Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.22/14(1372) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ ՄԶԳ-Ի ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԿՆՔՎԱԾ N AAG-111-G-13-001 ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին, 11-րդ հոդվածի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111-G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի ներքո իրականացվող» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը՝ համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով, 10930.7 հազ. դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111-G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի ներքո իրականացվող» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվին` որպես «Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ»:

3. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 22

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 22-ի N 158-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան