ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
1 փետրվարի 2018 թվականի N 84-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) նախաբացթողումային հսկողության վարչությունը միացման ձևով վերակազմակերպել՝ այն համամասնորեն միացնելով աշխատակազմի հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան և արարատյան մաքսատուն-վարչություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 2 հավելվածի «Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «1. Վարչություններ» կետից հանել «Նախաբացթողումային հսկողության վարչություն» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|