ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 1735-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 258-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.2-27.4-րդ ենթակետերով.
«27.2) Հայաստանի Հանրապետության մարզերում ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականության մշակում.
27.3) ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկների մշակում, այդ թվում՝ աղբահանության կառավարման մոդելների, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ սխեմաների, աղբավայրերի շահագործման և աղբահանության պայմանագրային դաշտի բարելավման առաջարկների մշակում.
27.4) ենթակառուցվածքների զարգացման բնագավառում առկա վիճակի վերլուծություն, խնդիրների վերհանում և առաջարկների ներկայացում.».
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի`
ա. տեղական ինքնակառավարման վարչությունը և ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության և ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության,
բ. քարտուղարությունն առանձնացման ձևով վերակազմակերպել՝ քարտուղարությունից առանձնացնելով գնումների համակարգման և տնտեսական բաժին,
գ. տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1735 -Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 258 -Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Վարչություններ
Տարածքային կառավարման վարչություն
Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն
Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչություն
Տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչություն
Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն
Քարտուղարություն
Բաժիններ
Միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Իրավաբանական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ներքին աուդիտի բաժին
Զորահավաքային նախապատրաստության բաժին
Գնումների համակարգման և տնտեսական բաժին
II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ
Միգրացիոն պետական ծառայություն»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|