաշտոցյան այբուբենը: Այբուբենի ստեղծումը նշանակալի դեր ունեցավ հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում: Դրանով սկիզբ դրվեց հայ ինքնուրույն և թարգմանական գրականությանը, որն այնուհետ զարգացման լայն թափ ստացավ, թարգմանվեց Սուրբ Գիրքը, գրվեցին հայ պատմագրության նշանակալի երկերը, որոնք այսօր էլ այդ շրջանի պատմության անփոխարինելի աղբյուրներն են: Գրի ստեղծումից անմիջապես հետո վանքերին կից բացվեցին դպրոցներ, վարժարաններ, որոնցում ուսուցանվում էր հայկական այբուբենը: |
Հայկական այբուբենի կիրառական նշանակությունները լայն ասպարեզ են բացում ուսումնասիրողների համար, մասնավորապես, նրա դրսևորումներն այլալեզու գրականության համատեքստում: Դեռևս 7-րդ դարից պահպանվել է հնագույն պապիրուսե մի պատառիկ, որն ամբողջությամբ շարադրված է հայատառ հունարենով: Առանձնակի ուշադրություն է դարձվել հատկապես այդ բացառիկ նմուշի հնագրական արժեքին, այսինքն՝ տառաձևերին, որոնք իրենց ժամանակի համար բավական անսովոր են: Դարերի ընթացքը ցույց է տալիս, որ հայկական այբուբենով տառադարձվել և գրի են առնվել նաև լատիներեն, արաբերեն, լեհերեն, ռուսերեն, թուրքերեն և այլ լեզուներով տեքստեր, որոնք միջմշակութային փոխառնչությունների լավագույն դրսևորումներ են և վկայությունը հայկական այբուբենի ճկունության: Այս հանգամանքով այն բացառիկ տեղ է զբաղեցնում այլ այբուբենների շարքում: |
Պատմական տեսանկյունից հայկական այբուբենի տառատեսակների կենսունակությունը փաստվում է այն հանգամանքով, որ այն մշտապես զարգացման ընթացքի մեջ է։ Պատմական համատեքստում դիտարկելի են նաև այբուբենի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ծածկագրությունը, այլալեզու տեքստերի հայատառ տառադարձումները և այլն: Հնագույն ձեռագրերը երևան են հանում նաև բարձրարվեստ զարդագրության նմուշներ, որոնք ժամանակի ընթացքում իրենց կատարելագործմանն են հասնում կիլիկյան, վասպուրականյան, ինչպես նաև Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցներում: |
26. |
Մրգից օղիների պատրաստում |
Ժողովրդա-կան կենսապահովման մշակույթ, մրգերի վերամշակում |
Տարրը տարածված է ՀՀ Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի համայնքների գյուղական բնակավայրերում, որոնք համարվում են Հայաստանի այգեգործական շրջանները: |
Տարրի կրողները ՀՀ Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի համայնքների գյուղական բնակավայրերի բնակիչներն են։ |
Հայ մատենագրության մեջ մրգային օղին հայտնի է «ցքի» անունով: |
Օղու պատրաստման ավանդույթը բնորոշ է անտառաշատ բնակավայրերին և այգեգործությամբ զբաղվող գյուղական տնտեսություններին: Այն հիմնականում պատրաստում են ամռանը և աշնանը: Ամռանը պատրաստում են թթից, ծիրանից և սալորից, իսկ աշնանը՝ բոլոր մրգերից: Ձմռան համար բերքը պահեստավորելուց հետո ավելցուկը կտրատում են, մանրացնում և լցնում գետնափոր կրապատ հորերի ու տակառների մեջ, իսկ ներկայումս՝ պլաստմասսայե խորը տարաների մեջ և փայտե հավանգով անընդհատ խառնում: Եղանակային պայմաններից կախված՝ երկու շաբաթից մինչև մեկ ամիս ժամանակամիջոցում խյուսը հասունանում է: Օղի թորում են պղնձից պատրաստված կաթսաներում, այսօր՝ նաև չժանգոտվող պողպատե կաթսաներում, որոնք դնում են խարույկի կամ վառվող թոնրի վրա, խմորով ծեփում են կաթսան ծածկող ձագարի և խողովակի որոշ հատվածներ, որպեսզի գոլորշին դուրս չգա: Թորված օղին խողովակի մյուս ծայրից լցվում է հատուկ տարայի մեջ: Այնուհետև ջերմաչափով ստուգվում է դրա խտության՝ ալկոհոլի աստիճանը: Մաքուր և սպիրտային բարձր աստիճանի օղի ստանալու համար այն կրկնակի են թորում: |
Տարբեր մրգերին բնորոշ համային հատկանիշներով առանձնացող օղին բացի առօրյա կիրառման և հյուրասիրության մշակույթին բնորոշ տարր լինելուց, նաև բուժական նշանակություն ունի. ըստ ժողովրդական պատկերացումների՝ բարձրացնում է արյան տոնուսը, մանրէազերծում օրգանիզմը: Հատկապես հարգի են թթի, հոնի, վայրի տանձի և ծիրանի օղիները: Օղու պատրաստման հմտությունների ավանդույթը և գիտելիքները փոխանցվում են սերնդեսերունդ: Այն առօրյա և տոնական ուտեստի կարևոր բաղադրիչներից է։ Տնական օղու համի և որակի գաղտնիքը թորման կանոնները և հմտությունը պահպանելու մեջ է: Մինչ օրս էլ ավանդույթը պահպանելով՝ թորված օղու առաջին բաժակը խմում են՝ մաղթելով բերքի առատություն և տնտեսությանը՝ հաջողություն: Բացի կիրառականից, այն ունի նաև տնտեսական նշանակություն: Բարձրորակ արտադրանքը մրցունակ է, քանի որ հասարակության որոշ խավերի շրջանում մեծ պահանջարկ ունի: Ավանդույթի շարունակականության դրսևորում է վերջին տարիներին ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջի համայնքում «Թթի փառատոնի» իրականացումը, որի ընթացքում մասնակիցներն ականատես են լինում ոչ միայն «թութ թափելու» արարողությանը, այլև օղու պատրաստման գործընթացին։ |
27. |
Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը |
Ժողովրդական կենսապահովման մշակույթ: |
Տարրը տարածված է ՀՀ բոլոր 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում։ |
Տարրի կրողները ՀՀ բոլոր 10 մարզերի գյուղական և քաղաքային համայնքների և մայրաքաղաք Երևանի բնակիչներն են։ |
Հայաստանը հանդիսանում է կաթնամթերքի արտադրության ավանդական տարածաշրջան: Հայ ժողովրդի սննդակարգում կաթնամթերքը միշտ կարևոր նշանակություն է ունեցել: Վաղնջական ժամանակներից Հայաստանը հայտնի է եղել անասնապահական մթերքի առատությամբ և բազմազանությամբ, որի մասին գրել են |
«Մածուն» բառի արմատը հայերեն է: Ըստ Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի»՝ ստուգաբանվում է որպես մածուցիկ, կպչող, մակարդող: Մածունը ֆերմենտացված կաթն է և իր բաղադրությամբ լիարժեք սննդանյութ է: Պարունակում է մարդու օրգանիզմի աճման ու զարգացման համար անհրաժեշտ գրեթե բոլոր տեսակի սննդանյութերը: Պատրաստում են կովի, ոչխարի, այծի և գոմեշի կաթից կամ դրանց խառնուրդներից: Գոմեշի և ոչխարի կաթից պատրաստված մածունը պինդ բաղադրություն ունի, իսկ ոչխարի կաթով պատրաստվածը՝ սովորաբար ծորող է լինում: Մածունի բաղադրությունը հիմնականում կախված է կաթի բաղադրությունից: |
Մածունը լայն գործածության ամենահին կաթնամթերքներից է, որը շատ են օգտագործում Հայաստանում: Ունի մի շարք հիվանդություններ (աղիքային կամ նյութափոխանակության խանգարումներ, թունավորումներ) կանխարգելող և բուժիչ նշանակություն: Այն օգտագործում են բնական վիճակում, ինչպես նաև պատրաստում են տարբեր կերակրատեսակներ՝ թանապուր, մածնասպաս, մածնաջուր՝ թան: Գյուղական բնակավայրերում պատրաստում են նաև քամած մածուն, պահածոյացված մածուն (քամված և ջրազրկված մածունը կարագով), մածունի մածուկ (քամված և ջրազրկված մածունը հալած յուղով), տոմաստ (մածունի մածուկի, կաթի և մածնակարագի խառնուրդ) հովկուլ (մածունի մածուկի, կաթի և թարմ շոռի խառնուրդ) և մածնակարագ: |
28. |
Ավանդական գորգագործություն |
Ավանդական արհեստ, դեկորատիվ-կիրառական արվեստի |
Տարրը տարածված է ՀՀ բոլոր 10 մարզերում, հատկապես Շիրակում, Լոռիում, Սյունիքում, |
Տարրի կրողները ՀՀ բոլոր 10 մարզերի գյուղական և քաղաքային համայնքների և մայրաքաղաք Երևանի տարբեր տարիքի կանայք են։ |
Գորգագործության հնագույն պատմության մասին են վկայում հնագիտական պեղումների նյութերը: Ոստայնանկության հետ կապված նմուշներ գտնվել են Հայաստանի բազմաթիվ հնագիտական հուշարձաններից, իսկ գործվածքի, մասնավորապես, գորգի պատառիկներ գտնվել են Արթիկի դամբարանադաշտից (մ.թ.ա.12-11-րդ դդ.): Գործվածքի մնացորդներ, բրդյա թելերի կծիկներ, թելերի փաթույթներ գտնվել են նաև Կարմիր բլուրի պեղումների ընթացքում: Հայաստանում ամենահին գործվածքի մնացորդը պեղվել է Արենի 1 քարայրից, որը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկիզբ: |
Գորգը գործում են փայտե դազգահի վրա բրդյա, բամբակյա կամ մետաքսե թելերով: Դազգահը մեծ սարք է, որի պատկերը հայտնի է դեռ 14-րդ դդ. վիմագիր աղբյուրներից: Թելի տեսակը զանազան է եղել Հայաստանի տարբեր շրջաններում։ Արցախի հարավում, Մեղրիում և Նախիջևանում կիրառվել է բամբակ ու մետաքս, Խարբերդում՝ մետաքս, Պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտավայրում՝ բամբակ: Հիմնականում գործում են կանայք ու իրենց հմտությունները փոխանցում երիտասարդ աղջիկներին: Գորգի գործվածքն իրենից ներկայացնում է հենքաթելերի և հորիզոնական բեկված միջնաթելերի հանգույցների հյուսվածք, որի երկու ծայրերին կան կարպետաձև հյուսված մասեր` «կտավ» կամ «աստառ», վերջինս կազմում է գորգի հանգույցների շարքի հիմքը, առանց որի գորգի պատերը, այսինքն` հանգույցի շարքերը կարող են քանդվել: Իրենց հիմքում ունենալով հյուսվածքի միևնույն ձևը՝ հայկական գորգերը գեղազարդման արվեստով խիստ բազմազան են, վառ ու գունագեղ: Զարդանախշային համակարգից ելնելով՝ գորգերը բաժանվում են խմբերի՝ պատկերային, բուսածաղկային, երկրաչափական, վիշապագորգ, որոնցից յուրաքանչյուրն իր ենթատիպերն ունի: |
Հայկական գորգի կենսունակության վկայությունը դրա մշտական կիրառությունն է: Այն օգտագործվում է բնակարաններում, պետական կամ հասարակական տարբեր կազմակերպությունների տարածքներում և եկեղեցիններում՝ որպես պատերի կամ հատակի հարդարանք, ինչպես նաև հարսանեկան և թաղման ծեսերի ժամանակ: |
29. |
Թամզարա |
Ժողովրդական պարարվեստ |
Տարրը տարածված է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում: |
Տարրի կրողները կրտսեր, երիտասարդ, միջին և ավագ տարիքի մարդիկ են: |
Բուն Թամզարա անվանումը հայտնի է որպես գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգում, պատմական Փոքր Հայքի Նիկոպոլիս գավառում` Շապին-Գարահիսար բերդաքաղաքի կազմում: 20-րդ դարի սկզբներին Թամզարայում եղել է մոտ 500 հայ ընտանիք, որոնք զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Ունեցել են եկեղեցի՝ Ս. Թագավորը, վանք՝ Ս. Գևորգը և երկսեռ վարժարան: Տեղահանվել են Հայոց Մեծ եղեռնի տարիներին։ Դեռևս 1930-ական թթ. հայտնի պարագետ Սրբ. Լիսիցյանը գրանցել է հայկական թամզարա պարի 17 տարբերակ, ինչը հետագայում լրացվել է նաև այլ պարագետների կողմից: Հայկական ժողովրդական պարերի հայտնի բեմադրիչ Վ. Արիստակեսյանի գրանցումը, որը նույն ժամանակաշրջանին է պատկանում, պահվում է Երևանի |
Թամզարայի տարբերակներում պարի մի քանի անվանումներ են նշվում, որոնք տեղի են տալիս տարբեր մեկնաբանությունների: Բացի թամզարա անվանումից, այդ պարն անվանում են նաև «Թամզարա-Համզարա» կամ «Թանզարա»: Երկրորդ անվանումը, անշուշտ, «Թամզարա» բառի հնչյունափոխված կրկնությունն է և, որպես կրկնակ բառակապակցություն, բնորոշ է խոսակցական լեզվին: Թանզարա անվանման դեպքում ենթադրվում է, որ այն կնոջ անուն է: Թամզարայի տարբերակները բաժանվում են երկու խմբի՝ թամզարա սահուն և թամզարա թռնոցի: Առանց թռիչքների թամզարան սահուն և փոքր-ինչ հանդիսավոր շարժումներով էպիկական պարերգ է: Ձեռքերը բռնում են ճկույթներից, պարում են «երկու գնալ-երկու դառնալ» աջ ուղղությամբ պարաձևով։ Ըստ Սրբ. Լիսիցյանի՝ անցյալում դրանք պարել են ազգային էպոսներ երգելով, որոնք ձոնել են տարբեր պատմական իրադարձություններին ու հերոսներին: Այս պարերի հիմնական կառուցվածքը բաց շրջանն է, պարում են տղամարդիկ և կանայք միասին։ |
Թամզարան մինչ օրս էլ երիտասարդների կողմից ամենասիրված և հաճախ կատարվող պարերից է: Կենսունակ է, քանի որ պարում են ընտանեկան տոներին, տարբեր միջոցառումներին և հարսանիքներին: |
30. |
Թառը և թառագործությունը |
Ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, |
Տարրը տարածված է ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մար-զերի գյուղական և քաղաքային համայնքներում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: |
Տարրի կրողները նվագարանագործ վարպետներն են, երաժիշտները, ինքնուս նվագածուները: |
Արևելքի տարբեր երկրներում տարածված և մեծ ժողովրդականություն վայելող նվագարան է, որի ծագումը կապվում է Իրանի, Հին Հնդկաստանի, Եգիպտոսի մշակութային ավանդույթների հետ: Դեռևս վաղ միջնադարից, ժամանակակից թառի նախատիպերը լայնորեն տարածվել են նաև Հայաստանում, և արևելյան մեծ թառերի հետ միասին՝ ձևավորվել են նաև նվագարանի տեղական տարբերակները: Նվագարանի մասին վկայություններ կան միջնադարյան մանրանկարներում, մատենագիրների մոտ, տապանաքարային պատկերագրության և ժողովրդական բանահյուսության մեջ: |
Թառը լարային կսմիթային ընտանիքի բազմալար, կոթավոր նվագարան է: Ունի թավ, հարուստ գուներանգով, հզոր հնչողություն, ինքնատիպ տեմբր: Նվագարանի տեխնիկական և կատարողական հնարավորությունները լիարժեք են, որի շնորհիվ հնարավոր է հնչեցնել արևելյան և եվրոպական ցանկացած ոճի բարդ ստեղծագործություն: Կիրառվում է իբրև մենակատարային և անսամբլային նվագարան: Հայկական թառի տեմբրային յուրահատկությունները կապվում են նվագարանի չափերի և նախընտրելի հումքատեսակների հետ` իրանը թթենու ծառի միակտոր բնափայտից, կոթը՝ ընկուզենուց: Նվագարանի պատրաստման համար առնվազն մեկ տարի ժամանակ է պահանջվում և հումքի մշակման մանրակրկիտ աշխատանք: Նվագարանի պահպանման համար անհրաժեշտ են կայուն ջերմաստիճանային և հաստատուն պայմաններ (իրանին ձգված հորթի սրտի նուրբ թաղանթ, աղիքից, արծաթե և պղնձե լարեր), ինչը բնորոշ է նստակյաց ժողովուրդների մշակույթին: |
20-րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ Հայաստանում թառի ուսուցումն ու կատարողական արվեստը ներմուծվեց նաև մասնագիտական ոլորտ (երաժշտական դպրոց, ուսումնարան, կոնսերվատորիա), որի արդյունքում, արևելյան երաժշտական ավանդույթներին զուգահեռ, մինչ օրս թառահարները յուրացնում են նաև երաժշտության ուսուցման ու կատարման եվրոպական ավանդույթները: Այդ շրջանից սկսած՝ հայ կոմպոզիտորները սկսեցին հատուկ ստեղծագործություններ գրել պրոֆեսիոնալ թառահարների համար, որոնք միահյուսում են վերը նշված երկու մշակութային առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով ազգային երաժշտական աշխարհայացքը: Դրա շնորհիվ ձևավորվեց և ներկայումս կենսունակ է թառի կատարողական արվեստի հայկական ինքնուրույն դպրոցը։ |
31. |
Գինեգործություն |
Ժողովրդական կենսապահովման մշակույթ, խաղողի վերամշակում |
Տարրը տարածված է խաղողա-գործության զարգացած գոտինեներում՝ հիմնականում Արարատյան դաշտավայրում, ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերում: |
Տարրի կրողները Արարատյան դաշտավայրի, ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերի բնակչներն են: |
Հայաստանում խաղողագործության և գինեգործության վերաբերյալ բազմաթիվ հնագիտական վկայություններ կան: Հնագույնը վերաբերում է Վայոց ձորի Արենի 1 քարանձավին (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ, մեզանից 6000 տարի առաջ): Բազմաթիվ հնագույն վկայություններ կան միջին բրոնզի, ուշ բրոնզի և հետագա դարաշրջանների, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի տարբեր հուշարձաններում հայտնաբերված տվյալներում։ Հերոդոտոսի և Ստրաբոնի աշխատություններում անդրադարձ կա Հայկական լեռնաշխարհից դեպի Բաբելոն և այլուր գինի արտահանելու մշակույթին: Տվյալներ կան Ուրարտական թաավորությունում՝ հիմնականում Վանում, Արճեշում, Արարատյան հովտում մ.թ.ա. 7-8-րդ դարերում գինու մշակույթի մասին: Հետագա շրջաններում անդրադարձներ կան Ամիրդովլաթ Ամասիացու, 16-րդ դարի պատմիչ Անանունի երկերում: Գինեգործության վերաբերյալ առավել մանրամասն հիշատակություններ հանդիպում են ինչպես Ե. Լալայանի Ազգագրական հանդեսում, այնպես էլ այլ հեղինակների առանձին գավառների վերաբերյալ ազգագրական երկերում։ |
Գինին Հայկական լեռնաշխարհում վաղեմի պատմություն ունի: Հին Հայաստանում այն համարում էին աստվածների ու արքաների ըմպելիք: Հայ արքաները գինին խմում էին արծաթե գավաթներով: Ավանդաբար գինի պատրաստում էին այգիներում կամ բնակելի համալիրին կից գտնվող հնձաններում: Խաղողը լցնում էին հնձանի վերին հատվածի` առագաստի մեջ, որտեղ տղամարդիկ այն ոտքերով տրորում էին (երեխաներին կնքելիս տղաների ոտքերին էին մեռոն քսում, որ գինի տրորեն, և աղջիկների ձեռքերին, որ խմոր հունցեն): Քաղցուն հոսում էր առագաստի մոտ պատրաստված կավակերտ հորի մեջ, որը կոչվում է գուբ, այնտեղ նստվածք տալիս, մասամբ զտվում, ապա հոսում գետնափոր կրապատ հորերի (տաքար) կամ կարասների մեջ: Քաղցուն այդ տարաների մեջ աստիճանաբար հասունանում էր, վերածվում քաղցրավուն մաճառի, այնուհետև՝ քառասուն օրվա ընթացքում դառնում գինի: Հասունացած գինին պահպանում էին մառաններում, գետնի մեջ թաղված կամ վերգետնյա կարասներում, դրանք ծածկելով քարե ու կավե կափարիչներով, ճեղքերը հերմետիկորեն փակելով կավե ծեփով: |
Խաղողի մշակումը գյուղատնտեսական զբաղմունք է, այգեգործական հումքի մշակման եղանակ: Բերքահավաքի տոնածիսական արարողությունների բացումը համարվում է խաղողակութի, գինու օրհնության ժամանակաշրջան: |
32. |
Սահարի |
Ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն: |
Տարրը տարածված է ՀՀ բոլոր 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում։ |
Տարրի կրողները ժողովրդապրոֆեսիոնալ երաժիշտները և ինքնուս նվագածուներն են։ |
Մասնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ մեղեդին նախաքրիստոնեական շրջանում հնչել է որպես արևագալի մեղեդի, արևի հիմն. բնության պտղաբերության ծիսակարգի բաղադրիչ: Այդ տեսանկյունից, համեմատելի է Ն. Շնորհալու հեղինակած հայտնի «Առավոտ լուսոյ» երգ-աղոթքի հետ: |
Սահարին ազատ-հանկարծաբանական բնույթի ծիսական մեղեդի է։ Հայաստանում հնչում է հիմնականում ավանդական զուռնայով, դուդուկով և քամանչայով: Բնորոշ է պտղաբերություն (բնության, մարդկանց), սերնդաճ մարմնավորող հնամենի ծեսերին, որի փոխակերպումները պահպանվել են նաև մեր օրերում: Պահանջում է կատարողական հատուկ վարպետություն, որի շնորհիվ 19-20-րդ դդ. հաճախ կատարվել է նաև վարպետություն ցուցադրող մրցելույթների ընթացքում: Մեղեդին կիրառվել է նաև Գր. Եղիազարյանի «Լուսաբացին» սիմֆոնիկ պատկերում, «Ինչու՞ է աղմկում գետը» կինոնկարի համար Ա. Այվազյանի հեղինակած երաժշտության մեջ: |
Մեր ժամանակներում մեղեդին հնչում է տարբեր տոնակատարությունների և միջոցառումների ընթացքում, մասնավորապես, հարսանեկան ծեսի տարբեր արարողակարգերում: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|