Գլխավոր տեղեկություն
Համար
N 1248-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.12.2017-29.12.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2015 թվականի N 1248-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 22-ի N 1248-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Դ. Հարությունյան

- ՀՀ արդարադատության նախարար

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Լ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Ջավադյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Բաղդասարյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ս. Մնացականյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

Ա. Բերբերյան

- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ

Բ. Բեգլարյան

- «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Ավանեսյան

- «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գլխավոր տնտեսագետ (համաձայնությամբ)

Տ. Կոստանյան

- Եվրասիական զարգացման բանկի ավագ մենեջեր (համաձայնությամբ)

Կ. Ճշմարիտյան

- «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան

 - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ռ. Գևորգյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի ասիստենտ

   

Լ. Գրիգորյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ

   

Լ. Դադայան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ

   

Ա. Հայրապետյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ

   

Մ. Պետրոսյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ

   

Ա. Սալնազարյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ

   

Ռ. Սահակյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ

   

Ա. Սարգսյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Հ. Հարությունյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

   

Զ. Խուկեյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Հ. Գրիգորյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

   

Գ. Գևորգյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Լ. Շահբազյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

   

Զ. Ալեքսանյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

   

Ս. Ոսկանյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Մ. Օհանյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 14.07.16 N 630-Ա, խմբ. 24.03.17 N 296-Ա, փոփ., խմբ. 26.12.17 N 1537-Ա)
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան