Գլխավոր տեղեկություն
Համար
N 600-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 600-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 283-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 283-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 1-ը» բառերով.

2) որոշման ցանկը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-19-րդ կետերով.

 

«

9.

8441

Ստվարաթղթի ձևակտրման մամլիչ

հատ

1

Չինաստան

2032500

10.

8443

Ֆլեքսոգրաֆիկական տպագրության մեքենա SKIF

հատ

2

Չինաստան

8000000

11.

8441

Ստվարաթուղթ կտրող, գծադրոշմող մեքենա BFY - 2500

հատ

1

Չինաստան

2250000

12.

8422

Փաթեթավորող, կապող սարքավորում

հատ

2

Չինաստան

500000

13.

8441

Ստվարաթղթե արկղի պատրաստվածքներ ծալող-սոսնձող մեքենա SAG-M

հատ

1

Չինաստան

2765000

14.

8516

Էլեկտրական ջերմային դիմադրություններ 2,5-7,5 կՎտ հզորությամբ

հատ

84

Չինաստան

363000

15.

6804

Սրաքարեր

կգ

0.3

Չինաստան

50000

16.

4010

Ռետինե շարժափոկեր

կգ

0.2

Չինաստան

35000

17.

8208

Դանակներ՝ մեխանիկական սարքավորումների և մեքենաների

կգ

78.5

Չինաստան

1087000

18.

8439

Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր

հատ

2

Չինաստան

350000

19.

8439

Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր

հատ

1

Չինաստան

1500000

»:

 

3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «102 500 000» թիվը փոխարինել «121 432 500» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան