Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.21/13(1371) Հոդ.169
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2018 թվականի N 124-Ն

 

ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

փետրվարի 8-ի N 124-Ն որոշման

 

ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը:

2. Սույն իրավական ակտի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր կատեգորիաների հողերի վրա` տարբեր նշանակության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության, վերակառուցման, շահագործման դեպքում և պարտադիր են բոլոր հողօգտագործողների համար:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն իրավական ակտում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

1) հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում.

2) սահմանային թույլատրելի խտություն (ՍԹԽ)՝ վնասակար նյութի այն առավելագույն քանակը հողի վերնաշերտի օդաչոր նմուշում (մգ/կգ), որի առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա և չի առաջացնում ուղղակի կամ անուղղակի անբարենպաստ հետևանքներ տվյալ տարածքի հողի, նրան հարող շրջակա միջավայրի, ինչպես նաև հողի ինքնամաքրման ունակության վրա.

3) հողի քիմիական աղտոտում` հողօգտագործման ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական (օրգանական և անօրգանական նյութերի) կազմի փոփոխություն, որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին.

4) հողի աղտոտվածություն ֆոնային մակարդակ` որոշակի տարածքի հողում աղտոտող նյութերի պարունակությունը` մինչև նոր գործունեություն սկսելու հետևանքով այդպիսի աղտոտիչների ներմուծումը.

5) հողի կենսաբանական ակտիվություն` բնորոշում է մանրէների ընդհանուր քանակը, հողային միկրոօրգանիզմների խմբերը, ածխածնի և ազոտի միացությունների վերափոխումը հողում, հողի թթվայնության և օքսիդավերականգնման պոտենցիալի շարժը, ֆերմենտատիվ համակարգի ակտիվությունը և այլն.

6) վտանգավորության դաս` քիմիական նյութերի դասակարգում` ըստ շրջակա միջավայրի և մարդկանց վրա դրանց ունեցած հնարավոր բացասական ներգործության.

7) սանիտարական թիվ` հողի սպիտակուցային (հումուսային) ազոտի քանակի (մգ/100գ չոր հող) հարաբերությունն է «օրգանական ազոտի» (ամոնիակային և նիտրատային ազոտ) քանակին: Սանիտարական թիվն անուղղակիորեն բնորոշում է հողի հումուսացման գործընթացը և թույլ է տալիս գնահատել հողի ինքնամաքրման ունակությունն օրգանական աղտոտիչներից.

8) հողի սանիտարական վիճակի ցուցանիշ` հողերի սանիտարական վիճակը գնահատող (սանիտարաքիմիական, սանիտարամանրէաբանական, սանիտարամակաբուծաբանական և այլն) չափանիշների համալիր.

9) հողերի դեգրադացիա` գործընթացների համախումբ, որը հանգեցնում է հողի՝ որպես բնական միջավայրի բաղկացուցիչ տարրի, քանակական և որակական հատկանիշների վատթարացմանը, հողերի բնական-արտադրական նշանակության նվազեցմանը.

10) աբիոտիկ բերվածք՝ ջրի կամ քամու ազդեցությամբ առաջացած, անօրգանական (անկենդան) բաղադրիչներից կազմված բերվածքներ.

11) դեֆլյացիոն բերվածքներ՝ քամու ազդեցությամբ փխրուն նյութերի՝ նախնական ձևավորման վայրից տեղափոխում և այլ վայրում կուտակում:

 

III. ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները ներառում են`

1) պարարտանյութերի, մելիորացիայի քիմիական միջոցների, վնասատուների դեմ պայքարի և քիմիացման այլ միջոցների հողի մեջ ներմուծման նորմերը, ներմուծման ձևն ու ժամանակը որոշելիս` հողերի ագրոքիմիական հետազոտությունը, հիվանդությունների և վնասատուների առաջացման կանխատեսումը, պարարտանյութերի ու քիմիական միջոցների կիրառման առաջնայնության որոշումը` համաձայն դրանց վտանգավորության դասի.

2) արդյունաբերական և կենցաղային թափոնները (եթե դրանք պարունակում են հողի սնուցման կամ քիմիական մելիորացիայի համար անհրաժեշտ տարրեր) որպես պարարտանյութ կամ քիմիական մելիորացիայի միջոց օգտագործելիս, դրանց քիմիական կազմի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելը` պարարտացման դեպքում հողի մեջ ծանր մետաղների և այլ վնասակար տարրերի ու միացությունների ներմուծումը, իսկ քիմիական մելիորացիայի դեպքում՝ լվացումից հետո դրանց թույլատրելի սահմաններից բարձր քանակության առկայությունը կանխելու նպատակով.

3) թափոնները, արտանետումները, արտահոսքերը, կեղտաջրերը և դրանց նստվածքները հեռացնելն ու օգտահանելը` շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումների իրականացմամբ.

4) պեստիցիդները, հանքային պարարտանյութերը, այլ քիմիացման միջոցները պահպանելն ու տեղափոխելը` շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումների իրականացմամբ.

5) նոր կառուցվող արդյունաբերական կազմակերպությունների, տեխնոլոգիական գծերի նախագծերում հողերի քիմիական աղտոտումը բացառող մաքրման կառույցների նախատեսումը.

6) գծային կառույցների ու մելիորատիվ համակարգերի շինարարության, կառուցապատման և շինարարական այլ աշխատանքների կատարման ընթացքում արդյունաբերական և կենցաղային թափոններով, կոշտ առարկաներով, քարերով, խճով ու շինարարական աղբով հողերի աղտոտումն ու աղբոտումը բացառելը:

 

IV. ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՍՏ ԱՂՏՈՏՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

 

5. Հողն աղտոտող քիմիական նյութերի կամ դրանց խառնուրդների (ներառյալ պեստիցիդները) ցանկը ներկայացված է N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

 

Հողն աղտոտող քիմիական նյութերը կամ դրանց խառնուրդները (ներառյալ պեստիցիդները)

 

Նյութերի կամ դրանց խառնուրդների անվանումները

Ագելոն (ատրազին+պրոմետին)

Ալֆամեթիլիստիրոլ

Ատրազին

Արսեն

Բանվել Դ

Բենզոլ

Բենզ(ա)պիրեն

Գրանոզան

Դակտալ

Դալապոն

Դիլոր

4,6-Դինիտրո-Օ-կրեզոլ (ԴՆՕԿ)

4,4-Դիքլորդիֆենիլ-3-քլոր-մեթիլմեթան (ԴԴՏ) և դրա ածանցյալները

2,4-Դիքլորֆենիլքացախաթթու (2,4-Դ)

2,4-Դիքլորֆենոլ

2,4-Դիքլորֆենիլքացախաթթվի քիչ ցնդող եթերներ

Դիուրոն

Իզոպրոպիլբենզոլ

Իզոպրոպիլբենզոլ և ալֆամեթիլստիրոլ

Էրադիկան

Լինուրոն

Ծարիր

Ծծումբ

Կապար

Կարբատիոն

Կարբոֆոս

Կելտան

Կոբալտ

Կուպրոզան

Մանգան

Մանգան` (+) և վանադիում

Մեթաթիոն

Միլբեկս

Մետաֆոս

Մոնուրոն

Յալան

Հեքսաքլորցիկլոհեքսան (լինդան)

Հեքսաքլորբութադիեն

Հեքսաքլորցիկլոհեքսան (հեքսաքլորան)

Հեպտաքլոր

Նիկել

Նիտրատներ

Պատանոլ

Պարարտանյութեր` հատիկավոր

Պղինձ

Պոլիքլորկամֆեն

Պոլիքլորպինեն

Պրոմետրին

Պրոպանիդ

Ռոգոր

Ռոնիտ

Սիմազին

Սնդիկ

Սնդիկ և կապար

Սուպերֆոսֆատ

Սևին

Տիոդան

Տորդոն

Տոլուոլ

Տրեֆլան

Ցինեբ

Ցինկ

Վանադիում

Քացախալդեհիդ

Քլորամպ

Քլորոֆոս

Քրոմ` վեցվալենտանի

Ֆենուրոն

Ֆոզալոն

Ֆորմալդեհիդ

Ֆոսֆոր (P2 Օ5 )

Ֆտոր

Ֆտալոֆոս

 

6. Հողերն ըստ քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգվում են հողերում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (ՍԹԽ) և այդ նյութերի ֆոնային մակարդակների հիման վրա: Ըստ աղտոտվածության` հողերը դասակարգվում են՝

1) խիստ աղտոտված հողերի, որոնցում աղտոտող քիմիական նյութերի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է դրանց սահմանային թույլատրելի խտությունը, քիմիական աղտոտվածությամբ պայմանավորված ունեն ցածր կենսաբանական ակտիվություն, ֆիզիկամեխանիկական, քիմիական և կենսաբանական բնութագրերի նշանակալի փոփոխություններ, ինչի հետևանքով քիմիական նյութերի պարունակությունը մշակաբույսերում գերազանցում է սահմանված նորմերը.

2) միջին աղտոտված հողերի, որոնցում նկատվում է քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունների գերազանցում` առանց հողերի հատկությունների ակնհայտ փոփոխության.

3) քիչ աղտոտված հողերի, որոնցում քիմիական նյութերի պարունակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի խտությունը, սակայն ֆոնային մակարդակից բարձր է:

7. Հողերի աղտոտվածության վտանգավորությունը որոշվում է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև հողի կենսաբանական ակտիվության և ինքնամաքրման ունակության վրա աղտոտվածության աստիճանի հնարավոր բացասական ներգործությամբ: Ըստ վտանգավորության` հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը բաժանվում է հետևյալ կատեգորիաների.

1) անվտանգ.

2) թույլատրելի.

3) չափավոր վտանգավոր.

4) վտանգավոր.

5) խիստ վտանգավոր:

8. Հողերի կայունությունը քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ գնահատվում է` ըստ հողն աղտոտող կոնկրետ քիմիական նյութի կամ նյութերի խմբի, որոնք տարբերակվում են՝

1) հողաքիմիական ակտիվ նյութեր, որոնք հողում ստեղծում են թթվահիմնային և օքսիդավերականգնման պայմաններ` դրանով ազդելով ընդհանուր հողագեոքիմիական վիճակի վրա: Դրանք գերազանցապես հողի որակը և բերրիությունը վատթարացնող մակրոտարրերն ու դրանց միացություններն են.

2) կենսաքիմիական ակտիվ նյութեր, որոնք առաջին հերթին ազդում են օրգանիզմների (միկրոֆլորայի, բուսականության, կենդանիների) վրա.

3) նյութեր, որոնք հողում գտնվելիս ընդունակ են միգրացիայի (տեղափոխման) դեպի մթնոլորտ, մակերևութային և ստորերկրյա ջրեր:

9. Ըստ քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ կայունության աստիճանի և դրանց նկատմամբ հողի հակազդող պատասխան ռեակցիայի բնույթի` հողերը դասակարգվում են՝

1) խիստ կայուն հողերի.

2) միջին կայունության հողերի.

3) քիչ կայուն հողերի:

10. Հողերի կայունության աստիճանը քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ բնութագրող հիմնական ցուցանիշներն են՝

1) հողի հումուսային վիճակը.

2) թթվահիմնային հատկությունները.

3) օքսիդավերականգնման հատկությունները.

4) կատիոնափոխանակման հատկությունները.

5) կենսաբանական ակտիվությունը.

6) հողում լուծված վիճակում գտնվող նյութերի մասնաբաժինը:

11. Քիմիական աղտոտող նյութերի կայունության գնահատումը կատարվում է հետևյալ ցուցանիշներով՝

1) ցուցանիշներ, որոնք բնութագրում են հողերի հատկությունների սեզոնային կամ կարճաժամկետ (2-5 տարի) փոփոխությունները և անհրաժեշտ են հողածածկույթի ընթացիկ վիճակը գնահատելու համար` կապված բերքատվության կանխատեսումների և պարարտանյութերի ու պեստիցիդների սեզոնային ներմուծման, ոռոգման և ընթացիկ տարվա բերքատվության մակարդակի բարձրացման այլ միջոցառումների հետ: Հողերի հատկությունների կարճաժամկետ փոփոխություններն ախտորոշվում են դրանց խոնավության, pH-ի մեծության, հողային մզվածքի լուծույթների բաղադրության և բույսերին հասանելի սնուցիչ նյութերի պարունակության փոփոխությունների հիման վրա.

2) երկարաժամկետ փոփոխությունների ցուցանիշներ, որոնք ի հայտ են գալիս 5-10 և ավելի տարիների ընթացքում և արտացոլում են աղտոտվածության արդյունքում հողերի հատկությունների փոփոխությունների անբարենպաստ ուղղվածությունը: Դրանք ներառում են հողում հումուսի պարունակության և դրա պաշարի պարբերական չափումները` հումինային թթուների բաղադրության մեջ մտնող ածխածնի հարաբերությունը ֆուլվաթթուների ածխածնին, հողերի էրոզիոն կորուստները, կառուցվածքային վիճակը, փոխանակման կատիոնների կազմը, ընդհանուր հիմնայնությունը, թթվայնությունը և աղերի պարունակությունը.

3) հողերի հատկությունների անբարենպաստ փոփոխությունների զարգացման (ի հայտ գալու) վաղ հայտնաբերման (ախտորոշման) ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ են կենսաբանական թեստերի, միկրոմորֆոլոգիական դիտարկումների, հողերի ջրաաղային, օքսիդավերականգնման և թթվահիմնային ռեժիմների վերլուծության համար:

12. Հողերի դեգրադացման աստիճանը յուրաքանչյուր ցուցանիշի համար բնութագրվում է 5 մակարդակով՝

1) 0 – չդեգրադացված (չխախտված).

2) 1 – թույլ դեգրադացված.

3) 2 – միջին դեգրադացված.

4) 3 - ուժեղ դեգրադացված.

5) 4 - ծայրահեղ դեգրադացված, այդ թվում` հողային ծածկույթի վերացում:

13. Հողերի դեգրադացիան և դրա աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները ներկայացված են N 1.1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1.1

 

Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները

 

Ցուցանիշները

Դեգրադացիայի աստիճանը

0

1

2

3

4

Աբիոտիկ բերվածքի հզորությունը, սմ

մինչև 2

2-10

10-20

20-40

40-ից ավելի

Խորխոլների, փոսերի խորությունը մակերեսի նկատմամբ (առանց ամբողջականության խախտման), սմ

մինչև 20

20-40

40-100

100-200

200-ից ավելի

Ֆիզիկական կավի պարունակության նվազում, տոկոս (համեմատած հողի բնական կոնկրետ տիպին բնորոշ ցուցանիշների հետ)

մինչև 5

5-15

15-25

25-32

32-ից ավելի

Ֆիլտրացիայի գործակիցը, մ/օր

1.0-ից ավելի

0.3-1.0

0.1-0.3

0.01-0.1

մինչև 0.01

Քարքարոտությունը, տոկոսն ընդհանուր մակերեսի նկատմամբ

մինչև 5

5-15

15-35

35-70

70-ից ավելի

Բնահողային պրոֆիլի նվազում, տոկոս (համեմատած հողի բնական կոնկրետ տիպին բնորոշ հզորության հետ)

մինչև 3

3-25

25-50

50-75

75-ից ավելի

Հումուսի պարունակության նվազում, տոկոս

մինչև 10

10-20

20-40

40-80

80-ից ավելի

Միկրոէլեմենտների միջին պարունակության նվազում (Mո, Cօ, Mօ, B, Cս, Fe), տոկոս

մինչև 10

10-20

20-40

40-80

80-ից ավելի

Շարժուն ֆոսֆորի պարունակության նվազում, տոկոս

մինչև 10

10-20

20-40

40-80

80-ից ավելի

Փոխանակային կալիումի պարունակության նվազում, տոկոս

մինչև 10

10-20

20-40

40-80

80-ից ավելի

Թթվայնության աստիճանի նվազում, տոկոս

մինչև 10

10-15

15-20

20-25

25-ից ավելի

Բնահողային զանգվածի կորուստ, տ(հա)/տարի

մինչև 5

5-25

25-100

100-200

200-ից ավելի

Ներքնատակող/հողագոյացնող ապարի մերկացված մակերեսը, տոկոս ընդհանուր մակերեսից

0-2

2-5

5-10

10-25

25-ից ավելի

Էրոզիայի ենթարկված բնահողերի մակերեսի ավելացում, տոկոս տարեկան

մինչև 0.5

0.5-1.0

1.0-2.0

2.0-5.0

5.0-ից ավելի

Ձորակներով տարածքի կտրտվածության գործակից

մինչև 0.1

0.1-0.3

0.3-0.7

0.7-2.5

2.5-ից ավելի

Դեֆլյացիոն բերվածքային շերտի հզորությունը, սմ

մինչև 2

2-10

10-20

20-40

40-ից ավելի

Բուսածածկից զուրկ բնական հանդակների մակերեսը, տոկոս ընդհանուր մակերեսից

մինչև 10

10-30

30-50

50-70

70-ից ավելի

Թունավոր աղերի պարունակությունը վերին արգասավեր շերտում, տոկոս

         

- սոդայի հաշվառմամբ

մինչև 0.1

0.1-0.2

0.2-0.3

0.3-0.5

0.5-ից ավելի

- այլ տիպի աղակալումների համար

մինչև 0.1

0.1-0.25

0.25-0.5

0.5-0.8

0.8-ից ավելի

 

V. ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

14. Հողերի աղտոտվածության աստիճանի ազդեցությունը հաշվարկվում է հողերի աղտոտվածության կոնցենտրացիայի գործակցի, հողերի բազմատարրային աղտոտվածության ինտեգրալային ցուցանիշի և հողի հակազդող պատասխան ռեակցիայի գործակցի հիման վրա:

15. Հողերի աղտոտվածության խտության գործակիցը (HԽ) հաշվարկվում է՝ համաձայն (1) բանաձևի.

 

HԽ = C/ Cֆ , կամ HԽ = C/ CՍԹԽ       (1)

որտեղ`

 

C-ն աղտոտող նյութերի ընդհանուր պարունակությունն է, մգ/կգ,

CՖ -ն աղտոտող նյութերի միջին ֆոնային մակարդակն է, մգ/կգ,

CՍԹԿ-ն աղտոտող նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է, մգ/կգ:

16. Հողերի բազմատարրային աղտոտվածության ինտեգրալային ցուցանիշը (HՖԻ) հաշվարկվում է՝ համաձայն (2) բանաձևի.

 

HՖԻ =∑ CԻ / CՖԻ        (2)

որտեղ`

 

CԻ -ն վերահսկվող աղտոտող նյութերի գումարն է, մգ/կգ,

CՖԻ-ն աղտոտող նյութերի ֆոնային մակարդակների գումարն է, մգ/կգ:

17. Հողի հակազդող պատասխան ռեակցիայի գործակիցը (KՀ)` ըստ հողերի վիճակի վրա ազդող քիմիական աղտոտվածության, հաշվարկվում է՝ համաձայն (3) բանաձևի.

 

KՀ = (A-AՀ ) / AՖ          (3)

որտեղ`

 

A-ն և AՖ -ն վերահսկվող պարամետրերն են համապատասխանաբար աղտոտված և ֆոնային փորձանմուշներում:

18. Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը գնահատվում է`

1) ըստ սանիտարական թվի` համաձայն N 2 աղյուսակում ներկայացված նորմերի.

 

Աղյուսակ N 2

 

Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը՝ ըստ սանիտարական թվի

 

Հողերի բնութագիրն

ըստ աղտոտվածության

Սանիտարական թիվը

Մաքուր

0,98 և ավելի

Թույլ աղտոտված

0,85-ից մինչև 0,98

Աղտոտված

0,7-ից մինչև 0, 85

Խիստ աղտոտված

0,7-ից պակաս

 

2) ըստ աղտոտվածության վտանգավորության կատեգորիաների և հողում պարունակվող օրգանական և անօրգանական միացությունների վտանգավորության դասերի` համաձայն N 3 աղյուսակում ներկայացված նորմերի.

 

Աղյուսակ N 3

 

Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը՝ ըստ աղտոտվածության վտանգավորության կատեգորիաների և հողում պարունակվող օրգանական և անօրգանական միացությունների վտանգավորության դասերի

 

Աղտոտման կատեգորիան

Սանիտա-րական թիվը

Աղտոտման գումարային ցուցանիշը

Պարունակությունը հողում, մգ/կգ

վտանգավորության

1-ին դաս

վտանգավորության 2-րդ դաս

վտանգավորության

3-րդ դաս

օրգանա-կան

միացու-

թյուն

անօրգա-նական միացու-

թյուն

օրգանա-կան միացու-

թյուն

անօրգա-

նական միացու-

թյուն

օրգանա-

կան

միացու-

թյուն

անօրգա-նական միացու-

թյուն

Անվտանգ

0,98 և դրանից մեծ

-

ֆոնային արժեքից մինչև ՍԹԽ

ֆոնային արժեքից մինչև ՍԹԽ

ֆոնային արժեքից մինչև ՍԹԽ

ֆոնային արժեքից մինչև ՍԹԽ

ֆոնային արժեքից մինչև ՍԹԽ

ֆոնային արժեքից մինչև ՍԹԽ

Թույլատրելի

0,98 և դրանից մեծ

16-ից փոքր

1-ից մինչև 2 ՍԹԽ

ֆոնային

2 արժեքից մինչև ՍԹԽ

1-ից մինչև

2 ՍԹԽ

ֆոնային

2 արժեքից մինչև ՍԹԽ

1-ից մինչև 2 ՍԹԽ

ֆոնային

2 արժեքից մինչև ՍԹԽ

Չափավոր վտանգավոր

0,85-ից մինչև 0.98

16-ից մինչև 32

2-ից մինչև

5 ՍԹԽ

ՍԹԽ-ից մինչև Կառավ

2-ից մինչև 5 ՍԹԽ

ՍԹԽ-ից մինչև Կառավ

2-ից մինչև 5 ՍԹԽ

ՍԹԽ-ից մինչև Կառավ

Վտանգավոր

0,7-ից մինչև 0.85

32-ից մինչև 128

2-ից մինչև

5 ՍԹԿ

ՍԹԽ-ից մինչև Կառավ

2-ից մինչև 5 ՍԹԿ

ՍԹԽ-ից մինչև Կառավ

մեծ է

5 ՍԹԽ-ից

ՍԹԽ-ից մինչև Կառավ

Խիստ վտանգավոր

փոքր է 0,7-ից

մեծ է

128-ից

5 ՍԹԽ-ից բարձր

մեծ է Կառավ-ից

մեծ է

5 ՍԹԽ-ից

մեծ է Կառավ-ից

մեծ է

5 ՍԹԽ-ից

մեծ է

Կառավ-ից

Կառավ -ը նյութերի թույլատրելի մակարդակն է` ըստ վտանգավորության ցուցանիշներից որևէ մեկի: Աղտոտման գումարային ցուցանիշն աղտոտիչ քիմիական տարրերի կոնցենտրացիաների գործակիցների գումարն է` որոշված (1) բանաձևով։

 

19. Գյուղատնտեսական նշանակության, արդյունաբերության և այլ արտադրական նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի սանիտարական վիճակի ցուցանիշների կիրառելիությունը որոշվում է՝ համաձայն N 4 աղյուսակի.

 

Աղյուսակ N 4

 

Սանիտարական վիճակի ցուցանիշի անվանումը

Հողերի սանիտարական վիճակի ցուցանիշների կիրառելիությունը

գյուղատնտեսական նշանակության հողեր

արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողեր

էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր

Սանիտարական թիվ

-

-

-

Ազոտ-ամոնիակային

±

±

-

Ազոտ-նիտրատային

±

±

-

Քլորիդներ

±

±

-

pH

±

±

±

Պեստիցիդներ

+

±

-

Ծանր մետաղներ

±

+

+

Նավթ և նավթամթերք

+

+

+

Ցնդող ֆենոլներ

±

+

±

Դետերգենտներ

+

+

-

Ծծմբային միացություններ

±

±

+

Ուռուցքածին նյութեր

+

+

+

Արսեն

+

+

+

Պոլիքլորացված բիֆենիլներ

±

±

±

Ցիանիդներ

+

+

+

Ռադիոակտիվ նյութեր

+

+

+

Մակրոքիմիական և միկրոքիմիական պարարտանյութեր

-

-

-

Լակտոզոդրական աղիքային ցուպիկներ (Կոլի ձևեր)

+

+

+

Էնտերոկոկեր (ֆեկալ)

+

+

+

Հիվանդածին միկրոօրգանիզմներ

+

+

+

Հելմինթների ձվիկներ և թրթուրներ

+

+

+

Աղիքային միաբջիջների ցիստեր

+

+

+

Սինանթրոպ ճանճերի թրթուրներ և հարսնյակներ

±

±

±

«+» ցուցանիշը պարտադիր է հողի սանիտարական վիճակը որոշելու համար։

«-» ցուցանիշը պարտադիր չէ հողի սանիտարական վիճակը որոշելու համար։

«±» ցուցանիշը պարտադիր է աղտոտման աղբյուրի առկայության դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան