Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.21/19(1377) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2018 թվականի N 108-Ն

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ժ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1318-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

փետրվարի 8-ի N 108-Ն որոշման

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

  

1. Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներով սահմանվում են քաղաքային և գյուղական բնակավայրերի կանաչ գոտիների չափերը` ըստ բնակավայրի տարածքի, կանաչ գոտիների տեսակները և կանաչապատման տարրերի տեսակային կազմը (տեսականին)` ըստ գոտիականության, ինչպես նաև կանաչ գոտիների անտառների պահպանությանն ու արդյունավետ օգտագործմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն իրավական ակտի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի բարեկարգման, վերակառուցման և նոր կառուցվող բնակավայրերի նախագծման աշխատանքների վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն իրավական ակտում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) բնակավայրերի կանաչ գոտիներ` բնակավայրերի կանաչապատվածության մեջ միասնական ամբողջական համակարգ` բնակավայրերին հարող անտառներով, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներով, անտառապաշտպան շերտերով զբաղեցված տարածքներով, որոնք ունեն պաշտպանական և սանիտարահիգիենիկ նշանակություն և հանդիսանում են բնակչության հանգստավայրեր (ռեկրեացիոն գոտիներ), ունենում են անտառապուրակային գոտի և անտառատնտեսական մաս.

2) կանաչ տնկարկներ` բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն: Կանաչ տնկարկների համակարգը կազմվում է բնակավայրերի տարածքում և բնակավայրամերձ տարածքներում գտնվող տարբեր գործառական նշանակություն ունեցող տնկարկների ամբողջությունից: Ըստ գործառական նշանակության կանաչ տնկարկները լինում են`

ա. ընդհանուր օգտագործման` բնակչության հանգստավայրեր հանդիսացող անտառներ, անտառապուրակներ, զբոսայգիներ, զբոսապուրակներ, այգիներ կամ պարտեզներ,

բ. սահմանափակ օգտագործման` բնակեցված տարածքների, դպրոցների, մանկական հիմնարկների, հասարակական շենքերի` կրթական, մշակութային, գիտական և այլ հաստատությունների, սպորտային կառույցների, առողջապահական հիմնարկների, արդյունաբերական կազմակերպությունների և այլ տնկարկներ,

գ. հատուկ նշանակության` մայրուղիների, փողոցների, ջրապաշտպան, քամապաշտպան, հակաէրոզիոն տնկարկներ, սանիտարապաշտպանական և պաշտպանական գոտիների, բուսաբանական, կենդանաբանական այգիների, ցուցահանդեսների տնկարկներ և այլն.

3) կանաչապատման տիպ` կանաչ տնկարկների բաղադրիչ մաս` զանգված, խումբ, մենածառ, ծառուղի, կենդանի ցանկապատ, եզրաշերտ, ուղղաձիգ կանաչապատման տնկարկ, քարապարտեզ, երկարածաղկուն և մշտածաղկուն պարտեզներ և այլն.

4) կանաչապատման տարրեր` կանաչապատման համար օգտագործվող ծառեր, թփեր, լիանաներ (տնկված առանձին-առանձին, խմբերով, զանգվածներով, շարքերով), ծաղկանոցներ, սիզամարգեր, զանազան խոտաբույսերի խմբավորումներ, քարաբլրակներ, ինչպես նաև տեղափոխելի սկահակներում, բուսարկղերում և ծաղկամաններում տնկված ջերմոցային բույսեր և կանաչապատման այլ միջոցներ.

5) կանաչապատման նորմ` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող կանաչապատ տարածքի նվազագույն քանակը, քառ. մ/մարդ.

6) անտառապուրակ` բնակավայրերի տարածքի առողջացման, բնական միջավայրում մարդկանց հանգստի, մշակութային և գեղագիտական պահանջները բավարարող բնական կամ մասամբ արհեստական ու բարեկարգված անտառազանգված, որը կազմակերպված է որոշակի լանդշաֆտածավալահատակագծային համակարգով` տնկարկների աստիճանական վերակառուցմամբ, ճանապարհների, ճեմածառուղիների, հետիոտն արահետների, բացատների, ջրամբարների և այլնի ստեղծմամբ.

7) զբոսայգի կամ պարկ` ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով բնական կամ արհեստական կանաչապատ տարածք` զբոսանքի, հանգստի, ժամանցի և այլնի համար: Զբոսայգիներն ըստ նշանակության լինում են մշակույթի և հանգստի, մանկական, մարզական, զբոսանքային, հուշահամալիրային.

8) այգի կամ պարտեզ` վայրի և մշակովի մրգատու ու հատապտղային ծառերով, թփերով, ծաղիկներով և այլ բույսերով ծածկված տարածք, որն ստեղծվում է բույսերի տարբեր համակցումներից: Կարող է ստեղծվել նաև որպես գեղագիտական արժեք ներկայացնող ինքնուրույն արհեստական լանդշաֆտ և ունենալ ռեկրեացիոն նշանակություն.

9) զբոսապուրակ կամ պուրակ` ոչ մեծ չափերի հասարակական զբոսայգի կամ այգի, որը տեղադրված է հրապարակներում կամ փողոցների խաչմերուկներում, ինչպես նաև ոչ մեծ չափերի չկառուցապատված տարածքներում, երբեմն փողոցի խորքում գտնվող շենքերի շրջակայքում և ծառայում է որպես մարդկանց հանգստավայր ու պաշտպանում փողոցային աղմուկից ու աղտոտումներից.

10) ճեմելիք` լայն ծառուղի ընդարձակ փողոցի մեջտեղում կամ լայն փողոց, որի երկու կողմերում ծառուղիներ են: Ստեղծվում է մայրուղիների, առափնյա և բնակելի փողոցների երկարությամբ` լայն գոտու ձևով, ծառերի ու թփերի ծառուղու տեսքով.

11) ծառուղի` իրարից հավասար հեռավորությամբ տնկված ծառերով ու թփերով եզրավորված հետիոտնի կամ տրանսպորտային ճանապարհ.

12) անտառապուրակային գոտի` բնակչության զանգվածային հանգստի կազմակերպման նպատակով օգտագործվող բնակավայրի կանաչ գոտի, որն ընդգրկում է քաղաքամերձ անտառների, անտառապուրակների, ամառանոցային ավանների, գյուղատնտեսական հողերի և այլ կանաչ տնկարկների ամբողջությունը, որը կարող է ունենալ նաև անտառային տնտեսության վարման ռեժիմ` ուղղված անտառային լանդշաֆտների կայուն կառավարմանը, պահպանությանը, ստեղծմանն ու ձևավորմանը.

13) անտառատնտեսական մաս` շրջակա միջավայրը պաշտպանող և բարելավող հատկություններ ունեցող բնակավայրի կանաչ գոտու մաս, որն ունի անտառատնտեսական արտադրության զարգացման ու անտառապուրակային մասի ընդլայնման համար պահուստի ստեղծմանն ուղղված տնտեսության վարման ռեժիմ.

14) լանդշաֆտառեկրեացիոն տարածք` ընդգրկում է բնակավայրերի անտառները, անտառապուրակները, անտառապաշտպան գոտիները, ջրամբարները, գյուղատնտեսական հողերը և այն հանդակները, որոնք անտառապուրակների, զբոսայգիների, զբոսապուրակների, այգիների կամ պարտեզների և ճեմելիքների հետ միասին ձևավորում են բնակության վայրերի բաց տարածքների համակարգ.

15) բարեկարգում` բնակչության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով բնակավայրերում իրագործվող միջոցառումներ` տարածքի ինժեներական նախապատրաստում, պարտեզապուրակային շինարարություն, հաղորդակցման ուղիների սարքավորում ու ձևավորում և այլն։

 

III. ԼԱՆԴՇԱՖՏԱՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Կախված բնակչության թվից` քաղաքային և գյուղական բնակավայրերը դասակարգվում են համաձայն N 1 աղյուսակի:

 

Աղյուսակ N 1

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԿԱԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻՑ

 

Բնակավայրի տեսակը՝ ըստ բնակչության

թվի

Բնակչության թիվը

(հազ. մարդ)

քաղաքներ

գյուղեր

Խոշորագույն

500-ից ավելի

5-ից ավելի

Խոշոր

250-500

3-5

Մեծ

100-250

1-3

Միջին

50-100

0.2-1

Փոքր

20-50

10-20

0.05-0.2

մինչև 0.05

 

5. Ըստ նպատակային նշանակության` բնակավայրերի կանաչ գոտիները բաժանվում են անտառապուրակային և անտառատնտեսական գոտիների: Կանաչ գոտու անտառապուրակային գոտու չափերը համապատասխանում են N 2 աղյուսակում նշված նորմերին:

 

Աղյուսակ N 2

 

ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ԱՆՏԱՌԱՊՈՒՐԱԿԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՆՈՐՄԵՐԸ

 

Բնակավայրի բնակչության թվաքանակը

(հազ. մարդ)

Անտառապուրակային մասի չափերը

(հա/հազ. մարդ)

500-ից ավելի

40

250 - 500

25

100 - 250

20

50 - 100

15

մինչև 50

10

 

6. Անտառապատ գոտիներում գտնվող բնակավայրերի կանաչ գոտիների ընդհանուր մակերեսը, կախված անտառային գոտու տեսակից, անտառապատման չափից և բնակչության թվից՝ հաշվարկվում է N 3 աղյուսակում նշված նորմերի համաձայն:

 

Աղյուսակ N 3

 

ԱՆՏԱՌԱՊԱՏ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Անտառային գոտու տեսակը

Անտառապատվածությունը

(տոկոս)

Կանաչ գոտիների ընդհանուր մակերեսը` ըստ բնակավայրի բնակչության թվի (հա/հազ. մարդ)

500-ից ավելի

250-500

100-250

50-100

20-50

10-20

մինչև 10

Խառն անտառների գոտի

25-ից բարձր

240

200

165

125

105

70

55

20-25 ներառյալ

190

160

130

100

85

55

45

15-20 ներառյալ

160

135

110

85

70

50

40

10-15 ներառյալ

110

90

75

55

50

30

25

5-10 ներառյալ

80

60

45

35

30

20

15

մինչև 5 ներառյալ

36

30

25

20

17

11

10

Սաղարթավոր անտառների գոտի

25-ից բարձր

260

220

180

135

120

80

65

20-25 ներառյալ

220

175

140

110

95

65

50

15-20 ներառյալ

175

145

120

90

80

45

35

10-15 ներառյալ

125

100

80

60

55

35

30

5-10 ներառյալ

85

65

50

40

35

25

20

մինչև 5 ներառյալ

40

35

30

20

19

13

10

Անտառատափաստանային

և

տափաստանային գոտի

15-ից բարձր

195

160

130

100

85

60

45

10-15 ներառյալ

135

110

90

70

60

40

30

5-10 ներառյալ

90

70

55

45

35

25

20

3-5 ներառյալ

55

40

30

25

20

14

11

մինչև 3 ներառյալ

30

25

20

16

14

9

7

 

7. Բնակավայրերում նախատեսվում է կանաչապատ և այլ բաց տարածքների անընդհատ զարգացող համակարգ:

8. Տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ կազմում է`

1) կառուցապատված բնակավայրերի համար՝ 40 տոկոսից ոչ պակաս.

2) բնակելի շրջանների համար՝ 25 տոկոսից ոչ պակաս:

9. Բնակավայրերում, որտեղ կան այնպիսի արտադրական կազմակերպություններ, որոնց համար պահանջվում է 1 կմ-ից ավելի շառավղով սանիտարապաշտպանական գոտու կազմակերպում, կանաչապատ տարածքների մակերեսն ավելացվում է 15 տոկոսից ոչ պակաս չափով:

10. Ընդհանուր օգտագործման կանաչապատված տարածքների մակերեսն ընդհանուր բնակավայրի և բնակելի տարածքների համար ընդունվում է N 4 աղյուսակում և սույն կետի 1-6-րդ ենթակետերում ներկայացված նորմերի համաձայն.

 

Աղյուսակ N 4

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉԱՊԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՆՈՐՄԵՐԸ

 

Ընդհանուր օգտագործման կանաչապատված տարածքներ

Կանաչապատ տարածքների մակերեսը

(քառ. մ/մարդ)

մեծ, խոշոր և

խոշորագույն

քաղաքներ

միջին

քաղաքներ

փոքր

քաղաքներ

գյուղական

բնակավայրեր

Ընդհանուր բնակավայրի համար

10

6-8

8(10)*

12

Բնակելի շրջանի

համար

6

6

-

-

* 20 հազար մարդուց պակաս բնակչությամբ փոքր քաղաքների համար

 

1) խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմամբ, խոշոր քաղաքային անտառների գոյություն ունեցող զանգվածները կարող են փոխակերպվել անտառապուրակների՝ բայց մեկ մարդու հաշվարկով 5 քառ. մ-ից ոչ ավելի.

2) մինչև 20 հազար բնակչության թվով փոքր քաղաքների կանաչապատ տարածքների նորմն ընդունվում է 10 քառ. մ/մարդ, իսկ 20 հազարից մինչև 50 հազար բնակչության թվով փոքր քաղաքների կանաչապատ տարածքների համար` 8 քառ. մ/մարդ.

3) առողջարանային քաղաքներում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների նորմը մեծացվում է ոչ ավելի, քան 50 տոկոսով.

4) կիսաանապատային գոտու, ինչպես նաև տափաստանային ու անտառատափաստանային գոտիների բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների նորմը կարող է ավելացվել 10-20 տոկոսով.

5) անտառներով շրջապատված, խոշոր գետերի և ջրամբարների ափին գտնվող միջին, փոքր և գյուղական բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների նորմը կարող է պակասեցվել ոչ ավելի, քան 20 տոկոսով.

6) ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կազմում 0.5 կմ և ավելի լայնություն ունեցող խոշոր զբոսայգիների և անտառապուրակների մակերեսը կազմում է 10 տոկոսից ոչ պակաս:

11. Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներից անտառապուրակներ, անտառներ, զբոսայգիներ և զբոսապուրակներ հնարավոր միաժամանակյա այցելուների թիվը (մարդ/հա) ներկայացված է N 5 աղյուսակում։

 

Աղյուսակ N 5

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ (ՄԱՐԴ/ՀԱ)

 

Կանաչապատ տարածքի անվանումը

Միաժամանակյա այցելուների թիվը

(մարդ/հա)

Քաղաքային զբոսայգի

100

Հանգստի գոտու զբոսայգի

70

Առողջարանների զբոսայգի

50

Անտառապուրակ (մարգագետնային

զբոսայգի, հիդրոլոգիական պարկ)

10

Անտառներ

1-3

 

12. N 5 աղյուսակում ներկայացված նորմերը կիրառվում են նաև կիսաանապատային գոտու բնակավայրերի համար, բայց 20 տոկոսով պակաս չափով:

13. Առանձին զբոսայգիների տարածքների կողմնորոշիչ հաշվեկշիռը (տարածքի բաշխումը)` կախված հաճախելիության մակարդակից, ներկայացված է N 6 աղյուսակում:

 

Աղյուսակ N 6

 

ԱՌԱՆՁԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ (ՏԱՐԱԾՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ)` ԿԱԽՎԱԾ ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ

 

Զբոսայգու տեսակը

Տարածքի բաշխումը (տոկոս)

բարձր հաճախելիության

դեպքում
(100 մարդ/հա-ից բարձր)

միջին և ցածր հաճախելիության
դեպքում

(100 մարդ/հա-ից ցածր)

Կանաչ տնկարկներ և ջրամբարներ

65-75

75-80

Ծառուղիներ և ճանապարհներ

10-15

8-12

Հարթակներ

8-12

4-8

Կառույցներ

5-7

2-4

 

14. 10-50 մարդ/հա միաժամանակյա այցելուների դեպքում այցելուների շարժը կազմակերպելու համար նախատեսվում է ճանապարհաարահետային ցանց, իսկ անտառի եզրի բացատներում` պաշտպանիչ ծառերի տնկում: 50 մարդ/հա-ից ավելի միաժամանակյա այցելուների դեպքում նախատեսվում են անտառային լանդշաֆտը զբոսայգու լանդշաֆտի վերաձևավորելու միջոցառումներ:

15. Բնակավայրերի զբոսայգիները կառուցապատելիս նախատեսվում են մասնագիտացված` մանկական, մարզական, ցուցահանդեսային, կենդանաբանական, բուսաբանական և այլ այգիներ ու տնկարաններ, ընդ որում`

1) մանկական այգիների նորմերը կազմում են 5 քառ. մ/մարդ.

2) մարզական այգիների նորմերը` 12 քառ. մ/մարդ:

16. Զբոսապուրակներ, զբոսայգիներ և այգիներ կամ պարտեզներ հիմնելիս առավելագույնս պահպանվում են գոյություն ունեցող տնկարկներով և ջրամբարներով տեղամասերը, իսկ այդ տարածքների մակերեսը կազմում է`

1) քաղաքային զբոսայգիների համար` 15 հա-ից ոչ պակաս.

2) բնակեցված գոտու այգիների համար` 3 հա-ից ոչ պակաս.

3) զբոսապուրակների համար` 0.5 հա-ից ոչ պակաս.

4) զբոսայգիների և այգիների կամ պարտեզների ընդհանուր հաշվեկշռում կանաչապատված տարածքի մակերեսը կազմում է 70 տոկոսից ոչ պակաս:

17. Ճեմելիքներն ու հետիոտն ծառուղիները նախագծվում են` հաշվի առնելով հետիոտների զանգվածային շարժման ուղղությունը: Ճեմելիքների երկարությունը և լայնությունը որոշվում է՝ կախված փողոցի ճարտարապետական լուծումից: Ճեմելիքներում ու հետիոտն ծառուղիներում կարող են նախատեսվել կարճատև հանգստի հրապարակներ: Մեկ երկայնական հետիոտն ծառուղի ունեցող ճեմելիքի լայնությունը կազմում է 18 մ-ից ոչ պակաս` ըստ փողոցի առանցքի, և 10 մ-ից ոչ պակաս` փողոցի մեկ կողմից երթևեկելի մասի ու կառուցապատման միջև:

18. Սեյսմիկ գոտիներում ապահովվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ազատ մուտք` բացառելով պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը բնակելի գոտու կողմից:

 

 IV. ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՉԱՓԵՐԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

 

19. Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրության, գործող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է սանիտարապաշտպանական գոտիների ստեղծում:

20. Սանիտարապաշտպանական գոտիների կանաչապատման համար ընտրվում են այնպիսի ծառաթփային տեսակներ, որոնք ունեն փոշին որսալու և արտանետումների նկատմամբ գազակայուն հատկություններ:

21. Սանիտարապաշտպանական գոտիները ենթակա են կանաչապատման՝ բնակելի և հասարակական կառուցապատմանը հարող մասում: Սանիտարապաշտպանական գոտիների ծառապատման շերտի նվազագույն լայնությունը կազմում է՝

1) մինչև 50 մետրի դեպքում՝ 10 մետր.

2) 50-100 մետրի դեպքում` 20 մետր.

3) 100-500 մետրի դեպքում` 50 մետր.

4) 500-1000 մետրի դեպքում` 100 մետր:

 

V. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

22. Բնակավայրերի կանաչ գոտիների տարածքային կազմակերպումը նախատեսում է`

1) կանաչ գոտու տարանջատում անտառապուրակային և անտառատնտեսական մասերի.

2) բնակչության հանգստի վայրերի կազմակերպումը` չխախտելով բնական համալիրի էկոլոգիական հավասարակշռությունը.

3) անտառատնտեսական արտադրության զարգացումը.

4) ոռոգման համակարգի կառուցում` ելնելով կանաչ գոտու առանձնահատկություններից:

23. Կանաչ գոտու տնկարկների (բնական աճող կամ արհեստական տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջության) պահպանությունն ու խնամքն ամբողջ տարվա ընթացքում կանաչապատման օբյեկտներում անցկացվող միջոցառումների համալիր է, որն ընդգրկում է ժամանակին կատարվող քաղհանները, պարարտացումը, հողացրումը, ոռոգումը, մաքրումը, էտումը, բույսերի ձմեռման նախապատրաստումը և այլն:

24. Բնակավայրերի կանաչ գոտիների անտառների պահպանությունը և արդյունավետ օգտագործումն ընդգրկում է անտառային տնտեսության վարումը, կենսատեխնիկական ու հակահրդեհային միջոցառումների իրականացումը, տարածքի բարեկարգումը և անտառի կողմնակի օգտագործման սահմանափակումը:

25. Բնակավայրերի կանաչ գոտիների անտառների պահպանությունը և արդյունավետ օգտագործումը ներառում է`

1) անտառապուրակային գոտում` դիմացկուն և դեկորատիվ, բնակչության զանգվածային հանգստի համար օգտագործվող ծառաթփատեսակների պահպանումն ու ձևավորումը.

2) անտառատնտեսական մասում` բարձր արտադրողականություն ունեցող, բնակավայրերի օդային ավազանի առողջացմանը նպաստող, փայտանյութի և անտառի կողմնարդյունքի պահանջները բավարարող ծառատեսակների ձևավորումը.

3) անտառապուրակային գոտու ընդլայնման համար պահուստի ստեղծումը (ըստ բնակավայրի բնակչության թվի)`

ա. ծառաթփատեսակների տնկարան` 3-5 քառ. մ/մարդ չափով,

բ. ծաղկային տեսակների տնկարան` 0.5 քառ. մ/մարդ չափով:

26. Անտառաբուծական աշխատանքները պետք է ընդգրկեն հատումների համակարգը և անտառավերականգնման աշխատանքները: Հատումների համակարգում նախատեսվում են`

1) անտառապուրակային գոտում` լանդշաֆտի ձևավորմանն ուղղված հատումներ և սանիտարական հատումներ.

2) անտառատնտեսական մասում` անտառի խնամքի հատումներ, սանիտարական հատումներ, անտառավերականգնման հատումներ, ցածրարժեք տնկարկների անտառավերակառուցման հատումներ, իսկ անտառապուրակային գոտու ընդլայնման համար նախատեսված մասերում` լանդշաֆտի ձևավորմանն ուղղված հատումներ:

27. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են ծառերի աճեցման պայմանները հաշվի առնող ծառատեսակների ընտրման և այնպիսի միջոցառումների անցկացման եղանակով, որոնք կնպաստեն անտառի բնականոն վերականգնմանը:

28. Կանաչ գոտիների անտառապուրակային գոտում անտառային մշակաբույսերն ընտրվում են հաշվի առնելով արժեքավոր լանդշաֆտների ձևավորումը և ճանապարհների, անտառեզրերի և բացատների դեկորատիվ ձևավորումը:

29. Այն բնակավայրերում, որտեղ չկան բնական անտառներ և այլ կանաչ տարածքներ, կանաչ գոտիների անտառներն ստեղծվում են արհեստական եղանակով` գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածքների վրա:

30. Բնակավայրերի յուրաքանչյուր տարածքի կանաչ գոտիների չափերը կարող են նվազեցվել տարածքի մինչև 30 տոկոսի չափով՝ պահպանելով սույն իրավական ակտով սահմանված պահանջները:

 

VI. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

31. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակավայրերի կանաչ գոտիների կանաչապատող տեսականու ընտրությունը կատարվում է սույն իրավական ակտում ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում աճող ծառերի ու թփերի ցանկի և տարածքների ուղղահայաց գոտիականության համաձայն:

32. Փողոցային տնկարկների, ինչպես նաև ճեմելիքների համար կանաչապատող տեսականին ըստ ուղղահայաց գոտիականության`

1) ստորին գոտու հյուսիսային անտառապատ շրջաններում (ծովի մակերևույթից 400-900 մ բարձրություն), Զանգեզուրում (ծովի մակերևույթից 400-1200 մ բարձրություն) և կիսաանապատային շրջաններում (ծովի մակերևույթից 800-1250 մ բարձրություն)` թխկի սրատերև, լայնատերև, թխկի դաշտային, նշենի սովորական, դրախտածառ, սզնի արևելյան, սերկևիլենի սովորական, սոսի արևելյան, կեռասենի, հացենի սովորական, հացենի սրապտուղ, ընկուզենի սովորական, տանձենի սովորական, տանձենի ուռատերև, տանձենի կովկասյան, բարդի նրբագեղ, բարդի ձյունասպիտակ, կաղնի վրացական, կաղնի արաքսյան, ուռենի բարձրաբուն, ուռենի սպիտակ, ուռենի սպիտակ, լացող, արոսենի սովորական, արոսենի պարսկական, արոսենի հունական, լորենի կովկասյան, գիհի կազակական, ցախակեռաս կովկասյան, սրնգենի կովկասյան, նռնենի, թխենի սովորական.

2) միջին գոտու հյուսիսային անտառապատ շրջաններում (ծովի մակերևույթից 900-1600 մ բարձրություն), Զանգեզուրում (ծովի մակերևույթից 1200-1800 մ բարձրություն), չորային սակավանտառ և չոր տափաստանային (ծովի մակերևույթից 1200-1850 մ բարձրություն) շրջաններում` թխկի սրատերև, լայնատերև, թխկի դաշտային, նշենի սովորական, դրախտածառ, սզնի արևելյան, սզնի հինգվարսանդանի, իլենի լայնատերև, հացենի սրապտուղ, հացենի սովորական, ընկուզենի սովորական, խնձորենի արևելյան, տանձենի կովկասյան, տանձենի սիրիական, տանձենի ուռատերև, թխենի սովորական, սոճի կովկասյան, կեռասենի, բալենի սովորական, արոսենի սովորական, սոսի արևելյան, բարդի նրբագեղ, բարդի ձյունասպիտակ, կաղամախի, կաղնի վրացական, դրախտածառ, ուռենի բարձրաբուն, ուռենի սպիտակ, ուռենի սպիտակ, լացող, ուռենի հնգառէջ, արոսենի պարսկական, արոսենի հունական, արոսենի երկակի, լորենի կովկասյան, թեղի էլիպսատերև, գերիմաստի ցախակեռաս կովկասյան, ցախակեռաս վրացական, ամելանխիեր կլորատերև, կոկռոշենի, գիհի կազակական, կիպրոս սովորական, հաղարջենի արևելյան, կեռասենի մահալերյան, դազիֆորա թփային (կուրիլյան թեյ), զկեռենի սովորական, սրնգենի կովկասյան.

3) վերին (բարձրադիր) գոտու մեզոֆիլ անտառային (ծովի մակերևույթից 1600-2000 մ բարձրություն), հարաբերական մեզոֆիլային (ծովի մակերևույթից 1800-2200 մ բարձրություն), լեռնատափաստանային և լեռնամարգագետնային (ծովի մակերևույթից 1800-2200 մ բարձրություն) շրջաններում` թխկի բարձր լեռնային, թխկի` սրատերև, թխկի` հիրկանյան, կեչի` Լիտվինովի, կեչի` ելունդավոր, բոխի` կովկասյան, բալենի` սովորական, սզնի` արևելյան, իլենի` լայնատերև, հացենի` արևելյան, թխենի` սովորական, սոճի` կովկասյան, կաղամախի, տանձենի` կովկասյան, տանձենի` սիրիական, տանձենի` ուռատերև, խնձորենի` արևելյան, կաղնի` արևելյան, արոսենի` սովորական, արոսենի` երկակի, արոսենի` հայկական, արոսենի` Կուզնեցովի, լորենի` կովկասյան, լորենի` մանրատերև, թեղի` էլիպսատերև, գերիմաստի, սրնգենի` կովկասյան, ամելանխիեր` կլորատերև, գիհի` բազմապտուղ, գիհի` երկարատերև, գիհի կազակական, այծուռենի, ուռենի սպիտակ, ուռենի բոսորագույն, կոկռոշենի եվրոպական, հաղարջենի արևելյան, հաղարջենի Բիբերշտեյնի, ցախակեռաս կովկասյան, չմենի ողկուզածաղկավոր:

33. Զբոսայգիների, զբոսապուրակների և բնակավայրերի կանաչ գոտիների համար կանաչապատող տեսականին, ըստ ուղղահայաց գոտիականության`

1) ստորին գոտում կանաչապատման համար կիրառվում են ցանկում ներկայացված բոլոր ծառերն ու թփերը, բացի մրտավարդից, հապալասից, ինչպես նաև աստրագալուս (գազազգիներ), հալոստախուս և նիտրարիա (բորակազգիներ) տեսակներից` ցածր դեկորատիվություն ունենալու պատճառով.

2) միջին գոտում կանաչապատման համար կիրառվում են ցանկում ներկայացված բոլոր ծառերն ու թփերը, բացի ստորին գոտու համար ոչ հարմար տեսականուց, ինչպես նաև նռնենուց, թզենուց, կովկասյան խուրմայից, փշատերև ջոնջոլենուց, սովորական ունաբիից, անտառային խաղողից, հունական շրջահյուսից, բարձր պարիլյակից, սովորական բաղեղից, որոնք ջերմասեր լինելու պատճառով այս գոտում ցրտահարվում են.

3) վերին (բարձրադիր) գոտում կանաչապատման համար կիրառվում են ցանկով ներկայացված բոլոր ծառերն ու թփերը, բացի միջին գոտու համար ոչ հարմար տեսականուց, ինչպես նաև գեղեցիկ թխկուց, ասորական, վրացական թխկիներից, նռնենուց, փոշնենուց, ալեհեր, մանրապտուղ բալենիներից, երկարակոթուն, վրացական, արաքսյան, ոսկեգույն կաղնիներից, սրաթփուկ գիհուց, ցաքուց, թփային հասմիկից, աղվեսաագիանման արմավաթփից, արևելյան սոսուց, եփրատյան բարդուց, Տիգրանի կտկենուց, փշատերև ջոնջոլենուց.

4) Սևանա լճի ավազանում և Շիրակի բարձրավանդակում կանաչապատման համար կիրառվում են` թխկի սրատերև, թխկի դաշտային, ամելանխիեր կլորատերև, ծորենի սովորական, ծորենի արևելյան, ծորենի խտածաղիկ, փոշնի կովկասյան, բալենի սովորական, մամրիչ արևելյան, պայթակենի կիլիկիական, պայթակենի արևելյան, ճապկի հարավային, հոնի, տխլենի սովորական, դրախտածառ, դազիֆորա թփային, լեռնաչամիչ (էֆեդրա), փշատենի նեղատերև, իլենի լայնատերև, իլենի ելունդավոր, բեկտենի լաստենատերև, խնձորենի արևելյան, սոճի կովկասյան, սալորենի, տանձենի արևելյան, տանձենի ուռատերև, տանձենի սիրիական, կաղնի արևելյան, կարմրան ութառէջ, կարմրան բազմաճյուղ, լորենի մանրատերև, թեղի լեռնային, թեղի էլիպսատերև, բռնչի սովորական, մոռենի:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՃՈՂ ԾԱՌԵՐԻ ԵՎ ԹՓԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԼԱՏԻՆԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Հայերեն

Լատիներեն

Աբելիա ծաղկառատ

Abelia floribunda Decne

Ալբիցիա լենքորանյան

Aibizzia julibrissin Durazz.

Աղահասկիկ մերձկասպյան

Halostachys caspica (Pall.) C.A. Mey.

Աղտոր դաբաղային

Rhus coriaria L.

Աղտոր բուրավետ

Rhus aromatica Alt.

Աղտոր թավամազ, քացախածառ

Rhus typhina L.

Ամելանխիեր կլորատերև

Amelanchier rotundifolia (Lam.) Dum.-Cours.

Ամելանխիեր ողորկ

Amelanchier laevis Wiog.

Ամելանխիեր հասկավոր

Amelanchier spicata (Lam.) C.Koch

Ամորֆա (անձևի) թփային

Amorpha fruticosa L.

Ամորֆա (անձևի) հուրանավոր

Amorpha paniculata Torr. et Gray.

Այլանթ բարձրաբուն

Ailanthus altissima (Mill.) Swingle

Այծուռենի

Salix caprea L.

Ասպիրակ սպիտակ

Spiraea alba Du Roi

Ասպիրակ Վանհուտտի

Spiraea vanhouttei (Briot) Zbl.

Ասպիրակ աղեղնաեզր

Spiraea crenata L.

Ասպիրակ լերդախոտատերև

Spiraea Chamaedryfolia L.

Ասպիրակ արևքուրիկատերև

Spiraea hypericifolia L.

Ասպիրակ բրգանման

Spiraea pyramidata Greene

Ասպիրակ ճապոնական

Spiraea japonica L.

Արալիա մանջուրական

Aralia manshurica Rurr. et Maxim.

Արմավաշուշան հալվեատերև

Yucca aloifolia L.

Արմավաշուշան թելատու

Yucca filamentosa L.

Արմավաշուշան փառահեղ

Yucca gloriosa L.

Արմավաթուփ աղվեսաագիանման

Myricaria alopecucoides Schrenk

Արոսենի Հայաստանի

Sorbus hajastana Gabr.

Արոսենի հայկական

Sorbus armeniaca Hedl.

Արոսենի ամոքիչ (ծտատանձի)

Sorbus torminatis (L.) Cranz.

Արոսենի հունական

Sorbus graeca (Spach) Hedl.

Արոսենի երկակի

Sorbus dualis Zinserl.

Արոսենի կովկասյան

Sorbus caucasica Zinserl.

Արոսենի Կուզնեցովի

Sorbus kuznetzovii Zinserl.

Արոսենի Մուգեոտի

Sorbus mougeottii Soy. et Gord

Արոսենի սովորական

Sorbus aucuparia L.

Արոսենի պարսկական

Sorbus persica Hedl.

Արոսենի միջանկյալ

Sorbus intermedia (Ehrh.) Pers.

Արոսենի թուրքեստանյան

Sorbus turcestanica (Franch) Hedl.

Արոսենի տյանշանյան

Sorbus tianschanica Rupr.

Արջատխլենի

Corylus colurna L.

Աուկուբա ճապոնական

Aucuba japonica Thunb.

Բալենի սովորական

Cerasus vulgaris Mill.

Բալենի ալեհեր

Cerasus incana (Pall.) Spach.

Բաղեղ կոլխիդյան

Hedera Colchica C.Koch

Բաղեղ սովորական

Hedera helix L.

Բարդի հինածաղկատերև

Populus balsamifera L.

Բարդի սպիտակ

Populus alba L.

Բարդի Բոլլեի

Populus bolleana Lauche

Բարդի մազմզուկապտղավոր

Populus trichocarpa Torr. et Gray

Բարդի նրբագեղ

Populus gracilis A. Grossh.

Բարդի կանադական

Populus deltoides Marsh.

Բարդի եփրատյան

Populus euphratica Oliver

Բարդի չինական

Populus simonii Carr.

Բարդի խոշորատերև

Populus candicans Ait.

Բարդի դափնետերև

Populus laurifolia LDB.

Բարդի բրգաձև

Populus pyramidalis Rozier

Բարդի ձյունասպիտակ

Populus nivea Willd.

Բարդի սև

Populus nigra L.

Բեկտենի լաստենատերև

Frangulaan alnus Mill.

Բոխի արևելյան, ղաժի

Carpinus orientalis Mill.

Բոխի կովկասյան

Carpinus caucasica A. Grossh.

Բորակաթուփ Շոբերի

Nitraria schoberi L.

Բշտիկապտուղ ամուրյան

Physocarpus amurensis Maxim.

Բշտիկապտուղ գլխիկավոր

Physocarpus capitala (Pursh) Ktze.

Բշտիկապտուղ բռնչիատերև

Physocarpus opulifolia (L.) Maxim.

Բշտիկապտուղ միավարսանդ

Physocarpus monogyna (Torr.) A. Nelson

Բշտիկապտուղ միջանկյալ

Physocarpus intermedia (Rydb.) C.K. Schneid.

Բռնչի բուրավետ

Viburnum odoratissimum Ker.-Gaml.

Բռնչի կնճռատերև

Viburnum rhytidophyllum Hems l.

Բռնչի սովորական

Viburnum opulus L.

Բռնչի սովորական ամուլ

Viburnum opulus v.sterile DC.

Բռնչի կախված

Viburnum suspensum Lindl.

Բրուսսոնեթիա թղթյա

Broussonetia papyrifera (L.) L. Herit.

Բուդդլեյա Դավիդի

Buddleia davidi Franch.

Բուդդլեյա հերթատերև

Buddleia alternifolia Maxim.

Բուդդլեյա նեղահասկավոր

Buddleia stenostachya Rehd. et Wils

Բունդուկ երկտուն

Gymnocladus dioicus (L.) C. Koch

Գազ նենգ

Astragalus insidiosus Boriss.

Գազ այծմորուք

Astragalus barba-caprina Theod.

Գազ դուրեկան

Astragalus jucundus Theod.

Գազ սարսափեցնող

Astragalus ferox Boriss.

Գլեդիչիա սովորական

Gleditschia triacanthos L.

Գետնանոճի Լավսոնի

Chamaecyparis lawsoniana (Andr.) Parl.

Գետնանոճի թույանման

Chamaecyparis thyoides B.S.P.

Գերիմաստի

Viburnum lantana L.

Գիհի վիրգինյան

Juniperus virginiana L.

Գիհի երկարատերև

Juniperus oblonga M.B.

Գիհի զերավշանյան

Juniperus seravschanica Kom.

Գիհի կազակական

Juniperus sabina L.

Գիհի չինական

Juniperus chinensis L.

Գիհի բազմապտուղ

Juniperus polycarpos C. Koch

Գիհի ցածրաաճ

Juniperus depressa Stev.

Գիհի սովորական

Juniperus communis L.

Գիհի սրաթեփուկ (գարշահոտ)

Juniperus foetidissima Willd.

Գիհի թուրքմենական

Juniperus rurcestanica C. Fedtsch.

Դազիֆորա թփային

Dasiphora fruticosa (L.) Rydb.

Դափնի ազնիվ

Laurus nobilis L.

Դափնեկեռաս բուժիչ

Laurocerasus officinalis Roem.

Դափնեկեռաս լուզիտանական

Laurocerasus lusitanica (L.) Roem.

Դափնյակ (գայլահատ) անդրկովկասյան

Daphne transcaucasica Pobed.

Դափնյակ կույտավորված

Daphne glomeruta Lam.

Դեղձենի սովորական

Persica vulgaris Mill.

Դեյցիա շքեղ

Deutzia gracilis Sieb. et Zucc

Դեյցիա խորդուբորդ

Deutzia scabra Thunb.

Դժնիկ դահուրյան

Rhamnus dahurica Pall.

Դժնիկ մանրապտուղ

Rhamnus microcarpa Boiss.

Դժնիկ Պալլասի

Rhamnus pallasii Fisch. et Mey.

Դժնիկ սովորական

Rhamnus cathartica L.

Դրախտածառ, նարնջափայտ

Cotinus coggygria Scop.

Եզնակոխ թփային

Bupleurum fruticosum L.

Եղրևանի ամուրյան (լիգուստրիանա ամուրյան)

Syringa amurensis Rupr. (=Ligustrina amurensis Rupr.)

Եղրևանի թավշյա

Syringa velutina Kom.

Եղրևանի հունգարական

Syringa josikaea Jacg.

Եղրևանի Վոլֆի

Syringa wolfi C. K. Schneid.

Եղրևանի չինական

Syringa chinensis Willd.

Եղրևանի սովորական

Syringa vulgaris L.

Եղևին (բալասանի) ալժիրյան

Abies numidica de Lannoy.

Եղևին իսպանական կովկասյան

Abies pinsapo Boiss.

Եղևին կովկասյան

Abies nordmanniana (Stev.) Spach.

Եղևին (բալասանի) սիբիրական

Abies sibirica Ldb.

Եղևնի սիբիրական

Picea obovata Ldb.

Եղևնի էնգելմանի

Picea engelmani Engelm.

Եղևնի կեռիկավոր արծաթագույն

Picea pungens v. glauca Belssn.

Եղևնի կեռիկավոր

Picea pungens Engim.

Եղևնի սովորական

Picea abies Karst.

Զկեռենի սովորական

Mespilus germanica L.

Էկզոխորդա Ալբերտի

Exochorda arbertii Rgt.

Էրիոբոտրիա (զկեռենի) ճապոնական

Eriobotrya japonica (Thunb.) Lindl.

Էվկոմիա թեղիատերև

Eucommia ulmoides Oliv.

Ընկուզենի սովորական

Juglans regia L.

Ընկուզենի մանջուրական

Juglans manshurica Ma[im.

Ընկուզենի սև

Juglans nigra L.

Թավշածառ ամուրյան

Phellodendron amurense Rupr.

Թավշածառ սախալինյան

Phellodendron sachalinense (Fr. Schmidt) Sarg.

Թեղի տերևաշատ

Ulmus foliacea Gilib.

Թեղի փետրաճյուղավոր

Ulmus pinnato-ramosa Dieck.

Թեղի գետնամերձ

Ulmus pumila L.

Թեղի խցանային

Ulmus suberosa Moench.

Թեղի խորդուբորդ

Ulmus scabra Mill.

Թեղի էլիպսատերև

Ulmus elliptica C. Koch

Թեղի հարթ

Ulmus laevis Pall.

Թեղի գնդաձև

Ulmus densa Letw.

Թզենի

Ficus carica L.

Թթենի սպիտակ

Morus alba L.

Թթենի սպիտակ, լացող

Morus alba f. pendula Dipp.

Թխենի վիրգինյան

Padus virgonoana (L.) Mill.

Թխենի Մաակի

Padus maackii (Rupr.) Kom.

Թխենի մահալեբյան (բալենի)

Padus mahaleb (L.) Borkh.

Թխենի սովորական

Padus racemona (Lam.) Gilib.

Թխենի պենսիլվանյան

Padus pensylvanica (L.f.) Comb. niva

Թխենի ուշահաս

Padus serotina (Eh rh.) Agardh.

Թխկի հովհարաձև

Acer palmatum Thunb.

Թխկի հիրկանյան

Acer hyrcanum Fisch. et Mey.

Թխկի վրացական

Acer ibericum MB.

Թխկի գեղեցիկ

Acer pictum Thunb.

Թխկի կարմիր

Acer rubrum L.

Թխկի հասկավոր

Acer spicatum Lam.

Թխկի կեղծսոսիատերև, սպիտակ

Acer pseudoplantanus L.

Թխկի մանրատերև

Acer mono Maxim.

Թխկի սրատերև, լայնատերև

Acer platanoides L.

Թխկի սրատերև, գնդաձև

Acer platanoides globosum (Nich.) Schwerin.

Թխկի դաշտային

Acer campestre L.

Թխկի շաքարային

Acer saccharum L.

Թխկի Սեմենովի

Acer semenovo Rgl. et Herd.

Թխկի արծաթագույն

Acer saccharinum L.

Թխկի թաթարական

Acer tataricum L.

Թխկի բարձր լեռնային (Տրաուտվետտերի)

Acer trautvetteri Medv.

Թխկի հացենիատերև

Acer negundo L.

Թույա արևմտյան

Thuja occidentalis L.

Թույոպսիս խոնարհվող

Thyjopsis dolobrata Sieb.et Zucc.

Իդեզիա բազմապտուղ

Idesia polycarpa Maxim.

Իլենի ելունդավոր

Euonymus verrucosa Scop.

Իլենի Բունգի

Euonymus bungeana Maxim.

Իլենի եվրոպական

Euonymus europaea L.

Իլենի լայնատերև

Euonymus latifolia Mill.

Իլենի ճապոնական

Euonymus japonica L.f.

Ինդիգոֆերա Ժերարդի

Indigofera gerardiana (Well.) Baker

Լաբուռնում անագիրո-տերև, ոսկե անձրև

Laburnum anagyroides Medic.

Լաստենի սպիտակ

Alnus incana (L.) Moench

Լեռնաչամիչ (էֆեդրա) սովորական

Ephedra distachya L.

Լեռնաչամիչ (էֆեդրա) բարձր

Ephedra procera F. et Mey.

Լիքվիդամբար խեժատու

Liquidambar styraciflua L.

Լիքվիդամբար ֆորմոզյան

Liquidambar formosana Hance

Լորենի կովկասյան

Titia caucasica Rupr.

Լորենի խոշորատերև

Titia platifillos Scop.

Լորենի մանրատերև

Titia cordata Mill.

Խաղող ամուրյան

Vitis amurensis Rupr.

Խաղող կուլտուրական

Vitis vinifera L.

Խաղող անտառային

Vitis sylvestris Gmel.

Խամերոպս ցածր

Chamaerops humitis L.

Խեժափիճի եվրոպական

Larix decidսa Mill.

Խեժափիճի սիբիրական

Larix sibirica Ldb.

Խեժափիճի ճապոնական

Larix leptolepis Gord.

Խենոմելես (սերկևիլենի) ճապոնական

Chaenomeles japonica (Thunb.) Lindl.

Խնձորենի հատապտղային

Malus baccata (L.) Borkh.

Խնձորենի արևելյան

Malus orientalis Uglitzkich

Խնձորենի կուլտուրական

Malus domestuca Borkh.

Խնձորենի մանջուրական

Malus manshurica (Maxim.) Kom.

Խնձորենի ծաղկառատ

Malus floribunda Sieb.

Խուրմա արևելյան

Diospyros kaki L. f.

Խուրմա կովկասյան

Diospyros lotus L.

Խենոմելես Մաուլեի

Chaenomeles maulei

Ծառակործան կլորատերև

Celastrus orbiculata Thunb.

Ծիրանենի մանջուրական

Armeniaca manshurica (Maxim.) Skvoriz.

Ծիրանենի սովորական

Armeniaca vulgaris Lam.

Ծիրանենի սիբիրական

Armeniaca sibirica (L.) Lam.

Ծորենի կանադական

Berberis canadensis Mill.

Ծորենի մանրատերև

Berberis parvifolia Sprague

Ծորենի սովորական

Berberis vulgaris L.

Ծորենի Տունբերգի

Berberis thunbergii DC.

Ծորենի (կծոխուր) Վիչի

Berberis veitshii C.K. Schneid.

Ծորենի արևելյան

Berberis orientalis C.K. Schneid.

Ծորենի խտածաղիկ

Berberis densiflora Boiss. et Bushe

Կաղամախի, բարդի դողդողուն կամ անտառային

Populus tremula L.

Կաղնի արաքսյան

Quercus araxina (Traսtv.) A.Grossh.

Կաղնի վրացական

Quercus iberica Stev. in Bteb.

Կաղնի երկարակոթուն

Quercus longipes Stev.

Կաղնի ոսկեգույն

Quercus hypochrysa Stev.

Կաղնի քարե

Quercus ilex L.

Կաղնի շագանակատերև

Quercus castaneifolia C.A. Mey.

Կաղնի կարմիր

Quercus rubra L.

Կաղնի արևելյան

Quercus macranthera Fisch. et Mey

Կաղնի ամառային

Quercus robur L.

Կաղնի ամառային, բրգաձև

Quercus robur f. fastigiata (Lam.) Hartw. et Ruempl.

Կաղնի միրզինատերև

Quercus myrsinaefolia Blume.

Կաղնի սղոցանման

Quercus serrata Thunb.

Կաղնի խցանային

Quercus suber L.

Կաղնի կապտավուն

Quercus glauca Thunb.

Կաղնի ժայռային

Quercus petraea

Կամելիա լեռնային

Camellia sasanqua Thunb.

Կամպսիս արմատակալող

Campsis padicans (L.) Seem.

Կատալպա սովորական

Catalpa bignonioides Walt.

Կատալպա օվալատերև

Catalpa ovata G.Don.

Կարագանա ծառանման

Caragana arborescens Bam.

Կարագանա խոշորածաղիկ

Caragana grandiflora (MB) DC.

Կարագանա թփային

Caragana fruticosa (Pall.) Bess.

Կարիա պեկան, պեկան

Carya pecan (Marsh.) Endl. et Graebn.

Կարմրան (մոշա) արարատի

Tamarix araratica (Bunge) Gorschk.

Կարմրան բազմաճյուղ

Tamarix ramosissima Ldb.

Կարմրան ութառէջ

Tamarix octandra Bge.

Կարմրան Հոհենակերի

Tamarix hohenackeri Bge.

Կարմրան Մեյերի

Tamarix meyeri Boiss.

Կարմրան նրբապսակաթերթ

Tamarix leptopetala Bunge

Կարմրան քառառէջ

Tamarix tetrandra Pall.

Կելրեյտերիա հուրանավոր

Koelreuteria paniculata Laxm.

Կենի հատապտղային

Taxus baccata L.

Կենսածառ արևելյան

Biota orientalis Endl.

Կենսածառ արևելյան, բրգաձև

Biota orientalis f. meldensis Mast.

Կենսածառ արևելյան, գնդաձև

Biota orientalis f. decussata Mast.

Կեչի ելունդավոր

Betula verrucosa Ehrh.

Կեչի թղթյա

Betula papyrifera Marsh.

Կեչի քարե

Betula ermanii Cham.

Կեչի չինական

Betula chinensis Maxim.

Կեչի Լիտվինովի

Betula litwinovii A. Doluch

Կեչի թուրքեստանյան

Betula turkestanica Litw.

Կեչի տյանշանյան

Betula tianschanica Rupr.

Կեչի ճապոնական

Betula japonica Steb.

Կեռասենի մահալերյան

Cerasus mahaleb (L.) Mill.

Կեռասենի

Cerasus avium Moench.

Կիպրոս փայլուն

Ligustrum lucidum Ait.

Կիպրոս օվալատերև

Ligustrum ovalifolium Hassk.

Կիպրոս սովորական

Ligustrum vulgare L.

Կիպրոս ճապոնական

Ligustrum japonicum Thunb.

Կծոխուր ամուրյան

Berberis amurensis L.

Կրիպտոմերիա ճապոնական

Criptomeria Japonica Don.

Կոկռոշենի եվրոպական

Grossularia rectinata (L.) Mill.

Կոկռոշենի Ցինոսբատի

Grossularia cynosbati (L.) Mill.

Կտտկենի կարմիր

Sambucus racemosa L.

Կտտկենի Տիգրանի

Sambucus tigrani N. Troitzky

Կտտկենի սև

Sambucus nigra L.

Կուսախաղող հնգատերև

Parthenocissus quinquefolia (L.) Planch

Հազազ բերբերյան

Lycium barbarum L.

Հազազ չինական

Lycium chinensis Mill.

Հազազ թուրքմենական

Lycium turcomanicum Turcz.

Հաղարջենի ալպիական

Ribes alpinum L.

Հաղարջենի Բիբերշտեյնի

Ribes biebersteinii Berl.

Հաղարջենի արևելյան

Ribes orientalis Desf.

Հաղարջենի հուդզոնյան

Ribes hudsonianum Richards.

Հաղարջենի ոսկյա

Ribes aureum Putsh.

Հաղարջենի կարմիր

Ribes rubrum L.

Հաղարջենի սև

Ribes nigrum L.

Հաճարենի արևելյան

Fagus orientalis Lipsk.

Հասմիկ թփային

Jasminum fruticans L.

Հացենի ամերիկական

Fraxinus americana L.

Հացենի սպիտակ

Fraxinu ornus L.

Հացենի նշտարաձև (կանաչ)

Fraxinuslanceolata Borkh.

Հացենի սովորական

Fraxinus excelsior L.

Հացենի սովորական միատերև

Fraxinus excelsior v. diversifolia (Alt.) Lingelsh.

Հացենի սովորական լացող

Fraxinus excelsior v. pendսla Alt.

Հացենի սրապտուղ

Fraxinus oxycarpa Willd.

Հացենի պենսիլվանյան

Fraxinus pensylvanica March.

Հացենի խիստ մազմզուկավոր

Fraxinus holotricha Koehne

Հացենի սոգդիական

Fraxinus sogdiana Bge

Հիբիսկուս սիրիական (սիրիական վարդ)

Hibiscus syriacus L.

Հիդրանզեա կեռիկավոր

Hydrangea aspera Buch.- Cham.

Հիդրանզեա խոշորատերև

Hydrangea macrophylla (Thunb.) DC.

Հոնի

Cornus mas L.

Ձելկվա բոխիատերև

Zelkowa carpinifolia (Pall.) Dipp.

Ձիակասկ սովորական

Aesculus hippocastanum L.

Ձիթենի եվրոպական

Olea europaea L.

Ձյունապտղիկ սպիտակ

Symphoracarpos albus (L.) Blake

Ձյունապտղիկ կլորավուն

Symphoracarpos orbicuditus Moench

Ճահճանոճի սովորական

Taxodium distichum (L.) Rich.

Ճապկի սպիտակ

Cornus alba L.

Ճապկի հարավային

Cornus australis C.A. Mey.

Ճապկի արնակարմրավուն

Cornus sanguinea L.

Մագնոլիա խոշորածաղիկ

Magnolia grandiflora L.

Մագնոլիա Սուլանժի

Magnolia soutangia Soul.-Bod.

Մագնոլիա եռաբլթակ

Magnolia tripetata L.

Մագնոլիա կոբուս

Magnolia kobus DC.

Մակլուրա նարնջագույն

Maclura aurantiaca Nutt.

Մաակիտ ամուրյան

Maackia amurensis Rupr. et Maxim.

Մահոնիա սողացող

Mahonia repens (Lindl.) G. Don

Մահոնիա սովորական, սղոցենատերև

Mahonia aquifolium Nutt.

Մահոնիա ճապոնական

Mahonia japonika (Thumb.) DC.

Մամրիչ (մտրակակոթ) խաղողատերև կամ սովորական

Clematis vitalba L.

Մամրիչ արևելյան

Clematis orientalis L.

Մասրենի սովորական

Rosa canina L.

Մելիա ացեդարախ (հիմալայան)

Melia azedarach L.

Մետասեքվոյա գլիպտոստրոբանման

Metasequota gtiptostroboldes Hu et Ceng

Մայրի ատլանտյան

Cedrus atlantica Manetti

Մայրի հիմալայան

Cedrus deodara Loud

Մայրի լիբանական

Cedrus libani Loud

Մոշենի սովորական

Rubus caesius L.

Մոշենի անատոլիական

Rubus anatolicus Focke

Մոշենի հիմալայան

Picea morinda Link.

Մորմ պարսկական

Solanum parsicum Willd.

Մորմ քաղցրադառնավուն

Solanum dulcamara L.

Մրտավարդ (լեռնավարդ) կովկասյան

Rhododendron caucasicum Pall.

Մրտավարդ հնդկական

Rhododendron indicum (L.) Sweet

Մրտենի սովորական

Myrtus communts L.

Նշենի փշատառ

Amygdalus spinosissima Bge

Նշենի սովորական

Amygdalus communis L.

Նշենի ցածրահասակ (տափաստանային)

Amygdalus nana L.

Նշենի Ֆենցլի

Amygdalus fenzliana (Fritsch) Lipsky

Նոճի արիզոնյան

Cupressus arizonica Greene

Նոճի մշտադալար

Cupressus sempervirens L.

Նոճի խոշորապտուղ

Cupressus macrocarpa Hartw.

Նոճի լուզիտանյան

Cupressus lusitanica Mill.

Նռնենի

Punica granatum L.

Շագանակենի սովորական

Castanea sativa Mill.

Ոլոռնածառ (աղաթուփ) արծաթագույն

Halimodendron halodendron (Pall.) Voss.

Շրջահյուս հունական

Periploca graeca L.

Չիչխան դժնիկանման

Hippophae rhamnoides L.

Չմենի փայլուն

Cotoneaster lucida Schlecht

Չմենի հորիզոնական

Cotoneaster horizontalis Dene

Չմենի ողկուզածաղկավոր (հաճելի)

Cotoneaster racemiflora (Desf.) C.Koch

Չմենի սովորական (ամբողջաեզր)

Cotoneaster integerrima Medic.

Չմենի ժայռային

Cotoneaster saxatillis A.Pojark.

Չմենի սևապտուղ

Cotoneaster melanocarpa Lood.

Պայթակենի հայկական

Colutea armena Boiss. et Hսet.

Պայթակենի արևելյան

Colutea orientalis Mill.

Պայթակենի ծառանման

Colutea arborespens L.

Պայթակենի Կոմարովի

Colutea komarovii Takht.

Պայթակենի կիլիկիական

Colutea cilicica Boiss. et Bal.

Պարիլյակ բարձր

Smilax excelsa L.

Պարրոթիա պարսկական, երկաթածառ

Parrotia persica C.A. Mey.

Պասանիա ուտվող

Pasania edulis Mak.

Պավլովնիա թաղիքավոր

Paulownia tomentosa (Thunb.)

Պիստակենի իսկական

Pistacia vera L.

Պիստակենի բթատերև, խնկենի

Pistacia mutica Fisch.et Mey

Պոդոկարպուս խոշորատերև

Podocarpus macrophyllus Don.

Պոնցիրուս եռատերև

Poncirus trifoliata (L.) Raf.

Ջոնջոլենի փետրատերև

Staphylea pinnata L.

Ռոբինիա կեղծակացիա (ակացիա սպիտակ)

Robinia pseudoacacia L.

Ռոբինիա կեղծակացիա, նոսրապսակ

Robinia pseudoacacia f. bessoniana (Nichols.) Voss.

Ռոբինիա կեղծակացիա գնդաձև

Robinia pseudoacacia f. umbraculifera (DC.) Rehd.

Ռոբինիա փարթամ

Robinia luxurians (Diecr) C.R. Schneld.

Սապինդուս Դրումոնդի

Sapindus drummondii Hook. et Arn.

Սալորենի կուլտուրական

Prunus domestica L.

Սալորենի փշավոր (մամխենի)

Prunus spinosa L.

Սալորենի չռված, շլորենի

Prunus divaricata Leb.

Սապինդուս Դրումոնդի

Sapindus drummondii Hook. et Arn.

Սերկևիլենի սովորական

Cydonia oblonga Mill.

Սեքվոյա մշտադալար

Sequola sempervirens Endl.

Սեքվոյադենդրոն հսկայական

Sequoiadendron giganteum Lindl.

Սզնի Արնոլդի

Crataegus arnoldiana Sarg.

Սզնի արևելյան

Crataegus orientalis Pall.

Սզնի Դուգլասի

Crataegus douglasii Lindl.

Սզնի խոշորափուշ

Crataegus macrocantha Lodd.

Սզնի փշավոր, կարմիր լիաթերթ

Crataegus oxyacantha f. spiendens C.K. Schneid.

Սզնի Մաքսիմովիչի

Crataegus maximoviczii C.K. Schneid

Սզնի հինգվարսանդանի

Crataegus pentagyna Waldst. et. Kit.

Սզնի ծուռսռնակավոր

Crataegus kyrtostyla Fingerh.

Սզնի Շովիցի

Crataegus szovitsii A. Pojark

Սզնի սև

Crataegus nigra Waldst. et Kit.

Սղոցենի սովորական

Llex aquifolium L. s. l.

Սոճի Բանկսի

Pinus banksiana Lamb.

Սոճի Բունգի

Pinus bungeana Zucc.

Սոճի վեյմուտի

Pinus strobus L.

Սոճի հիմալայան

Pinus excelsa Wall.

Սոճի լեռնային

Pinus montana Mill.

Սոճի դեղին

Pinus ponderosa Dougl.

Սոճի իտալական

Pinus pinea L.

Սոճի ղրիմյան

Pinus pallasiana Lamb.

Սոճի սովորական

Pinus silvestris L.

Սոճի ծովափնյա

Pinus pinaster Sob.

Սոճի պիցունդյան

Pinus pithyusa Stev.

Սոճի Սոսնովսկու (կովկասյան կամ ելունդավոր)

Pinus sosnowskyi Nakai (=P. hamata (Stev.) D. Sosn.)

Սոճի սև

Pinus nigra Arn.

Սոճի էլդարյան

Pinus eldarica Medw.

Սոսի արևելյան

Platanus orientalis L.

Սոսի թխկիատերև

Platanus acerifelia Willd.

Սորբարիա արոսատերև

Sorbaria sorbifolia (L.) A.Br.

Սոֆոռա ճապոնական

Sophora japonica L.

Սոֆոռա ճապոնական, լացող

Sophora japonica f. pendula Zbl.

Ստիրաքս օբասիա

Styrax obassia Sieb. es Zucc.

Սրնգենի պսակավոր

Philadelphus coronarius L.

Սրնգենի կովկասյան

Philadelphus caucasicus Koehne

Սրնգենի խոշորածաղիկ

Philadelphus grandiflorus Willd.

Վարդ ոլոռանման

Rosa pisiformis (Christ) D. Sosn.

Վարդ դահուրյան

Rosa davurica Pall.

Վարդ կորյագինի

Rosa karjahinii D. Sosn.

Վարդ փափուկ

Rosamollis Smith.

Վարդ մանրածաղիկ

Rosa micrantha Smith.

Վարդ առատափուշ

Rosa spinosissima L.

Վարդ Նիզամի

Rosa nisami D.Sosn.

Վարդ Պրիլիպկոյի

Rosa prilipcoana D. Sosn.

Վարդ Ռոոպի

Rosa roopae Lonacz.

Վարդ Սոսնովսկու

Rosa sosnovskyana Tamam.

Վարդ վահանակիր

Rosa corymbifera Borkh.

Վեյգելա ծաղկառատ

Weigela floribսnda (Sieb. et Zսcc.) C.Koch

Վինկա ցածրահասակ

Vinca ininor L.

Վիստերիա թփային

Wisteria frutescens (L.) Poir.

Վիստերիա չինական

Wisteria sinensis (Sims.) Sweet.

Տանձենի ուռատերև

Pyrus salicifolia Pall.

Տանձենի կովկասյան

Pyrus caucasica Fed.

Տանձենի սովորական

Pyrus communis L.

Տանձենի սիրիական

Pyrus syriaca Boiss.

Տանձենի տաոխի

Pyrus taochia Woron.

Տանձենի ուսուրական

Pyrus ussuriensis Maxim.

Տաքսոդիում կենիատերև

Taxodium distichum (L.) Roem.

Տերնստրեմիա գլխածաղիկ

Ternstroemia gymnanthera (Wight. et Arn.) Sprague

Տխլենի սովորական

Corylus avellana L.

Տոսախ բալեարյան

Buxus balearica Lam.

Տոսախ մշտադալար

Buxus sempervirens L.

Տոսախ կոլխիդյան

Buxus colchica Pojark.

Տոսախ մանրատերև

Buxus microphalla Sieb. et Zսcc.

Տրախիկարպուս բարձր

Trachicarus excelsa H. Wendl.

Տունգի ծառ

Aleuritis fordii Hemst.

Ցախակեռաս ալպիական

Lonicera alpigena L.

Ցախակեռաս բուրավետ

Lonicera fragrantissima Lindl. et Paxt.

Ցախակեռաս վրացական

Lonicera iberica M.B.

Ցախակեռաս կովկասյան

Lonicera caucasica Pall.

Ցախակեռաս կանադական

Lonicera canadensis Marsh.

Ցախակեռաս այծի

Lonicera caprifolium L.

Ցախակեռաս Մաակի

Lonicera maackii Maxim.

Ցախակեռաս սովորական

Lonicera tatarica L.

Ցախակեռաս թաթարական

Lonicera xylosteum L.

Ցախակեռաս տոսկանյան

Lonicera etrusca L.

Ցախակեռաս ճապոնական

Lonicera japonica Thսnb.

Ցաքի

Paliurus spina-christi Mill.

Ցերցիս եվրոպական

Cercis siliquastrum L.

Ցերցիս կանադական

Cercis canadensis L.

Ցեֆալոտաքսուս ֆորչունի

Cephalotaxus fortunei Hook.

Ունաբի սովորական

Zizyphus jujuba Mill.

Ուռենի սպիտակ

Salix alba L.

Ուռենի սպիտակ, լացող

Salix alba v. pendula hort.

Ուռենի բարձրաբուն

Salix excelsa Gmelin Roise

Ուռենի եգիպտական

Salix aegyptiaca L.

Ուռենի զամբյուղի

Salix viminalis L.

Ուռենի նշենատերև

Salix amygdaioides Auderss.

Ուռենի սրատերև

Salix acutifolia Wild.

Ուռենի բոսորագույն

Salix purpurea L.

Ուռենի հնգառէջ

Salix pentandroides A.Skvoriz.

Փշամանդիկ տանձենատերև

Atraphaxis pyrifolia Bge.

Փշատենի փշավոր

Elaeagnus pungens Thunb.

Փշատենի արծաթագույն

Elaeagnus argenta Pursh.

Փշատենի նեղատերև

Elaeagnus angustifolia L.

Փռշնի մերկ

Celtis glabrata Stev.

Փռշնի արևմտյան

Celtis ocidentalis

Փռշնի կովկասյան

Celtis caucasica Willd.

Փռշնի հարավային

Celtis australis L.

Քնարածառ վարդակակաչանման

Liriodendron tulipifera L.

Օրոճ գերմանական

Genista germanica L.

Օրոճ իսպանական

Spartium junceum L.

Օսմանթուս հոտավետ

Osmanthus fragrans (Thunb.) Lour.

Օսմանթուս տարատերև

Osmanthus heterophylus (G.Don) P.S. Green

Ֆիլոստախիս բամբուկանման

Phyllostachys bambusoides Sleb. et Zucc.

Ֆիլլերեյա նեղատերև

Phillyrea angustifolia L.

Ֆորսիցիա սվարատերև

Forsythia ovata Nakai

Ֆորսիցիա միջանկյալ

Forsythia intermedia Zab.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան