ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ՆՀ-85-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայությունը արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է.» նախադասությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 29 Երևան ՆՀ-50-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|