Basic information
Number
թիվ 26
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (22.08.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
22.08.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
22.08.2017
Effective date
22.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 օգոստոսի 2017 թվականի

թիվ 26

քաղ. Չոլփոն Աթա

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝

ազատ առևտրի գոտու մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 29 որոշմանը համապատասխան` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իսրայելի Պետության միջև համաձայնագիր կնքելու մասին բանակցությունների շրջանակներում և հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 38–րդ հոդվածի դրույթները, համատեղ խորհրդատվություններ իրականացնել Իսրայելի Պետության հետ՝ ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման առանձնաշնորհային պայմաններին անցում կատարելու վերաբերյալ.

ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման առանձնաշնորհային պայմաններին անցում կատարելու վերաբերյալ իրականացված խորհրդատվությունների արդյունքներով փոխադարձ հետաքրքրվածության դեպքում մշակել առաջարկություններ՝ հնարավոր պայմանավորվածությունների ամրագրման ձևաչափի վերաբերյալ.

զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին կատարված աշխատանքի վերաբերյալ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել սույն կարգադրության 1-ին կետում նշված խորհրդատվությունների իրականացման և համապատասխան զեկույցի պատրաստման կազմակերպչական աջակցությունը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: