Basic information
Number
N 1115-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.08.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
22.08.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.08.2018
Effective date
23.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

22 օգոստոսի 2018 թվականի N 1115-Ա

  

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 16-րդ նիստին և հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի և գործնական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 6-8-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Դավիթ Փախչանյանինը, Ավետիք Քերոբյանինը, Սերգեյ Աբրահամյանինը և Լևոն Ավագյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Տիգրան Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. օգոստոսի 22

Երևան

  

  

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 22 -ի N 1115-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Դ. Փախչանյան

-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Հավաքական
անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության
ռազմատնտեսական համագործակցության միջպետական
հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար
(պատվիրակության ղեկավար)

Ա. Քերոբյան

-

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Դ. Վիրաբյան

-

ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ

Ա. Աբրահամյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի
գրասենյակի ռազմական անվտանգության վարչության
ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Տ. Գրիգորյան

-

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ

Լ. Ավագյան

-

Ռազմարդյունաբերության կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 4-8-ը)

Ս. Աբրահամյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության պետի տեղակալ-միջազգային
պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնա-
ժողովի քարտուղար, սեպտեմբերի 4-8-ը)

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation