ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2015 թվականի N 1248-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Դ. Հարությունյան |
- ՀՀ արդարադատության նախարար |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Ջավադյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Բաղդասարյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ս. Մնացականյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Բ. Բեգլարյան - «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ) Վ. Ավանեսյան - «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գլխավոր տնտեսագետ (համաձայնությամբ) Տ. Կոստանյան - Եվրասիական զարգացման բանկի ավագ մենեջեր (համաձայնությամբ) Կ. Ճշմարիտյան - «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) Ա. Ալեքսանյան - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Գևորգյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի ասիստենտ |
Լ. Գրիգորյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ |
Լ. Դադայան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ |
Ա. Հայրապետյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ |
Մ. Պետրոսյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ |
Ա. Սալնազարյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ |
Ռ. Սահակյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ |
Ա. Սարգսյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Հարությունյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Զ. Խուկեյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Հ. Գրիգորյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Գ. Գևորգյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Լ. Շահբազյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Զ. Ալեքսանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Ս. Ոսկանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Մ. Օհանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.2021, N 63-Ա | 03.02.2021, N 1248-Ա | |
19.02.2020, N 208-Ա | 20.02.2020, N 1248-Ա | |
28.12.2018, N 1692-Ա | 29.12.2018, N 1248-Ա | |
26.12.2017, N 1537-Ա | 27.12.2017, N 1248-Ա | |
24.03.2017, N 296-Ա | 25.03.2017, N 1248-Ա | |
14.07.2016, N 630-Ա | 15.07.2016, N 1248-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|