Basic information
Number
թիվ 11
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (03.03.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
03.03.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
03.03.2017
Effective date
03.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

3 մարտի 2017 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել Հանձնաժողովի այն որոշումների մշակումը, համաձայնեցումը և ընդունումը, որոնք՝

ուժի մեջ են մտնում թիվ 1 հավելվածի համաձայն՝ ցանկում նշված հարցերով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից՝ համաձայն թիվ 2 հավելվածի` այդ որոշումների նախապատրաստման ժամանակացույցին համապատասխան.

ենթակա են ընդունման մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ըստ ցանկի, համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Նպատակահարմար համարել սույն կարգադրության 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունելիս հաշվի առնելը, որ այդ որոշումներն ուժի մեջ են մտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրը լրանալուց հետո:

3. Հանձնաժողովի կոլեգիային՝ Հանձնաժողովի խորհրդի նիստերում զեկուցել սույն կարգադրության 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերի մշակման ընթացքի մասին:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

Հավելվածներ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: