Գլխավոր տեղեկություն
Համար
N 1729-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1729-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊԱԿ ՊԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1729-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

3919900000

Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ միակողմանի, ոչ գրասենյակային չտպագրված, գլանափաթեթավորված 20 սմ ավելի

հաստությունը՝ 32 միկ-ից մինչև 50 միկրոն, լայնությունը՝ 1000 մմ-ից մինչև 1280 մմ, երկարությունը՝ 3500 մ-ից մինչև 6000 մ

կգ

9000000

Չինաստան

598 000 000

2.

3919900000

Երկկողմանի ինքնակպչուն ժապավեն ակրիլային պոլիմեր, ոչ գրասենյակային

հաստությունը՝ 40 միկ-ից մինչև 180 միկրոն, լայնությունը՝ 800 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 800 մ-ից մինչև 1500 մ

կգ

36000

Չինաստան

24 000 000

3.

5906999000

Միակողմանի ինքնակպչուն տեքստիլ ժապավեն

հաստությունը՝ 120 միկ-ից մինչև 200 միկրոն, լայնությունը՝ 1000 մմ-ից մինչև 1280 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 1500 մ

կգ

12000

Չինաստան

26 500 000

4

7607209000

Ոչ պակաս, քան 0.021 մմ, սակայն ոչ ավելի, քան 0.2 մմ հաստությամբ (չհաշված հիմքը) ալյումինե փայլաթիթեղ, միակողմանի ինքնակպչուն, թղթյա հիմքով

հաստությունը՝ 40 միկ-ից միչև 120 միկրոն, լայնությունը՝ 900 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 1500 մ

կգ

18000

Չինաստան

26 500 000

5

4811419000

Թղթյա միակողմանի ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ շինարարական չտպագրված

հաստությունը՝ 60 միկ-ից միչև 160 միկրոն, լայնությունը՝ 900 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 2200 մ

կգ

265000

Չինաստան

325 000 000

 

Ընդամենը

 

1 000 000 000

     

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան