Գլխավոր տեղեկություն
Համար
N 344-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2018-25.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.291
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.08.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.01.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 օգոստոսի 2017 թ.

ք. Երևան

N 344-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 31-ի «Էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 13-ի N 59 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշման՝

1) վերնագրում և 1-ին կետում «լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված» բառերով,

2) 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգի՝

ա. վերնագրում «լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում է էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման, բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր)՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով) գրանցման ընթացակարգը:»,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը՝

1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող,

2) որը չի առնչվում վերջիններիս կողմից իրականացվող լիցենզավորված գործունեությանը։»,

դ. 5-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,

ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պայմանագիրը՝ գրանցման վերաբերյալ կից գրությամբ, հանձնաժողով է ներկայացվում առնվազն երեք օրինակից, իսկ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիրը՝ առնվազն երկու օրինակից։»։

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 242-Ն որոշման 1-ին կետի՝

1) 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) պայմանագրի օրինակելի ձևի՝

ա. 1-ին կետի 3-րդ ենթակետում և 2-րդ կետում «Որակավորված մատակարար» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Այլընտրանքային մատակարար» բառերով և դրա հոլովաձևերով,

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 ենթակետով.

«5.1) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,»,

գ. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,»,

դ. 11-րդ, 12-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ կետերում և հավելվածում «Հաշվարկային կենտրոն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով և դրա հոլովաձևերով,

ե. 11-րդ կետում «Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվառման կարգի» բառերը փոխարինել «Կանոնների» բառով,

զ. 11-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

29. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածն է առևտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության և էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ համաձայնագիրը:

 

Բաշխող`

Որակավորված սպառող`

գտնվելու վայրը _______________

Հ/հ ___________________________

հեռախոսը____________________

էլեկտրոնային փոստի հասցեն_____________

ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Շուկայի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)».

գտնվելու վայրը _________________

Հ/հ _____________________________

հեռախոսը______________________

էլեկտրոնային փոստի հասցեն __________

ֆաքսը _________________________

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

2) 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևի՝

ա. նախաբանում և 1-ին կետի 3-րդ ենթակետում «Որակավորված մատակարար» բառերը փոխարինել «Այլընտրանքային մատակարար» բառերով,

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 ենթակետով.

«5.1) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,»,

գ. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,»,

դ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն պայմանագրի համաձայն Հաշվարկային ամսվա ընթացքում Անհավասարակշռության ծավալի դեպքում Որակավորված սպառողն Անհավասարակշռության ծավալի չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից կամ Այլընտրանքային մատակարարն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:»,

ե. 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բաշխողը պարտավորվում է Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալը փոխհատուցել Որակավորված սպառողին:

5. Այլընտրանքային մատակարարը պարտավորվում է Կանոնների համաձայն բացասական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի չափով էլեկտրական էներգիա գնել Բաշխողից` Որակավորված սպառողի կողմից իրենից գնման ենթակա և իր կողմից փաստացի քիչ առաքված էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:»,

զ. 6-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

է. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է դրական նշանով, ապա Որակավորված սպառողն այդ չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից՝ տվյալ Հաշվարկային ամսվա համար Այլընտրանքային մատակարարների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի համաձայն ձևավորված փաստացի միջին կշռութային գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ամսվա էլեկտրական էներգիայի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):

8. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է բացասական նշանով, ապա Այլընտրանքային մատակարարն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` Որակավորված սպառողի էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացված լարման սպառողների համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:»,

ը. 11-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ և 24-րդ կետերում «Հաշվարկային կենտրոն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով և դրա հոլովաձևերով,

թ. 11-րդ կետից հանել «Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի և» բառերը,

ժ. 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը` Բաշխողն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի մասով կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Այլընտրանքային մատակարարին, իսկ Որակավորված սպառողը Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի դիմաց փոխհատուցում ստանալու համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Բաշխողին:

15. Որակավորված մատակարարը Բաշխողին, իսկ Բաշխողը Որակավորված սպառողին վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:»,

ժա. 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բաշխող`

Այլընտրանքային մատակարար`

գտնվելու վայրը _______________

Հ/հ ___________________________

հեռախոսը____________________

էլեկտրոնային փոստի

հասցեն_____________

ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

գտնվելու վայրը _________________

Հ/հ _____________________________

հեռախոսը______________________

էլեկտրոնային փոստի

հասցեն_______________

ֆաքսը _________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Որակավորված սպառող`

 

գտնվելու վայրը _________________

Հ/հ _____________________________

հեռախոսը______________________

էլ. փոստի հասցեն_______________

ֆաքսը _________________________

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Շուկայի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)»:

 

 

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշումը,

2) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 111-Ն որոշումը,

3) 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշումը,

4) 2014 թվականի մայիսի 21-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ՝ էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանվող էլեկտրական էներգիայի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 128-Ն որոշումը,

5) 2015 թվականի մարտի 4-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշումը,

6) 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության մասին» N 106-Ն որոշումը,

7) 2015 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու մասին» N 341-Ն որոշումը,

8) 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնները հաստատելու մասին» N 241-Ն որոշումը,

9) 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի N 194-Ն և 2006 թվականի օգոստոսի 18-ի N 176-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 272-Ն որոշումը,

10) 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 274-Ն որոշումը:

5. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված գործող որոշումները համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի օգոստոսի 9-ի
N 344-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ

 

ԲԱԺԻՆ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Գլուխ 1. Հիմնական դրույթներ և հասկացություններ

1. Սույն կանոններով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի և հզորության առևտրի, հաշվառման, էլեկտրական էներգիայի արտահանման, ներկրման, տարանցիկ փոխադրման և հարևան երկրների հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են հաղորդման և բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, բաշխողի կողմից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վճարումների երաշխավորման և Էներգիայի վերակագնվող ռեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման տրամադրման կարգը:

2. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են.

 

1) Անհավասարակշռության ծավալ`

   

Որակավորված սպառողների համար սույն կանոնների 83-րդ կետի համաձայն ամսական կտրվածքով հաշվարկվող էլեկտրական էներգիայի հանրահաշվական գումար.
 

2) Այլընտրանքային մատակարար՝

սույն կանոնների 5-րդ բաժնով սահմանված պահանջներին համապատասխանող Լիցենզավորված անձ.
 

3) Առաքման կետ`

Այլընտրանքային մատակարարի և Հաղորդողի կամ Բաշխողի Սահմանազատման կետ կամ Ներկրման կետ.
 

4) Առևտրային հաշվառում`

վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում.
 

5) Արտադրող`

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ.
 

6) Արտահանման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրական էներգիայի արտահանումը.
 

7) Արտահանող`

Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձ.
 

8) Բաշխման ծառայություն`

Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզավորված գործունեություն.
 

9) Բաշխման ցանց՝

Բաշխողի կողմից կառավարվող և շահագործվող, էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական էներգիան Արտադրողից և (կամ) Հաղորդողից հասցվում է սպառողներին.
 

10) Բաշխող`

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.
 

11) ԵրՋԷԿ՝

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Երևանի համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայան.
 

12) Երրորդ անձի մուտք՝

ոչ խտրական միացում և մուտք դեպի էլեկտրական էներգիայի Բաշխման և Հաղորդման ցանցեր.
 

13) Էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկա՝

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածը, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է շուկայի մասնակիցների միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա.
 

14) Էլեկտրական էներգիայի չնախատեսված հակադարձ հոսքեր՝

էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ժամանակ էլեկտրական էներգիայի արտադրության և հաղորդման տեխնոլոգիական գործընթացներով պայմանավորված՝ էլեկտրական էներգիայի չնախատեսված հակադարձ հոսք.
 

15) Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակում՝
 

Համակարգի օպերատորի և Բաշխողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված էլեկտրամատակարարումների անխուսափելի սահմանափակումների ծրագրի համաձայն սնող գծի անջատում.
 

16) Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններ
 

Հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններ.
 

17) ԷՄՇ՝

Հայաստանի Հանրապետության էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկա.
 

18) ԷՄՕԿ՝

Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ.
 

19) ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ

Էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն.
 

20) Ինքնավար արտադրող`

սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների տեղակայված հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը և միացված է Բաշխման ցանցին.
 

21) Լիցենզավորված անձ`

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձ.
 

22) ՀԱԷԿ՝

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության Մեծամորի ատոմային էլեկտրակայան.
 

23) Հաղորդման ծառայություն`

Հաղորդողի կողմից էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզավորված գործունեություն.
 

24) Հաղորդման ցանց՝

էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական էներգիան Արտադրողից կամ Ներկրողից հասցվում է Բաշխողին և (կամ) սպառողին և (կամ) տարանցվում է երրորդ երկիր, և որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է Հաղորդողը.
 

25) Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ.
 

26) Համակարգի օպերատոր՝

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.
 

27) Հանձնաժողով՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
 

28) Հաշվառում`

ԷՄՇ-ում Առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով կամ հաշվարկային եղանակով էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային և վերստուգիչ հաշվառում.
 

29) Հաշվառքի կետ`

Պայմանագրում ամրագրված Չափիչ համալիրով կահավորված կետ.
 

30) Հաշվարկային ժամանակահատված`
 

Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս.

31) Հաշվեկշիռը փակող կայան՝

տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ամենաթանկ էլեկտրական էներգիան արտադրող կայան, բացառությամբ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ՎԷԱ կայանների.
 

32) Հաշվեկշռման ծառայություն՝

Բաշխողի կողմից մատուցվող ծառայություն, որով հաշվեկշռվում է Որակավորված սպառողի կողմից Այլընտրանքային մատակարարից` նրանց միջև կնքված Պայմանագրի համաձայն, գնման ենթակա և փաստացի սպառած էլեկտրական էներգիայի տարբերությունը.
 

33) Հատուկ հաշիվ (հաշիվներ)՝

Առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին երաշխավորված վճարումների ապահովման համար Բաշխողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում (բանկերում) բացված հատուկ հաշիվ (հաշիվներ).
 

34) ՀԷԿ՝

հիդրոէլեկտրակայան.
 

35) Հրազդան-5 կայան՝

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան.
 

36) ՀրազՋԷԿ՝

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության Հրազդանի ջերմային էլեկտրակայան.
 

37) ՁորաՀԷԿ՝

«ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՁորաՀԷԿ» ՀԷԿ.
 

38) Միջհամակարգային էլեկտրահաղորդման գիծ`

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգը արտերկրի էներգահամակարգին միացնող էլեկտրահաղորդման գիծ.
 

39) Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրական էներգիայի արտահոսքը և ներհոսքը.
 

40) Ներկրման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական էներգիայի ներկրումը.
 

41) Ներկրող`

Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
 

42) Շուկայի օպերատոր`

ԷՄՇ-ին էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.
 

43) Որակավորված սպառող`

էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև Այլընտրանքային մատակարարից գնելու իրավունք ունեցող կամ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիան ներկրող` սույն կանոնների 5-րդ բաժնով սահմանված պահանջները բավարարող սպառող.
 

44) Որոտանի կասկադ՝

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադի՝ Տաթևի, Սպանդարյանի և Շամբի ՀԷԿ-երը.
 

45) Չափիչ համալիր`

Էլեկտրական էներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման տրանսֆորմատորների համախումբ.
 

46) Պայմանագիր`

Լիցենզավորված անձանց միջև կամ Լիցենզավորված անձի և Որակավորված սպառողի միջև կամ Լիցենզավորված անձի և օտարերկրյա անձի միջև կամ Որակավորված սպառողի և օտարերկրյա անձի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանները.
 

47) Պայմանագրային հզորություն՝

Արտադրողի և Բաշխողի կամ Այլընտրանքային մատակարարի և Որակավորված սպառողի միջև կնքված Պայմանագրում տարեկան (ըստ ամիսների) ամրագրվող հզորություն, որը որոշվում է որպես Համակարգի օպերատորի կողմից ներգրավված սարքավորումների անվանական հզորությունների գումար՝ առանց տվյալ ամսում նորոգման նպատակով դուրս բերված սարքավորումների անվանական հզորությունների գումարի.
 

48) ՋԷԿ՝

ջերմային էլեկտրակայան.
 

49) Սահմանազատման կետ`

Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.
 

50) Սևան-Հրազդանյան կասկադ՝

«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության Սևան-Հրազդանյան հիդրոէլեկտրակայանների կասկադի՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը.
 

51) ՎԷԱ կայաններ՝

հողմային, արևային, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, բացառությամբ Որոտանի կասկադի, Սևան-Հրազդանյան կասկադի և ՁորաՀԷԿ-ի.
 

52) ՎԷ փոխհոսքեր՝

վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար արտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով Բաշխողի կողմից ապահովվող էլեկտրական էներգիայի փոխհոսքեր:
 

53) Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝
 

էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.

54) Տարանցիկ փոխադրման պայմանագիր՝

Տարանցիկ փոխադրման պատվիրատուի և Հաղորդողի միջև կնքված Պայմանագիր, որը ենթակա է համաձայնեցման Համակարգի օպերատորի հետ և հաշվառման՝ Հանձնաժողովի կողմից.
 

55) Տարանցիկ փոխադրման պայմանագրային քանակներ՝

Տարանցիկ փոխադրման պայմանագրում ամրագրված տարանցվող էլեկտրական էներգիայի (հզորության) քանակներ.
 

56) Տարանցիկ փոխադրման պատվիրատու՝

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցվող էլեկտրական էներգիայի սեփականատեր կամ նրա լիազոր ներկայացուցիչ, որն ունի կնքված Տարանցիկ փոխադրման պայմանագիր.
 

57) Տարանցիկ փոխադրում՝

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին.
 

58) Տարեկան հաշվեկշիռ՝

էլեկտրական էներգիայի սպառման, արտահանման, ներկրման և արտադրության կանխատեսվող տարեկան ցուցանիշների համալիր, որը բնութագրվում է էլեկտրաէներգետիկական համակարգում Բաշխման ցանցեր առաքվող, արտադրող էլեկտրակայանների սեփական կարիքների համար և Հաղորդման ցանցերում կորուստների վրա ծախսվող էլեկտրական էներգիայի մեծությունների գումարի ու էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրված էլեկտրական էներգիայի մեծությունների գումարի հավասարությամբ՝ հաշվի առնելով այլ էներգահամակարգերի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերը, ներկրումը և արտահանումը.
 

59) Տնօրինելի հզորություն՝

Համակարգի օպերատորի կողմից կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից՝ նվազեցնելով ՋԷԿ-երում և ՀԱԷԿ-ում՝ բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), ՀԷԿ-երում՝ ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները.
 

60) Փոխանակում իրականացնող`

Իրանի Իսալամական Հանրապետության (այսուհետև՝ Իրան) հետ իրականացվող գազ՝ էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում էլեկտրական էներգիա արտահանող ընկերություն (ԵրՋԷԿ).
 

61) Փոխհոսք իրականացնող`

Լիցենզավորված անձ, որին սույն կանոնների 8-րդ բաժնի համաձայն՝ վերապահված է փոխհոսքերի իրականացման գործառույթը.
 

62) Փոքր կոգեներացիոն կայան՝

մինչև 30 ՄՎտ տեղակայված էլեկտրական հզորությամբ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձի կայան.
 

63) Փոքր ՀԷԿ՝

մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ ՀԷԿ:

3. ԷՄՇ-ի մասնակիցների կողմից միմյանց կամ Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս, ինչպես նաև այն օգտագործելու դեպքում՝ համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը:

4. ԷՄՇ-ի մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:

5. ԷՄՇ-ի մասնակիցների կողմից տրամադրված տեղեկատվությունը, որում այնուհետև հայտնաբերվել են սխալներ, պետք է ուղղվեն տեղեկատվությունը տրամադրած անձի կողմից՝ սխալի հայտնաբերումից հետո հնարավորինս սեղմ ժամկետում:

6. Սույն կանոններով նախատեսված ցանկացած գրառում կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան տվյալ տեսակի փաստաթղթերի պահպանության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով: Գրառումը ներառում է որևէ կերպ գրանցված ցանկացած տեղեկատվություն, լինի դա տպագիր, էլեկտրոնային կամ այլ տեսակի:

7. Սույն կանոններով տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կերպով: Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:

8. Սույն կանոնների շրջանակում ԷՄՇ-ի մասնակիցների կողմից իրենց իրավունքների և պարտականությունների իրականացման ընթացքում առաջացած տարաձայնությունները լուծվում են վիճող կողմերի միջև բանակցությունների միջոցով:

9. Վիճող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու խնդրանքով:

10. Տարաձայնությունների լուծման ընթացքում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կարող է կազմակերպել քննարկումներ, կայացնել որոշումներ, անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ:

11. Սույն կանոնների դրույթները չեն սահմանափակում վեճը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:

12. ԷՄՇ-ի մասնակիցները սույն կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գլուխ 2. ԷՄՇ-ում կնքված Պայմանագրերի գրանցումը

13. Սույն գլխով սահմանվում է Լիցենզավորված անձանց միջև կնքված էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի‚ ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման պայմանագրերի Հանձնաժողովում գրանցման ընթացակարգը:

14. Սույն կանոններով չեն կանոնակարգվում պետական գաղտնիք պարունակող կամ Լիցենզավորված անձի կողմից որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն» նշված Պայմանագրերի գրանցման ընթացակարգը:

15. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

16. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի Լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը՝

1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող,

2) որը չի առնչվում վերջիններիս կողմից իրականացվող լիցենզավորված գործունեությանը:

17. Պայմանագիրը գրանցվում կամ մերժվում է Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից 10, իսկ Փոքր ՀԷԿ-երի և այլ ՎԷԱ կայանների դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

18. Պայմանագիրը՝ գրանցման վերաբերյալ կից գրությամբ, Հանձնաժողով է ներկայացվում առնվազն երեք օրինակից, իսկ էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման վերաբերյալ Պայմանագիրը՝ առնվազն երկու օրինակից։

19. Պայմանագիրը փորձաքննություն է անցնում Հանձնաժողովի՝ Պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում և այլ շահագրգիռ ստորաբաժանումներում, որի ընթացքում ստուգվում է վերջինիս համապատասխանությունը՝

1) Հանձնաժողովի կողմից հաստատված Պայմանագրի օրինակելի ձևին կամ պարտադիր պայմաններին‚

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիայի պայմաններին և Հանձնաժողովի կողմից ընդունված այլ իրավական ակտերին:

20. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել‚ եթե այն չի համապատասխանում սույն կանոնների 19-րդ կետի պահանջներին։

21. Մերժման դեպքում Պայմանագրի մեկ օրինակը պահվում է Հանձնաժողովում: Պայմանագրի մնացած օրինակները մերժման վերաբերյալ գրությամբ վերադարձվում են Պայմանագիրը ներկայացրած Լիցենզավորված անձին:

22. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված Պայմանագիրը Լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել Հանձնաժողովի գրանցմանը։

23. Պայմանագիրը գրանցվում է Պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում՝ այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են՝

1) գրանցման հերթական համարը‚

2) պայմանագրային կողմերի անվանումները‚

3) Պայմանագրի համարը‚

4) Պայմանագիրը ստորագրած անձանց անունները‚ ազգանունները‚

5) Պայմանագրի գրանցման համարը‚

6) Պայմանագրի գրանցման ամսաթիվը‚

7) Պայմանագրի գործողության ժամկետը‚

8) գրանցում կատարող պատասխանատու անձի անունը‚ ազգանունը և ստորագրությունը։

24. Պայմանագրի բոլոր օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին Հանձնաժողովի նշումը` համաձայն N 1 հավելվածով նախատեսված ձևի:

25. Գրանցված Պայմանագրի մեկ օրինակը Հանձնաժողովի այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով պահվում է Պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում։

 

Գլուխ 3. Տեղեկատվության հասանելիության ապահովումը

26. Սույն գլուխը սահմանում է Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Բաշխողի կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման ընթացակարգը և պայմանները:

27. Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Հաղորդողը և Բաշխողը պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների (դրանց հասանելիության), դրանց սակագների, ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ համաձայն սույն գլխի պահանջների:

28. Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Հաղորդողը և Բաշխողը տեղեկատվության հասանելիությունն ապահովում են՝

1) իրենց պաշտոնական կայքերում հրապարակման միջոցով,

2) շահագրգիռ անձանց գրավոր հարցման համաձայն՝ տեղեկատվության տրամադրման միջոցով:

29. Ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակության, Հաղորդման ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Համակարգի օպերատորը՝ սույն կանոնների 28-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գրավոր հարցման հիման վրա:

30. Սույն կանոնների 27-րդ կետով նախատեսված՝ Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Բաշխողի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության ցանկացած փոփոխություն ենթակա է հրապարակման 5 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Տեղեկատվության տրամադրման մերժումը, կամ ոչ լիարժեք տրամադրումը կարող է բողոքարկվել Հանձնաժողովում կամ դատական կարգով:

32. Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Հաղորդողը և Բաշխողը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում հրապարակվող կամ տրամադրվող տեղեկատվության ամբողջականության և հավաստիության համար:

33. Սույն կանոնների 27-րդ կետով նախատեսված՝ Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Բաշխողի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը ենթակա է տրամադրման ցանկացած անձի՝ համապատասխան գրավոր հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններին առնչվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման 30 օրվա ընթացքում:

 

բաժին 2.

 

ԷՄՇ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Գլուխ 4. ԷՄՇ-ի մասնակիցները և կառուցվածքը

34. ԷՄՇ-ի մասնակիցներն են Արտադրողները, Ներկրողները, Բաշխողը, Որակավորված սպառողները, Արտահանողները, Այլընտրանքային մատակարարները, Փոխհոսք և Փոխանակում իրականացնողները:

35. ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ են մատուցում Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը և Հաղորդողը:

36. ԷՄՇ-ի ցանկացած մասնակից սույն կանոնների, լիցենզիայի պայմանների ու Պայմանագրերին համապատասխան ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա (հզորություն) վաճառելու և գնելու, ինչպես նաև էլեկտրական էներգիա ներկրելու և արտահանելու իրավունք ունի:

37. ԷՄՇ-ն ներառում է էլեկտրական էներգիայի և հզորության շուկաները:

38. ԷՄՇ-ում սպառողների, բացառությամբ Որակավորված սպառողների, էլեկտրական էներգիայի պահանջարկի բավարման համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան (հզորությունը) գնում է Բաշխողը, որը պետք է լինի Հաշվարկային ժամանակահատվածում արտադրված ամենաէժան էլեկտրական էներգիան:

39. Ներքին շուկայի պահանջարկը բավարարելուց հետո Արտադրողների կողմից վաճառվող էլեկտրական էներգիան կարող է սույն կանոններով սահմանված դեպքերում և կարգով արտահանվել: Ներքին շուկայի պահանջարկի բավարարման վերաբերյալ եզրակացությունը տրվում է Համակարգի օպերատորի կողմից՝ հաշվի առնելով Տարեկան հաշվեկշռի վրա տվյալ արտահանման հնարավոր ազդեցությունը:

 

բաժին 3.

 

ՏԱՐԵԿԱՆ ՀաշՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՈՒՄԸ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Գլուխ 5. Ընդհանուր դրույթներ

40. Սույն բաժինը կանոնակարգում է էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկների հիմքում դրվող Տարեկան հաշվեկշռի կազմման գործընթացը:

41. Տարեկան հաշվեկշռի կազմման հիմնական նպատակներն են՝

1) նվազագույն ծախսերով ներքին պահանջարկի բավարարումը՝ համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանով,

2) էլեկտրական էներգիայի ներկրման և (կամ) արտահանման պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը:

42. Սույն բաժնում նշված տեղեկատվությունը ԷՄՇ-ի մասնակիցները և Համակարգի օպերատորը միմյանց ներկայացնում են գրավոր: ԷՄՇ-ի մասնակիցները՝ սույն բաժնի պահանջների համաձայն, պատասխանատու են Համակարգի օպերատորին տրամադրված տեղեկատվության հավաստիության համար:

 

Գլուխ 6. Տարեկան հաշվեկշռի կազմումը

43. Տարեկան հաշվեկշիռը կազմում է Համակարգի օպերատորը՝

1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության և էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման կանխատեսվող մեծությունների համար (հավելված N 2),

2) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և Բաշխման ցանցեր առաքման էլեկտրական էներգիայի կանխատեսվող մեծությունների համար (հավելված N 3):

44. Տարեկան հաշվեկշռի կազմման համար Համակարգի օպերատորը նախ կազմում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ակտիվ հզորության օրական հաշվեկշիռները (հավելված N 4)՝ յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա համար:

45. Տարեկան հաշվեկշռի կազմման հիմք են հանդիսանում ԷՄՇ-ի մասնակիցների կողմից մշակված առաջարկությունները և Շուկայի օպերատորի ներկայացրած տեղեկատվությունը:

46. Տարեկան հաշվեկշռի կազմման ժամանակ հաշվի են առնվում՝

1) Բաշխման ցանց էլեկտրական էներգիայի (հզորության) առաքման կանխատեսվող մեծությունները,

2) այլ երկրներից էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման և (կամ) այլ երկրներ էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման կանխատեսվող մեծությունները,

3) Արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության կանխատեսվող մեծությունները,

4) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին նոր միացվող արտադրող հզորությունների էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրանքի կանխատեսվող մեծությունները,

5) Արտադրողների էլեկտրակայանների սեփական կարիքների համար և Հաղորդման ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների վրա ծախսվող էլեկտրական էներգիայի (հզորության) կանխատեսվող մեծությունները,

6) Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված՝ համապատասխան ամսվա համար Արտադրողների հիմնական սարքավորումների հզորության սահմանափակումները,

7) Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված՝ հիմնական սարքավորումների վերանորոգման տարեկան ծրագրերը և ժամանակացույցը,

8) Փոխհոսք իրականացնողների կողմից էլեկտրական էներգիայի փոխհոսքերի կանխատեսվող մեծությունները:

47. Տարեկան հաշվեկշռում ներառվող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրությունը որոշվում է՝ հաշվի առնելով Արտադրողներից առաքվող էլեկտրական էներգիայի գործող սակագների մեծությունները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությանը և անվտանգությանը ներկայացվող պահանջները, Հաղորդման ցանցերի թողունակությունը:

48. Տարեկան հաշվեկշռում ներառվող ՀԷԿ-երում էլեկտրական էներգիայի արտադրությունը որոշվում է՝ հաշվի առնելով նաև գետի ելքի սեզոնային կարգավորման ջրամբարներով ՀԷԿ-երի դեպքում՝ բազմամյա արտադրության միջին մեծությունը, իսկ գետի ելքի բազմամյա կարգավորման ջրամբարներով ՀԷԿ-երի դեպքում՝ էլեկտրական էներգիայի արտադրման երաշխավորված մեծությունը՝ հաշվի առնելով հաշվարկային տարվա մեկնարկի ժամանակ կանխատեսվող հիդրոլոգիական իրավիճակը և ջրամբարներում ջրային պաշարների պահուստը:

49. Տարեկան հաշվեկշռի ձևավորման նպատակով ԷՄՇ-ի մասնակիցների կողմից մշակվող առաջարկություններում պետք է հաշվի առնվեն նրանց տեխնիկատնտեսական ցուցանիշները:

50. Տարեկան հաշվեկշիռ մշակելու նպատակով՝

1) Բաշխողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար սպառողների պահանջարկը բավարարելու նպատակով Բաշխման ցանցեր էլեկտրական էներգիայի (հզորության) առաքման կանխատեսվող մեծությունների վերաբերյալ տեղեկատվություն` ստորև նշված ծավալներով.

ա. Բաշխման ցանցեր ըստ ամիսների էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող մեծություններն, այդ թվում՝ Արցախի Հանրապետություն արտահանվող և ներկրվող էլեկտրական էներգիայի քանակը: Ընդ որում, հաշվարկային տարվա համար Բաշխման ցանցեր ըստ ամիսների էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող մեծությունները որոշելիս Բաշխողը նախորդ տարվա համապատասխան ամիսներին Բաշխման ցանցեր առաքված էլեկտրական էներգիայի փաստացի մեծության նկատմամբ կիրառում է նախորդ չորս տարիների նույն ամիսներին Բաշխման ցանցեր առաքված էլեկտրական էներգիայի փաստացի մեծության միջին աճի (նվազման) տոկոսը: Բաշխման ցանցեր էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող մեծությունները որոշելիս Բաշխողը որպես ուղենիշային (ճշտող) գործոններ հաշվի է առնում նախորդ չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխման միտումներն ու հաշվարկային տարվա համար կանխատեսումները, ինչպես նաև բնակլիմայական պայմանների փոփոխման բազմամյա միտումները: Այդ նպատակով Բաշխողը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ստանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսվող մեծությունները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված՝ նախորդ չորս տարվա համար էլեկտրական էներգիայի սպառման վրա համախառն ներքին արդյունքի փոփոխության փաստացի ազդեցության վերլուծությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված՝ արդյունաբերության աճի կանխատեսվող մեծությունները.

բ. Բաշխման ցանց էլեկտրական էներգիայի առաքման կանխատեսվող բեռնվածքի գրաֆիկները.

2) Շուկայի օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար՝

ա. Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների կանխատեսվող մեծություններն ըստ ամիսների, որոնք որոշվում են՝ ելնելով նախորդ չորս տարիների ընթացքում էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների փոփոխման միտումներից.

բ. մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրման և առաքման կանխատեսվող մեծություններն ըստ ամիսների: Այդ մեծությունները որոշվում են՝ շահագործման մեջ գտնվող կայանների համար՝ որպես հաշվարկային տարվան նախորդող չորս տարիների ընթացքում այդ կայաններից (բացառությամբ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր կայանների) փաստացի առաքված էլեկտրական էներգիայի միջին մեծություն, իսկ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր փոքր կայանների համար՝ որպես այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի հաշվարկային քանակի 70 տոկոս մեծություն, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հանձնաժողովը.

3) 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող Արտադրողները (բացառությամբ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր կայանների) պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար հետևյալ տվյալներն ըստ ամիսների.

ա. կայաններից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրման և առաքման կանխատեսվող մեծությունները՝ բլոկային բացվածքով.

բ. կայանների սեփական կարիքների համար ծախսվող էլեկտրական էներգիայի կանխատեսվող մեծությունները.

գ. ՀԷԿ-երը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համաձայնեցված՝ հաշվարկային տարում ոռոգման ռեժիմների կանխատեսումները.

դ. ՀԷԿ-երը՝ գետերի բնական հոսքի հաշվարկային տարվա կանխատեսումները՝ հաշվի առնելով հիդրոլոգիական իրավիճակի փոփոխման բազմամյա միտումները և հիդրոօդերևութաբանության ծառայության կանխատեսումները,

4) 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող Արտադրողները (բացառությամբ տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր կայանների), որոնց համար Հանձնաժողովը սահմանում է Պայմանագրային հզորություն, պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին ներկայացնել հաշվարկային տարվա համար հետևյալ տվյալներն ըստ ամիսների.

ա. Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները, տեխնիկական նվազագույն հզորությունը, ինչպես նաև հզորության զարգացման և նվազեցման արագությունները բնականոն և վթարային իրավիճակներում.

բ. բնակլիմայական (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն) գործոններով (ՋԷԿ-երի և ՀԱԷԿ-ի մասով), ջրի ելքով և էջքով (ՀԷԿ-երի մասով), ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները.

5) տվյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված (հանձնվող) և հաշվարկային տարում շահագործման հանձնվող նոր էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և էլեկտրական ցանց առաքման կանխատեսվող մեծությունը որոշվում է Հանձնաժողովի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա.

6) Ներկրողը, Արտահանողը, Փոխհոսք իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, հաշվարկային տարվա համար Համակարգի օպերատորին ներկայացնել համապատասխանաբար՝ էլեկտրական էներգիայի ներկրման և (կամ) արտահանման կանխատեսվող մեծությունները (ըստ ամիսների) և գրաֆիկները.

7) ԷՄՇ-ի մասնակիցները պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, ինչպես նաև Համակարգի օպերատորի գրավոր պահանջով, վերջինիս ներկայացնել Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների, այդ թվում՝ նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, պլանային նորոգման կամ շահագործումից դուրսբերման ժամանակացույցերը:

51. Այն դեպքերում, երբ սույն կանոնների 50-րդ կետի 7-րդ ենթակետում նշված սարքավորումների նորոգման ժամկետները համընկնում են, Համակարգի օպերատորին իրավունք է վերապահվում ներկայացնել այդ սարքավորումների, ինչպես նաև ՀԷԿ-երի ջրային կառույցների նորոգումների ժամանակացույցում համապատասխան փոփոխություններ կատարելու պահանջ՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման նպատակով:

52. Համակարգի օպերատորը հաշվարկային տարվա համար որոշում է նաև անհրաժեշտ պահուստային հզորությունների մեծություններն ըստ ամիսների:

53. Տարեկան հաշվեկշիռը կազմելու և պահուստային հզորությունների մեծությունները որոշելու ժամանակ Համակարգի օպերատորն առաջնորդվում է նվազագույն ծախսերով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրման սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանները:

54. Այն ամիսներին, երբ նախատեսված է 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող Արտադրողների արտադրական հզորությունների նորոգում, ամսական հաշվեկշիռը բաժանվում է մասերի:

55. Տարեկան հաշվեկշիռները և սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերը Համակարգի օպերատորը պետք է համաձայնեցնի ԷՄՇ-ի համապատասխան մասնակիցների հետ, բացառությամբ՝ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայաններ ունեցող Արտադրողների:

56. Համակարգի օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համաձայնեցնել և Հանձնաժողով ու ԷՄՇ-ի մասնակիցներին ներկայացնել սույն կանոնների N 4 հավելվածով սահմանված Տարեկան հաշվեկշիռը, ինչպես նաև սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերն ըստ ամիսների:

57. Յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 15-ը, ԷՄՇ-ի մասնակիցները կարող են Հանձնաժողով ներկայացնել իրենց առաջարկությունները՝ ուղղված Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի հստակեցմանը:

58. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 25-ը, Հանձնաժողովից ստանում է հավանություն Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի վերաբերյալ:

59. Համակարգի օպերատորը, Հանձնաժողովի հավանությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, հավանության արժանացած Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի պատճենները ուղարկում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ԷՄՇ-ի մասնակիցներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին:

 

Գլուխ 7. Տարեկան հաշվեկշռում փոփոխությունները

60. Եթե հաշվարկային տարվա առաջին չորս ամիսների փաստացի արդյունքներով բացահայտվել է, որ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության կանխատեսվող կառուցվածքի փոփոխման հետևանքով Բաշխողի մեծածախ գնման միջին սակագինը շեղվել է Հանձնաժողովի կողմից հաշվարկված սակագնից 5 տոկոս և ավելի, Համակարգի օպերատորը, մինչև մայիսի 20-ը, ԷՄՇ-ի մասնակիցների և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համաձայնեցված, առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողով՝ Տարեկան հաշվեկշռի ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի հստակեցման վերաբերյալ:

61. Յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 31-ը, ԷՄՇ-ի մասնակիցները կարող են Հանձնաժողով ներկայացնել իրենց առաջարկությունները՝ կապված Տարեկան հաշվեկշռում ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերում հստակեցման հետ:

62. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 5-ը, Հանձնաժողովից հավանություն է ստանում Տարեկան հաշվեկշռում ու սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցում առաջարկվող հստակեցումները կատարելու համար և մինչև հունիսի 10-ը այդ փաստաթղթերի պատճեններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և ԷՄՇ-ի մասնակիցներին:

 

Գլուխ 8. Համակարգի ռեժիմների ընթացիկ պլանավորումը

63. Համակարգի օպերատորը պարտավոր է ԷՄՇ-ի մասնակիցներին ներկայացնել`

1) տարեկան պլանով նախատեսված ամսական ռեժիմների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,

2) տարեկան նորոգումների գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,

3) հաջորդ օրվա էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվեկշիռը` մինչև նախորդ օրվա ժամը 16:00-ն:

64. 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող ՀԷԿ-երը Համակարգի օպերատորին են ներկայացնում`

1) ոռոգման ջրի տասնօրյակային պահանջարկի քանակների վերաբերյալ տեղեկատվություն` յուրաքանչյուր տասնօրյակի առաջին օրվանից երկու օր առաջ,

2) ոռոգման ջրի օրական ռեժիմների պլանի փոփոխության դեպքում դրա վերաբերյալ տեղեկատվություն` փոփոխության օրվանից երկու օր առաջ:

 

ԲԱԺԻՆ 4.

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

 

Գլուխ 9. Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնումը և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին վճարումները

65. Իր սպառողների պահանջարկի բավարարման համար Բաշխողը էլեկտրական էներգիան ներկրում է անձամբ և (կամ) գնում է Էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկայում՝

1) Արտադրողներից՝ Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն, 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 135-Ն և 2005 թվականի մայիսի 6-ի N 102-Ն որոշումներով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան կնքված էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա,

2) Ինքնավար արտադրողներից՝ Հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրերի հիման վրա,

3) Ներկրողներից և Փոխհոսք իրականացնողներից՝ վերջիններիս հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա։

66. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է ամսական կտրվածքով՝ ելնելով առաքված, ներկրված, գնված և արտահանված էլեկտրական էներգիայի քանակների փաստացի մեծություններից:

67. Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Հաղորդողի մատուցած ծառայությունների համար համապատասխանաբար վճարում են Բաշխողը՝ ներքին պահանջարկի բավարարման համար գնված էլեկտրական էներգիայի մասով, Արտահանողը՝ արտահանված էլեկտրական էներգիայի համար, Տարանցողը՝ տարանցված էլեկտրական էներգիայի համար և Որակավորված սպառողը՝ սույն կանոնների 81-րդ կետի 3-5-րդ ենթակետերում նշված էլեկտրական էներգիայի համար:

68. ԷՄՇ-ում ԷՄՇ-ի մասնակիցների միջև առևտրային հարաբերություններից բխող պատասխանատվության մեխանիզմները սահմանվում են Պայմանագրերով:

 

Գլուխ 10. Փոքր կոգեներացիոն կայաններից էլեկտրական էներգիայի գնման առանձնահատկությունները

69. Փոքր կոգեներացիոն կայաններից առաքվող և Բաշխողի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունն ընդունվում է հավասար՝

1) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀրազՋԷԿ-ի երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին,

2) ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵրՋԷԿ-ի երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին:

70. Ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար Բաշխողի կողմից Փոքր կոգեներացիոն կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է տնտեսական կարգավարման շրջանակում:

 

Գլուխ 11. Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող ՎԷԱ կայաններից Էլեկտրական էներգիայի գնման առանձնահատկությունները

71. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնման երաշխիքային ժամկետի ավարտից հետո առաքվող էլեկտրական էներգիան ենթակա է գնման Բաշխողի կողմից` Համակարգի օպերատորի կողմից տնտեսական կարգավարման շրջանակում իրականացվող համակարգի ռեժիմների տարեկան պլանավորման սկզբունքով, եթե նշված Փոքր ՀԷԿ-երը և այլ ՎԷԱ կայանները համապատասխան Հաշվարկային ժամանակահատվածում իրենց կողմից առաքվող ամբողջ էլեկտրական էներգիայի մասով չեն հանդիսանում Այլընտրանքային մատակարար:

72. Շուկայի օպերատորը, սույն կանոնների 71-րդ կետում նշված կայաններից առաքված էլեկտրական էներգիան որևէ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայում Հաշվեկշռի փակող կայանի էլեկտրական էներգիա լինելու դեպքում, Հաշվառումն իրականացնում է համաձայն սույն կանոնների 9-րդ բաժնի պահանջների:

 

Գլուխ 12. Հզորությունների առևտուրը

73. ԷՄՇ-ում Արտադրողներից իր սպառողների պահանջարկի բավարարման համար հզորությունը գնում է Բաշխողը՝ Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա:

74. ԷՄՇ-ում հզորությունների առևտուրն իրականացվում է տարեկան կտրվածքով և ներառում է Համակարգի օպերատորի կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների համաձայն պատվիրված հզորությունները:

 

ԲԱԺԻՆ 5.

 

ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Գլուխ 13. Հաղորդման և Բաշխման ցանցեր երրորդ անձանց ոչ խտրական մուտքի իրավունքի իրացման մեխանիզմները

75. Սույն բաժինը սահմանում է Հաղորդման և Բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, ինչպես նաև Որակավորված սպառողի և Այլընտրանքային մատակարարի կողմից էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հիմնական սկզբունքները:

76. Սույն կանոնների շրջանակում Այլընտրանքային մատակարարներ են համարվում.

1) Հրազդան-5 կայանը,

2) ՀրազՋԷԿ-ը,

3) Փոքր կոգեներացիոն կայանները,

4) հողմային, արևային, երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրների հիման վրա աշխատող ՎԷԱ կայանները,

5) բնական ջրահոսքերի և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը (բացառությամբ ՁորաՀԷԿ-ի)` միայն ապրիլի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,

6) Ներկրողները:

77. Սույն կանոնների շրջանակում Որակավորված սպառող է համարվում այն սպառողը, որը միաժամանակ.

1) հանդիսանում է էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն,

2) միացած է Բաշխման ցանցին 110 կՎ, 35 կՎ, 6(10) կՎ լարմամբ,

3) էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր է կնքել սույն կանոնների 76-րդ կետով նախատեսված անձանց կամ նրանցից որևէ մեկի հետ կամ էլեկտրական էներգիան ներկրում է սեփական կարիքների համար,

4) ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել Բաշխողի հետ` Հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի N 242-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան, և Շուկայի օպերատորի հետ, ինչպես նաև Համակարգի օպերատորի և Հաղորդողի հետ, եթե օգտվում է Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից,

5) Հաշվեկշռման ծառայության պայմանագիր է կնքել Բաշխողի հետ` Հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի N 242-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան, որը գրանցվել է Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի կողմից, և

6) ունի էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգ, որը համապատասխանում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների պահանջներին:

78. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածում իր սպառման պահանջարկի բավարարման համար իրավունք ունի էլեկտրական էներգիան գնել Բաշխողից կամ Այլընտրանքային մատակարարից` Բաշխողի կամ Այլընտրանքային մատակարարի հետ կնքված Պայմանագրում ամրագրված Առաքման կետում, կամ իրավաբանական անձ լինելու դեպքում անձամբ ներկրել էլեկտրական էներգիա` ստանալով էլեկտրական էներգիայի ներկրման լիցենզիա:

79. Բաշխողն ու Հաղորդողը (հաշվի առնելով Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը) պարտավոր են Որակավորված սպառողին տրամադրել Երրորդ անձի մուտք` Բաշխման ծառայության և (կամ) Հաղորդման ծառայության դիմաց Հանձնաժողովի սահմանած սակագներով և լարման այն մակարդակով, որին միացած է Որակավորված սպառողը:

80. Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը որոշվում է Համակարգի օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվարկային ուրվակի հիման վրա` հաշվի առնելով Տարեկան հաշվեկշիռը: Նշված հաշվարկների իրականացման ընթացքում հաշվի են առնվում նաև 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող գեներատորների, Հաղորդողի ենթակայանների և օդային գծերի նորոգման գրաֆիկները: Հաղորդման ցանցի թողունակության սահմանափակ լինելու մասին տեղեկատվությունը` ներառյալ հաշվարկների արդյունքները, ենթակա է հրապարակման սույն կանոնների 3-րդ գլխով սահմանված կարգով:

81. Որակավորված սպառողն իր սպառման պահանջարկի բավարարման համար էլեկտրական էներգիան Այլընտրանքային մատակարարից գնելու կամ անձամբ ներկրելու դեպքերում վճարում է`

1) Այլընտրանքային մատակարարին` գնված էլեկտրական էներգիայի դիմաց` նրանց միջև կնքված պայմանագրով սահմանած գնով,

2) Բաշխողին` Բաշխման ծառայության համար` Բաշխման ցանցին միացած լարման համար Հանձնաժողովի սահմանած Բաշխման ծառայության սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան,

3) Շուկայի օպերատորին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան,

4) Համակարգի օպերատորին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան, եթե օգտվում է Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից,

5) Հաղորդողին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնով և Հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան, եթե այդ էլեկտրաէներգիան անցնում է Հաղորդման ցանցով:

82. Հաշվարկային ժամանակահատվածում Որակավորված սպառողի կողմից Այլընտրանքային մատակարարից գնված էլեկտրական էներգիայի քանակը (WՍԳԷ) որոշվում է Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա, որը չի կարող գերազանցել վերջիններիս միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով ամրագրված չափաքանակը: Որակավորված սպառողի և Այլընտրանքային մատակարարի միջև կնքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի՝

1) պայմանագրի գործողության նվազագույն ժամկետը մեկ ամիս է,

2) պայմանագրի գործողությունը չի կարող լինել ոչ լիարժեք ամիս,

3) պայմանագրով սահմանվում են գնվող և վաճառվող էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները, որոնք պարտադիր են կողմերի համար՝ անկախ Որակավորված սպառողի կողմից փաստացի սպառման և Այլընտրանքային մատակարարի կողմից փաստացի առաքման հանգամանքներից (վերցրու կամ վճարի սկզբունք): Պայմանագրով ամրագրված էլեկտրական էներգիայի չափաքանակների՝ Որակավորված սպառողի կողմից ընդունման կամ Այլընտրանքային մատակարարի կողմից առաքման պարտավորության խախտման հետ կապված փոխհատուցման հարցերը սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

83. Տվյալ հաշվարկային ժամանակահատվածում Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_13120

 

որտեղ`

WՍԳԷi-ն Որակավորված սպառողի կողմից i-րդ Այլընտրանքային մատակարարից Առաքման կետում գնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ որոշված Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա, որը չի կարող գերազանցել Որակավորված սպառողի և Այլընտրանքային մատակարարի միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրում նշված՝ տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի էլեկտրական էներգիայի չափաքանակը: Այն դեպքում, երբ մեկից ավելի Որակավորված սպառողներ էլեկտրական էներգիա են ձեռք բերում մեկ Այլընտրանքային մատակարարից, և տվյալ Այլընտրանքային մատակարարն առաքել է ավելի քիչ էլեկտրական էներգիա, քան նախատեսված է Որակավորված սպառողների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերում, ապա WՍԳԷi-ն Որակավորված սպառողների միջև բաշխվում է՝ համաձայն վերջիններիս միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրում տվյալ ամսվա համար նախատեսված պայմանագրային չափաքանակների հարաբերակցության,

Wսպ-ն Որակավորված սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակն է, որը որոշվում է Որակավորված սպառողի Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա,

∆WՀԿ-ն Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է, որը հաշվարկվում է Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա: ∆WՀԿ բաղադրիչը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ Որակավորված սպառողն օգտվում է Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից:

84. Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է դրական նշանով, ապա Որակավորված սպառողն այդ չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից՝ տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Այլընտրանքային մատակարարների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի համաձայն ձևավորված փաստացի միջին կշռութային գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):

85. Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է բացասական նշանով, ապա Այլընտրանքային մատակարարն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` Որակավորված սպառողի Բաշխման ցանցին միացված լարման սպառողների համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:

86. Որակավորված սպառողն իր և Այլընտրանքային մատակարարի միջև էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիրը` կնքելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնում է Շուկայի օպերատորին, իսկ Հաղորդման ցանցի մուտքի իրավունքից օգտվելու դեպքում` նաև Համակարգի օպերատորին և Հաղորդողին:

87. Որակավորված սպառողը էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր նոր սակագնային տարվա համար սակագնային տարին սկսելուց առնվազն երեք ամիս առաջ Բաշխողին և Համակարգի օպերատորին է ներկայացնում էլեկտրական էներգիայի սպառման կանխատեսվող քանակների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ ամիսների:

88. Որակավորված սպառողի կողմից Այլընտրանքային մատակարարից գնված, իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի, ինչպես նաև Բաշխողի, Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի կողմից Որակավորված սպառողին մատուցված ծառայությունների հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը` համաձայն սույն կանոնների 9-րդ բաժնի և սույն բաժնի պահանջների:

89. Հաշվարկային ժամանակահատվածի վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է Որակավորված սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, Բաշխողի, Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի մատուցած ծառայությունների վերաբերյալ ակտը (հավելված N 5) և իր ստորագրությամբ ներկայացնում Որակավորված սպառողի, Այլընտրանքային մատակարարի, Բաշխողի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի ստորագրմանը (յուրաքանչյուրին իր մասով) մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:

90. Որակավորված սպառողը, Այլընտրանքային մատակարարը, Բաշխողը, Հաղորդողը և Համակարգի օպերատորը սույն կանոնների 89-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում ստորագրում են այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

91. Սույն կանոնների 89-րդ կետում նշված ակտի բոլոր կողմերի ստորագրումից հետո մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ`

1) Այլընտրանքային մատակարարն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

2) Բաշխողն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի և մատուցված Բաշխման ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

3) Շուկայի օպերատորն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

4) Համակարգի օպերատորն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին.

5) Հաղորդողն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին:

92. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Այլընտրանքային մատակարարից, Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի, Բաշխողի, Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարում է համապատասխան հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:

93. Եթե առկա է վեճ, և տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից սույն կանոնների 89-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է. Որակավորված սպառողի կամ Այլընտրանքային մատակարարի, կամ Բաշխողի, կամ Համակարգի օպերատորի, կամ Հաղորդողի, կամ Ներկրողի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

94. Եթե սույն կանոնների 93-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա սույն կանոնների 93-րդ կետում նշված անձինք պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից սույն կանոնների 89-րդ կետի համաձայն կազմված (վերանայված) ակտը մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ վճարող կողմը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող անձը պարտավոր է սույն կանոնների 89-րդ կետի համաձայն կազմված և ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

 

ԲԱԺԻՆ 6.

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

Գլուխ 14. Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը

95. Սույն գլուխը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացը։ Սույն գլուխը չի տարածվում Իրանի հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրան էլեկտրական էներգիայի արտահանման, էլեկտրաէներգետիկական համակարգում Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի արտահանման գործարքների և Փոխհոսք իրականացնողների կողմից փոխհոսքերի շրջանակում էլեկտրական էներգիայի արտահանման վրա:

96. Էլեկտրական էներգիայի արտահանում կարող է իրականացնել Արտահանողը, որն արտահանման նպատակով ունի էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր օտարերկրյա գնորդի հետ և Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևերին համապատասխան կնքված՝

1) էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր Արտադրողի հետ, եթե չի արտահանում իր արտադրած էլեկտրական էներգիան,

2) Հաղորդման ծառայության մատուցման պայմանագիր Հաղորդողի հետ,

3) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագիր Շուկայի օպերատորի հետ,

4) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագիր Համակարգի օպերատորի հետ։

97. Էլեկտրական էներգիայի արտահանումն իրականացվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ այն չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին։

98. Հաշվի առնելով սույն կանոնների 97-րդ կետի պահանջը` արտահանումն իրականացվում է Այլընտրանքային մատակարարների արտադրած էլեկտրական էներգիայի հաշվին:

99. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային Շուկայի օպերատորի, Համակարգի օպերատորի և Հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը։

100. Համակարգի օպերատորն իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավարում արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար։

101. Էլեկտրական էներգիայի արտահանման նպատակով կարող են ներգրավվել՝

1) Բաշխողի կողմից պատվիրված պահուստային հզորությունները,

2) էլեկտրական էներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված հզորությունները։

102. Սույն կանոնների 101-րդ կետով նախատեսված դեպքերում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրական էներգիայի ամսական քանակը (WԱԱ) որոշվում է սույն կանոնների 165-րդ կետի համաձայն:

103. Ներքին պահանջարկի ապահովման նպատակով սույն կանոնների 101-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հզորությունների օգտագործման անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորը դադարեցնում է արտահանումը։ Սույն կանոնների 101-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում արտահանումը դադարեցվում է այդ սարքավորումների անաշխատունակության դեպքում, եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն չունի շարունակել արտահանումը ներքին սպառման համար նախատեսված պահուստային հզորությունների հաշվին։ Պահուստային հզորությունների հաշվին արտահանումը շարունակելու հնարավորության դեպքում այդ հզորությունների պատվիրատու հանդիսացող Բաշխողի վճարը (Cվճար) Արտահանողի հետ էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողից պակասեցվում է հետևյալ բանաձևով հաշվարկված չափով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_13125

 

որտեղ՝

Pարտ-ն Արտահանողի հետ էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողի համար Հանձնաժողովի սահմանած հզորության դրույքն է,

Pանվ-ն արտահանման համար ներգրավված ագրեգատի (բլոկի) անվանական հզորությունն է,

Tարտ-ն հատուկ արտահանման համար գործարկված սարքավորման անաշխատունակության ժամանակահատվածն է (ժամ), որի ընթացքում արտահանումը իրականացվում է ներքին սպառման հուսալիությունը ապահովող պահուստներից,

Tամս-ն Հաշվարկային ժամանակահատվածի ժամերի քանակն է։

104. Արտահանողի հետ արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողն իր կողմից Հաղորդման ցանց կամ Բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրական էներգիայի քանակը հաշվեկշռելու համար Բաշխողի հետ կնքում է Էլեկտրական էներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագիր՝ համաձայն Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի N 48-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի։ Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Արտադրողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրական էներգիայի քանակը (WԲ1) որոշվում է ՝ համաձայն սույն կանոնների 163-րդ կետի: Եթե WԲ1-ը բացասական մեծություն է, ապա էլեկտրական էներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի հիման վրա էլեկտրական էներգիայի այդ քանակն Արտադրողը գնում է Բաշխողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ), սակայն ոչ պակաս տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքից (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնից (միադրույք սակագնային համակարգ):

 

Գլուխ 15. Էլեկտրական էներգիայի ներկրումը և արտահանումը Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում

105. Սույն գլուխը կանոնակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգում Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործընթացը:

106. Էլեկտրաէներգետիկական համակարգում Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործընթացում կողմերի հարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կանոններով և այլ իրավական ակտերով:

107. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտում առաջացնող վտանգի, կամ Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող դեպքերում Համակարգի օպերատորը որոշում և հայտարարում է Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ:

108. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած յուրաքանչյուր իրավիճակում էլեկտրական էներգիայի ներկրումը կամ արտահանումը կարող է տևել ոչ ավելի, քան 120 ժամ:

109. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի սկզբի և ավարտի մասին Համակարգի օպերատորը գրավոր տեղեկացնում է Հաղորդողին, Բաշխողին և Շուկայի օպերատորին:

110. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրումը կամ արտահանումը իրականացվում է Հաղորդողի կողմից:

111. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողը էլեկտրական էներգիայի ներկրում կամ արտահանում իրականացնում է Հանձնաժողովի տրամադրած՝ համապատասխանաբար էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման լիցենզիայի, ինչպես նաև արտերկրի էներգահամակարգի համապատասխան կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

112. Հաղորդողը Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում արտահանման կամ ներկրման նպատակով էլեկտրական էներգիան գնում է Բաշխողից կամ վաճառում է Բաշխողին՝ Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 4-ի N 29-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի համաձայն կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրով:

113. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողի կողմից՝

1) Բաշխողից էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ),

2) Բաշխողին էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի կողմից Հաղորդողի համար սահմանված ներկրման սակագնով: Ներկրման սակագինը հավասար է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքին (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնին (միադրույք սակագնային համակարգ):

114. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի կողմից մատուցվող ծառայությունները համարվում են ներքին շուկայի համար մատուցվող ծառայություններ և ենթակա չեն վճարման Հաղորդողի կողմից:

115. Հաղորդողը Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիան Բաշխողից ընդունում կամ Բաշխողին հանձնում է Արտահանման կետում կամ Ներկրման կետում:

116. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել էլեկտրական էներգիայի արտահանումը՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Հաղորդողին, Բաշխողին և Շուկայի օպերատորին՝

1) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտում առաջացնող վտանգի դեպքում,

2) Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում:

117. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը՝ սույն կանոնների 9-րդ բաժնի համաձայն:

118. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման գործընթացի ժամանակ առաջացած Էլեկտրական էներգիայի չնախատեսված հակադարձ հոսքերը հաշվառվում են Շուկայի օպերատորի կողմից՝ հաշվի առնելով սույն կանոնների 112-րդ և 113-րդ կետերի պահանջները:

 

ԲԱԺԻՆ 7.

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

Գլուխ 16. Ընդհանուր սկզբունքներ

119. Տարանցիկ փոխադրման գործընթացում կողմերի հարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կանոններով և այլ իրավական ակտերով:

120. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է, երբ այն չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին և չի նվազեցնում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

121. Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել Տարանցիկ փոխադրումը՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների նվազման կամ նվազման վտանգի դեպքում:

122. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներով կամ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում պլանավորված ռեժիմների խախտմամբ պայմանավորված Տարանցիկ փոխադրման պայմանագրային քանակների հնարավոր չկատարման մասին Համակարգի օպերատորը անմիջապես իրազեկում է Հաղորդողին, իսկ Հաղորդողը՝ Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:

123. Համակարգի օպերատորը Տարանցիկ փոխադրման սկսման, ընդհատման, վերսկսման և դադարեցման մասին գրավոր տեղեկացնում է Հաղորդողին և Շուկայի օպերատորին:

 

Գլուխ 17. Տարանցիկ փոխադրման գործընթացը

124. Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հաղորդողը:

125. Հաղորդողը Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիայի, ինչպես նաև Տարանցիկ փոխադրման պատվիրատուի հետ կնքված Տարանցիկ փոխադրման պայմանագրի և Համակարգի օպերատորի ու Շուկայի օպերատորի հետ կնքված Պայմանագրերի հիման վրա:

126. Հաղորդողը ներկրման (ներմուծման) կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուից ընդունում է տարանցվող էլեկտրական էներգիան և Արտահանման կետում հանձնում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:

127. Հաղորդողի կողմից Արտահանման կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին հանձնվող՝ տարանցվող էլեկտրական էներգիայի քանակը (Wելք) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Wելք = WՄուտք * (1-k/100),

 

որտեղ՝

WՄուտք-ը Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման նպատակով Ներկրման կետում հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է,

k-ն Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացող էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորստի տոկոսային մեծությունն է, որն ընդունվում է Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա:

128. Տարանցիկ փոխադրման ընթացքում Հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը՝ սույն կանոնների 9-րդ բաժնի համաձայն:

129. Տարանցիկ փոխադրումն ապահովելու համար Հաղորդողը Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ կնքում է համապատասխանաբար՝ Հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի N 89-Ն և 2005 թվականի մայիսի 25-ի N 60-Ն որոշումներով հաստատված օրինակելի ձևերի համաձայն պայմանագրեր:

130. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողի կողմից Տարանցիկ փոխադրման պատվիրատուին մատուցվող ծառայության գինը պետք է լինի ոչ պակաս Հանձնաժողովի կողմից սահմանված՝ էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման սակագների հանրագումարից:

131. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողը Համակարգի օպերատորին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված՝ էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, իսկ Շուկայի օպերատորին՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման սակագներով:

 

ԲԱԺԻՆ 8.

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԸ

 

Գլուխ 18. Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացումը Իրան

132. Հայաստանի Հանրապետության և Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերն (այսուհետ՝ Իրանի հետ փոխհոսքեր) իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ռեժիմների բարելավման և ծախսերի նվազեցման նպատակով և չեն կրում առևտրային բնույթ:

133. Իրանի հետ փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է ԵրՋԷԿ-ին:

134. Իրանի հետ փոխհոսքերի իրականացումն ապահովում է Համակարգի օպերատորը:

135. Որևէ հաշվարկային ժամանակահատվածում Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիա է համարվում՝

1) Իրան առաքված էլեկտրական էներգիայի (բացառությամբ այդ նպատակով ԵրՋԷԿ-ի կողմից Վրաստանից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված և սույն կետի 2-րդ ենթակետով հաշվարկված էլեկտրական էներգիայի) և ԵրՋԷԿ-ից առաքված էլեկտրական էներգիայի դրական տարբերությունը,

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ժամկետը լրացած փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված էլեկտրական էներգիան՝ էլեկտրաէներգետիկական ներքին շուկայում Հաշվեկշիռը փակող կայան լինելու դեպքում։

136. Սույն կանոնների 135-րդ կետով նախատեսված էլեկտրական էներգիայի համար Բաշխողին վճարվում է երկդրույք սակագնային համակարգում սահմանված՝ ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով:

137. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ռեժիմներով պայմանավորված` սույն կանոնների 135-րդ կետով նախատեսված էլեկտրական էներգիան միևնույն սակագնային տարվա ընթացքում Իրանից նույն քանակով ներկրելու անհնարինության դեպքում ԵրՋԷԿ-ի համար սահմանված էլեկտրական էներգիայի (կՎտժ) սակագնային դրույքների տարբերության հետևանքով առաջացող վնասը ավելացվում է ԵրՋԷԿ-ի հաջորդ սակագնային տարվա համար հաշվարկվող անհրաժեշտ հասույթին, իսկ օգուտը նվազեցվում է այդ հասույթից:

138. ԵրՋԷԿ-ի կողմից Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան էլեկտրական էներգիա արտահանելու նպատակով չի կարող գնվել Որոտանի կասկադի էլեկտրական էներգիան:

 

Գլուխ 19. Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացումը Վրաստան

139. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերն (այսուհետ՝ Վրաստանի հետ փոխհոսքեր) իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության՝ սակագնային տարվա համար պլանավորված, ռեժիմների բարելավման և էլեկտրաէներգետիկական համակարգում ծախսերի նվազեցման նպատակով:

140. Վրաստանի հետ փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ին:

141. Վրաստանի հետ փոխհոսքերի իրականացումն ապահովում է Համակարգի օպերատորը:

142. Վրաստանի հետ փոխհոսքերի իրականացման համար «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ը Բաշխողի հետ կնքում է էլեկտրական էներգիայի փոխանակման (առուվաճառքի) պայմանագիր:

143. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում Վրաստան արտահանվող էլեկտրական էներգիան «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ը գնում է Բաշխողից՝ վճարելով երկդրույք սակագնային համակարգում սահմանված ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով:

144. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում Վրաստանից ներկրվող էլեկտրական էներգիան «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ը վաճառում է Բաշխողին՝ երկդրույք սակագնային համակարգում սահմանված ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով:

145. Վրաստանի հետ փոխհոսքերի գործառույթի իրականացմամբ պայմանավորված՝ «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ի կրած ծախսերը փոխհատուցվում են Բաշխողի կողմից՝ վերջիններիս միջև կնքված պայմանագրի հիման վրա:

146. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում մատուցվող` Հաղորդողի, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի ծառայություննները համարվում են էլեկտրաէներգետիկական ներքին շուկային մատուցվող ծառայություններ՝ այդ ծառայությունները մատուցողների և Բաշխողի հետ կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակում:

147. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ի և Բաշխողի միջև էլեկտրական էներգիայի փոխանակության կետ է համարվում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Միջհամակարգային հոսանքահաղորդման կետը:

148. Վրաստանի հետ փոխհոսքերի շրջանակում յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ի կողմից ներքին շուկա առաքված և Բաշխողի կողմից վճարման ենթակա, ինչպես նաև Բաշխողի կողմից առաքված և «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ»-ի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը:

 

ԲԱԺԻՆ 9.

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Գլուխ 20. Ընդհանուր դրույթներ

149. Սույն բաժնով կանոնակարգվում են ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի (հզորության) Հաշվառման հետ կապված հարաբերությունները:

150. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի (հզորության) Առևտրային հաշվառումը, Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկումը և Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների Հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը:

151. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների Սահմանազատման կետերի համար` այդ կետերում կամ դրանց էլեկտրական ցանցով մոտակա կետերում տեղադրված Հաշվառքի կետերից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա: Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքերի խափանման դեպքում Շուկայի օպերատորը էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը կատարում է Պայմանագրում ամրագրված վերստուգիչ հաշվառքի սարքերից ստացված տվյալների հիման վրա:

152. ԷՄՇ-ում Արտադրողի Պայմանագրային հզորության Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է համաձայն Պայմանագրի: Պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում: Եթե Հաշվարկային ժամանակահատվածի համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռութային մեծությունը:

153. Արտադրողի սարքավորումների կամ շինությունների՝ սույն կանոնների 2-րդ կետի 59-րդ ենթակետում նշված գործոններով չպայմանավորված, անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով Տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են Պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չեն վճարման:

154. Շուկայի օպերատորի կողմից տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար հաշվառված էլեկտրական էներգիան (հզորությունը) հիմք է հանդիսանում Լիցենզավորված անձանց միջև, Լիցենզավորված անձանց և Որակավորված սպառողների միջև վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) վերաբերյալ ակտերի կազմման համար:

155. Շուկայի օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տվյալների հավաստիության համար:

156. ԷՄՇ-ում առուվաճառք իրականացնող Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների փոխհարաբերությունները Շուկայի օպերատորի հետ կանոնակարգվում են վերջինիս հետ կնքված Շուկայի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրով, սույն բաժնով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

 

Գլուխ 21. Հաշվառման տվյալների հավաքագրումը և պարբերականությունը

157. Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումն իրականացնում է Շուկայի օպերատորը` հաշվառման համակարգի միջոցով:

158. Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով`

1) Շուկայի օպերատորը ապահովում է՝

ա. համակարգային, գլխավոր, հանգուցային և տարածաշրջանային սերվերների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը.

բ. տվյալների հավաքագրումը հանգուցային ու տարածաշրջանային սերվերներից դեպի համակարգային սերվեր,

2) Լիցենզավորված անձինք (բացառությամբ Բաշխման ցանցի մինչև 110կՎ լարման էլեկտրատեղակայանքներին միացված Արտադրողների էլեկտրակայանների) ապահովում են՝

ա. հաշվառման համակարգում գրանցված Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումը հանգուցային և տարածաշրջանային սերվերներում.

բ. հանգուցային և տարածաշրջանային սերվերների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը,

3) Համակարգի օպերատորը տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իր կողմից Արտադրողների մոտ անցկացված պատրաստականության ստուգման և հզորության հայտավորված նվազումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Շուկայի օպերատորին՝ մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը: Շուկայի օպերատորը այդ տեղեկատվության հիման վրա Հաշվառում է Արտադրողի հզորությունը: Եթե Համակարգի օպերատորը չի ներկայացնում վերը նշված տեղեկատվությունը, ապա Շուկայի օպերատորը որպես Արտադրողի վճարման ենթակա հզորություն Հաշվառում է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Պայմանագրում ամրագրված հզորությունը:

159. Հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` ժամը 24:00-ի դրությամբ և լրացվում են դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:

160. Շուկայի օպերատորը, Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, կազմում, ստորագրում և կնքում է Լիցենզավորված անձանց վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և հզորության վերաբերյալ ակտերը և ներկայացնում նրանց ստորագրմանը:

 

Գլուխ 22. Արտադրողի և Փոխհոսք իրականացնողի առաքած էլեկտրական էներգիայի Հաշվառումը

161. Արտադրողի վճարման ենթակա էլեկտրական էներգիան (հզորությունը) հաշվառվում է յուրաքանչյուր կայանի համար առանձին:

162. Շուկայի օպերատորը պարտավոր է հաշվառել՝

1) Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Բաշխողին և Արտահանողին առաքված էլեկտրական էներգիան,

2) Արտադրող-սպառող Սահմանազատման կետում Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան,

3) Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում էլեկտրական էներգիայի ներհոսքն ու արտահոսքը:

163. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի (բացառությամբ` Փոխհոսք իրականացնողի) կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը (WԲ1) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԲ1 = WԱՌ - WԱԱ - WԱՍԷ,

 

որտեղ`

WԱՌ-ն Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է,

WԱԱ-ն Արտադրողի կողմից Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Արտահանողին առաքված էլեկտրական էներգիան է, որը որոշվում է սույն կանոնների 165-րդ կետում բերված բանաձևով,

WԱՍԷ-ն Արտադրողի կողմից Որակավորված սպառողներին առաքված էլեկտրական էներգիայի քանակն է` համաձայն Արտադրողի Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների, որը չի կարող գերազանցել Արտադրողի և Որակավորված սպառողի միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով ամրագրված չափաքանակը:

164. Փոխհոսք իրականացնողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրական էներգիայի քանակը (WԲ2) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԲ2 = WԱՌ - WԱԻ + WՀՀՆ,

 

որտեղ`

WԱԻ-ն Փոխհոսք իրականացնողի կողմից Իրան և (կամ) Վրաստան առաքված էլեկտրական էներգիան է, բացառությամբ Իրան արտահանելու նպատակով Վրաստանից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով Փոխհոսք իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի,

WՀՀՆ-ն Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրանից և (կամ) Վրաստանից էլեկտրական էներգիայի ներհոսքն է,

WԲ2-ի բացասական նշանով ստացվելու դեպքում այն համարվում է Փոխհոսք իրականացնողի կողմից էլեկտրական էներգիայի գնում Բաշխողից:

165. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը (WԱԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

WԱԱ = WՀԱ + ∆WՀԱ + ∆WԲԱ

 

որտեղ`

WՀԱ-ն Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է,

∆WՀԱ-ն Հաղորդման ցանցում, արտահանված էլեկտրական էներգիայի հաղորդմամբ պայմանավորված, էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է, որը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից՝ հիմք ընդունելով Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերում փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծությունը,

∆WԲԱ-ն Բաշխման ցանցում, արտահանված էլեկտրական էներգիայի տարանցմամբ պայմանավորված, էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է, որը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից՝ ըստ Բաշխման ցանցերում փաստացի բացարձակ կորուստների համամասնական տարանջատման սկզբունքի:

 

Գլուխ 23. Հաղորդողի հաղորդած էլեկտրական էներգիայի Հաշվառումը

166. Հաղորդողի հաղորդած էլեկտրական էներգիայի Հաշվառումը կատարվում է ինչպես Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում, այնպես էլ Ներկրման և Արտահանման կետերում:

167. Շուկայի օպերատորը Հաղորդողի մոտ պարտավոր է հաշվառել.

1) Ներկրման կետում Ներկրողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան,

2) Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիան,

3) Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետում Բաշխողին հանձնված էլեկտրական էներգիան:

168. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի և Որակավորված սպառողի էլեկտրական էներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Ներմուծեք նկարագրությունը_13122

 

որտեղ`

WԲ1i-ն i-րդ Արտադրողի (բացառությամբ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրակայանի) կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակն է,

WԲ2j-ն j-րդ Փոխհոսք իրականացնողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակն է,

WՆ-ն Ներկրողի (բացառությամբ Փոխհոսք իրականացնողի) կողմից Հաղորդողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է,

WՈՍ-ն Որակավորված սպառողների համար Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրական էներգիայի քանակն է:

169. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից Արտահանողի համար հաղորդված էլեկտրական էներգիան (WՀԱ) ընդունվում է Արտադրող-Հաղորդող Սահմանազատման կետում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրական էներգիային հավասար: Հաղորդողի կողմից հարևան երկրների հետ փոխհոսքերի շրջանակում հաղորդված էլեկտրական էներգիայի քանակը որոշվում է փոխհոսքերի շրջանակում ներկրված էլեկտրական էներգիայի քանակով և չի ներառում փոխհոսքերի շրջանակում արտահանված էլեկտրական էներգիայի քանակը:

 

Գլուխ 24. Էլեկտրական էներգիայի Հաշվառման հատուկ դեպքերը

170. Շուկայի օպերատորը, Հաշվառքի կետերից ստացված տվյալների հավաստիության ստուգման նպատակով, Հաշվարկային ժամանակահատվածի ավարտից հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով կազմել ԷՄՇ մասնակիցների էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը:

171. Եթե կազմված հաշվեկշիռը ցույց է տալիս անհաշվեկշռության թույլատրելի սահմանի գերազանցում, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է.

1) կազմել ակտ` Չափիչ համալիրի խափանման վերաբերյալ,

2) կատարել վերահաշվարկ` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար կազմված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, հզորության և ծառայության վերաբերյալ ակտերում ստացված արդյունքները հաշվի առնելու նպատակով:

172. Անհաշվեկշռության թույլատրելի սահմանը որոշվում է Շուկայի օպերատորի կողմից՝ համաձայն Հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված 110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի:

 

Գլուխ 25. Հաղորդման ցանցում կորուստների հաշվարկումը

173. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Շուկայի օպերատորը մինչև հաջորդ ամսվա 15-ը, Հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված 110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի համաձայն, պարտավոր է հաշվարկել Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը և ներկայացնել Բաշխողին ու Հաղորդողին:

174. Շուկայի օպերատորը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, պարտավոր է Բաշխողին և Հաղորդողին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հաղորդման ցանցում նախորդ ամսվա համար հաշվառված էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների վերաբերյալ:

 

Գլուխ 26. Իրան արտահանվող էլեկտրական էներգիայի Հաշվառումը՝ գազ էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում

175. Սույն գլուխը սահմանում է Իրանի հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի (այսուհետ` Գործարք) շրջանակում Փոխանակում իրականացնողի կողմից Իրան արտահանվող էլեկտրական էներգիայի Հաշվառման գործընթացը:

176. Փոխանակում իրականացնողը իրավասու է Գործարքի շրջանակում արտահանել ինչպես իր կողմից արտադրված, այնպես էլ այլ ՋԷԿ-ում արտադրված կամ էլեկտրական էներգիայի ներկրման լիցենզիա ունեցող անձից գնված, կամ տարանցման նպատակով իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան:

177. Գործարքի շրջանակում Իրան էլեկտրական էներգիայի արտահանման նպատակով Փոխանակում իրականացնողը Հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 31-ի N 66-Ն, 2005 թվականի մայիսի 5-ի N 60-Ն և 2005 թվականի հունիսի 28-ի N 89-Ն որոշումներով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան Պայմանագրեր է կնքում Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի հետ:

178. Այն դեպքում, երբ Փոխանակում իրականացնողն արտահանում է ոչ իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան, ապա կնքում է պայմանագրեր համապատասխանաբար` Արտադրողի կամ Ներկրողի հետ կամ սահմանված կարգով կնքում է տարանցման նպատակով էլեկտրական էներգիայի ներկրման կամ Տարանցիկ փոխադրման պայմանագիր:

179. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային Շուկայի օպերատորի, Համակարգի օպերատորի և Հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը:

180. Համակարգի օպերատորը Հաշվարկային ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի արտահանման ռեժիմները պլանավորելիս առաջնորդվում է էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկների հիմքում դրված էլեկտրական էներգիայի արտադրության և արտահանման հաշվեկշռով:

181. Սույն գլխի շրջանակում Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Փոխանակում իրականացնողի կողմից արտահանվող էլեկտրական էներգիայի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ = WԱ1+ WԱ2 + WԱ3 +WԱ4,

որտեղ`

WԱ1-ը տարանցման նպատակով Փոխանակում իրականացնողի կողմից ներկրված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ2-ը Փոխանակում իրականացնողի կողմից Ներկրողից գնված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ3-ը Փոխանակում իրականացնողի կողմից ՋԷԿ-ից գնված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ4-ը Փոխանակում իրականացնողի կողմից առաքված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում:

182. WԱ1-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ1 = Wներկ1 Wկոր,

 

որտեղ`

Wներկ1-ը տարանցման նպատակով Փոխանակում իրականացնողի կողմից ներկրված և Ներկրման կետում Հաղորդողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ Հաշվարկային ժամանակահատվածում,

Wկոր-ը Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է Հաշվարկային ժամանակահատվածում, որն ընդունվում է Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա:

183. WԱ2-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ2 = Wներկ2Wկոր,

 

որտեղ`

Wներկ2-ը Փոխանակում իրականացնողի կողմից Ներկրողից գնված և Ներկրման կետում Հաղորդողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում:

184. WԱ3-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ3 = WԱՌ1 – Wներքին1Wկոր,

 

որտեղ`

WԱՌ1-ը Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող, Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում ՋԷԿ-ի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

Wներքին1-ը Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող, Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում ՋԷԿ-ի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է՝ Հաշվարկային ժամանակահատվածում: Սույն կանոնների 185-187-րդ կետերով ամրագրված պահանջները բավարարելուց հետո Wներքին1-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ:

185. WԱ4-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ4 = WԱՌ2 – Wներքին2Wկոր,

 

որտեղ`

WԱՌ2-ը Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

Wներքին2 -ը Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է՝ Հաշվարկային ժամանակահատվածում, որն ընդունվում է էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքմանը հավասար, բացառությամբ սույն կանոնների 186-րդ և 187-րդ կետերում նշված դեպքերի:

186. Սույն կանոնների 185-րդ կետում նշված Wներքին2 -ը կարող է ընդունվել էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից ավելի քիչ, երբ`

1) Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին1-ն ընդունվել է զրո և, գետերի բնական ելքերով պայմանավորված` ՀԷԿ-երը և ատոմային էլեկտրակայանը ապահովել են էլեկտրական էներգիայի առավելագույն արտադրությունը: Այդ դեպքում Wներքին2 -ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2 -ի տարբերությունը պետք է ավելացնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակին.

2) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ2 -ը փոքր է էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից: Այդ դեպքում Wներքին2-ն ընդունվում է հավասար WԱՌ2 -ին: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2-ի տարբերությունը պետք է ավելացնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակին.

3) տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին նախորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Wներքին2 -ը եղել է ավելի մեծ, քան էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումը, և այդ տարբերությունը սույն կանոնների 187-րդ կետի համաձայն նվազեցվել է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Wներքին2 -ից:

187. Սույն կանոնների 185-րդ կետում նշված Wներքին2-ը կարող է ընդունվել էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից ավելի շատ, երբ`

1) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ1-ը հավասար է զրոյի և Wներքին2-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Wներքին2-ի տարբերությունը բացարձակ արժեքով պետք է նվազեցնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակից.

2) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ1-ը ամբողջությամբ ուղղվել է ներքին շուկայի պահանջարկի բավարարմանը, և ներքին շուկայի հաշվեկշիռը փակելու համար էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկայում էլեկտրական էներգիայի առաքումը բավարար չէ: Wներքին2 -ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2 -ի տարբերությունը բացարձակ արժեքով պետք է նվազեցնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակից.

3) տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին նախորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Wներքին2-ը եղել է ավելի փոքր, քան էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումը, և այդ տարբերությունը, սույն կանոնների 186-րդ կետի համաձայն, ավելացվել է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Wներքին2-ին:

188. Wներքին2-ը հաշվարկային տարվա արդյունքով պետք է հաշվառվի էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից տարեկան արդյունքով էլեկտրական էներգիայի ընդհանուր առաքման նկատմամբ ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման մասնաբաժնին համապատասխան չափով:

 

ԲԱԺԻՆ 10.

 

30 ՄՎՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԷՄՇ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՄԱՍՈՎ) ԲԱՇԽՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԱՏՈԻԿ ՀԱՇԻՎԸ (ՀԱՇԻՎՆԵՐԸ)

 

Գլուխ 27. Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը

189. Համաձայն Հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ Բաշխողին տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի, 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար Բաշխողը բացում է Հատուկ հաշիվ (հաշիվներ) և ներկայացնում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ՝ երաշխիք)` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց: Երաշխիքը 2004 թվականից սկսած կազմում է նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10 տոկոսը: Հատուկ հաշիվը (հաշիվները) սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հանձնաժողովի հետ:

190. Հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրերը և դրանցում, ինչպես նաև երաշխիքում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ:

191. Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցները կառավարվում են սույն բաժնին, Բաշխողին տրված լիցենզիայի պայմաններին և Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:

192. Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողների կողմից կատարվող կանխիկ դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Բաշխողի կնքած պայմանագրերի հիման վրա: Համաձայն այդ պայմանագրերի՝ սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին), բացառությամբ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հավաքագրված գումարների, որոնք Երևան քաղաքում` մեկ, այլ քաղաքային համայնքներում` մինչև երկու և գյուղական համայնքներում` մինչև հինգ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին): Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները, բացի Հատուկ հաշվից (հաշիվներից), որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցվել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Բաշխողի կնքած պայմանագրերում: Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հանձնաժողովի համաձայնեցմանը:

193. Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բանկային փոխանցում իրականացնելու դեպքում սպառողները դրամական միջոցները փոխանցում են միայն Բաշխողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ներկայացված բանկային հաշվեհամարին, իսկ Բաշխողը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներին ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում, որպես բանկային հաշվեհամար, ամրագրում է միայն Հատուկ հաշիվներից կամ դրանց կից բացված տեխնիկական հաշիվներից (ենթահաշիվներից) որևէ մեկը:

194. Գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց Բաշխողի դրամային վճարումները կարող են իրականացվել միայն Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցով` Բաշխողի վճարման հանձնարարագրերի հիման վրա:

195. Պայմանագրերով սահմանված ժամկետում Բաշխողի կողմից վճարումներ չիրականացնելու դեպքում 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողները և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են դիմել երաշխիք տված բանկին՝ երաշխիքի սահմաններում իրենց պահանջները բավարարելու համար: Երաշխիք տված բանկը 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողների և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ներկայացված դիմումները քննության է առնում և համապատասխան որոշում ընդունում 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ երաշխիքով սահմանված գումարը բավարար չէ ներկայացված դիմումներով պահանջվող և երաշխիք տված բանկի կողմից բավարարման ենթակա վճարումները կատարելու համար, Բաշխողը պարտավոր է սույն կետում նշված՝ երաշխիք տված բանկի կողմից դիմումների քննության և համապատասխան որոշման ընդունման համար նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում Հատուկ հաշիվը (հաշիվները) համալրել պակասող գումարի չափով և վճարել երաշխիք տված բանկին դիմումներ ներկայացրած 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերություններին՝ դիմումներով պահանջվող և բավարարման ենթակա մնացած (պակասող) գումարի չափով: Երաշխիք տված բանկի կողմից դիմումները բավարարվելու դեպքում Բաշխողը 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում նոր երաշխիք:

196. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 85 տոկոսը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո՝ Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարներն ամբողջությամբ, յուրաքանչյուր ամսվա 5-ից համարվում են գրավադրված 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողների և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որն ամրագրվում է Բաշխողի և 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրող և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում): Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ: Գրավադրման ընթացքում Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրված գումարները ելքագրվում են նաև ներքին շուկայում վաճառելու նպատակով Բաշխողի կողմից այլ անձանցից գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ կատարելու համար: Գրավադրումը դադարում է Բաշխողի կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ գրավառուների նկատմամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Նշված գործառույթի իրականացումից հետո միայն Բաշխողը կարող է տնօրինել Հատուկ հաշվում (հաշիվներում) առկա գումարներն ու փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 15 տոկոսը Բաշխողը տնօրինում է իր հայեցողությամբ և կարող է փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին:

(196-րդ կետը փոփ. 31.01.18 N 13-Ն)

197. Հատուկ հաշվին (հաշիվներին) կարող են մուտքագրվել միայն սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված կամ բացառապես Բաշխողի ընթացիկ հաշիվներից փոխանցված գումարները, իսկ Հատուկ հաշվից (հաշիվներից) դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ սույն կանոնների 196-րդ կետով սահմանված գրավադրման դադարման դեպքում՝ բացառապես Բաշխողի ընթացիկ հաշիվներին, ինչպես նաև սույն կանոնների 196-րդ կետի վերջին նախադասությամբ սահմանված դեպքում:

198. Սույն կանոնների 197-րդ կետում նշված դրույթներն ամրագրվում են Հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրում (պայմանագրերում):

199. Բաշխողը յուրաքանչյուր ամիս Հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, Հատուկ հաշվի (հաշիվների) գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում Հանձնաժողով:

 

ԲԱԺԻՆ 11.

 

ՒՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Գլուխ 28. Ինքնավար արտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը

200. Սույն բաժինը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև իրականացվող ՎԷ փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:

201. Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը և Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին վճարումը կատարվում է ամսական, իսկ Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը և Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին վճարումը՝ տարեկան արդյունքներով:

202. ՎԷ փոխհոսքերի շրջանակում Հաշվարկային ժամանակահատվածում մատակարարված (հանձնված) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն քանակի չափով, որը հավասար է տվյալ ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի քանակին:

203. ՎԷ փոխհոսքեր իրականացնելու նպատակով Ինքնավար արտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ԷՄՕԿ-ով:

204. ՎԷ փոխհոսքերի շրջանակում Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:

205. Ինքնավար արտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

206. Բաշխողի կամ Ինքնավար արտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

 

Էփտ = Էփց + Էփգ,

 

 որտեղ՝

Էփտ-ն Բաշխողի և Ինքնավար արտադրողի միջև Հաշվարկային ժամանակահատվածի արդյունքներով ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը ենթակա է հատուցման,

Էփց-ն Բաշխողի և Ինքնավար արտադրողի միջև Հաշվարկային ժամանակահատվածի արդյունքներով ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է,

Էփգ-ն Բաշխողի և Ինքնավար արտադրողի միջև Հաշվարկային ժամանակահատվածի արդյունքներով գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է:

207. Սույն կանոնների 206-րդ կետում նշված «Էփց» և «Էփգ» մեծությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.

 

Էփց = (Բցա - Իցա),

Էփգ = (Բգա - Իգա),

 

 որտեղ՝

Բցա-ն Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իցա-ն Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար արտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Բգա-ն Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իգա-ն Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար արտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է:

208. Եթե Հաշվարկային ժամանակահատվածի համար սույն կանոնների 206-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին (որպես սպառող) մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և ԷՄՕԿ-ով:

209. Եթե Հաշվարկային ժամանակահատվածի համար սույն կանոնների 206-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կանոնների 207-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» և «Էփգ» մեծությունները նույնպես դրական են, ապա Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի քանակ է համարվում «Էփց» և «Էփգ» մեծությունների գումարը (Էփց + Էփգ) և «Էփց» մեծության համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված ցերեկային սակագինը, իսկ «Էփգ» մեծության համար՝ գիշերային սակագինը:

210. Եթե Հաշվարկային ժամանակահատվածի համար սույն կանոնների 206-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կանոնների 207-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» մեծությունը նույնպես դրական է, իսկ «Էփգ» մեծությունը՝ բացասական, ապա Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի քանակ է համարվում «Էփց» դրական և «Էփգ» բացասական մեծությունների գումարը (Էփց + Էփգ), որի համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված ցերեկային սակագինը:

211. Եթե Հաշվարկային ժամանակահատվածի համար սույն կանոնների 206-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կանոնների 207-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» մեծությունը բացասական է, իսկ «Էփգ» մեծությունը՝ դրական, ապա Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի քանակ է համարվում «Էփգ» դրական և «Էփց» բացասական մեծությունների գումարը (Էփգ + Էփց), որի համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված գիշերային սակագինը:

212. Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին մատակարարված հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան արդյունքներով:

213. Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման գումարը տարեկան արդյունքներով հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_13154

 որտեղ՝

ՓԳ-ն հատուցվող գումարի չափն է,

Էփտ-ն հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակն է,

U-ն հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակի համար կիրառվող սակագնի չափն է (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

i-ն օրացուցային տարվա հաշվարկային ամիսներն են:

214. Եթե Հաշվարկային ժամանակահատվածի համար սույն կանոնների 206-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը բացասական է, ապա այդ քանակի չափով էլեկտրական էներգիան Բաշխողի կողմից ենթակա է հատուցման օրացուցային տարվա արդյունքներով: Օրացուցային տարվա արդյունքներով հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը որոշվում է օրացուցային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի արդյունքներով բացասական «Էփտ» մեծությունների հանրագումարով:

215. Հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակի նկատմամբ որպես սակագին կիրառվում է տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագների 50 տոկոսի չափը, իսկ Փոքր ՀԷԿ-երի դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագինը:

216. Այն Հաշվարկային ժամանակահատվածներում, երբ «Էփտ» մեծությունը բացասական է, ապա այդ Հաշվարկային ժամանակահատվածների համար Բաշխողը Ինքնավար արտադրողին որևէ հաշվարկային փաստաթուղթ չի ներկայացնում, և Բաշխողի կողմից Ինքնավար արտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը ընդունվում է հավասար 0-ի:

217. Օրացուցային տարվա ավարտից հետո՝ մինչև օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողը հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է Ինքնավար արտադրողի բանկային հաշվեհամարին՝ օրացուցային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշմամբ հաստատված կանոնների

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է «_____» ___________20_ թվական

Գրանցման N __________

 

Պատասխանատու

__________________________

(ստորագրությունը)

_____________________________

(անունը‚ ազգանունը)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)


Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշմամբ հաստատված կանոնների

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 

N

ամիսներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

տարի

օրեր

31

28 կամ 29

31

30

31

30

31

31

30

31

30

31

 

1.

ՀԱԷԿ

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

2.

ՀրազՋԷԿ

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

3.

Հրազդան-5 կայան

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

4.

ԵրՋԷԿ

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

5.

Սևան-Հրազդանյան կասկադ

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

6.

Որոտանի կասկադ

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

7.

Փոքր ՀԷԿ-եր

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

8.

Ընդամենը կայաններ

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

9.

Կայանների սեփական կարիքներ

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

10.

էլեկտրական էներգիայի կորուստներ հաղորդման ցանցում

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

11.

Արտահանում (Իրան, Վրաստան)

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

12.

Ներկրում (Իրան, Վրաստան)

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

13.

Բաշխող, այդ թվում՝

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

1)

Արցախի Հանրապետություն

էլեկտրական էներգիա

մլն կՎտժ

                         

հզորություն

առավելագույն
նվազագույն

ՄՎտ

                         

 

1. Սույն հավելվածի աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի՝ ըստ օրերի:

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշմամբ հաստատված կանոնների

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ԱՌԱՔՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

մլն կՎտժ

N

Անվանումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

տարի

1.

Էլեկտրական էներգիայի արտադրությունը և առաքումը կայաններում, այդ թվում՝

                         

1)

ՀԱԷԿ արտադրություն

                         

ՀԱԷԿ առաքում

                         

2)

ՀրազՋԷԿ արտադրություն

                         

ՀրազՋԷԿ առաքում

                         

3)

Հրազդան-5 կայան արտադրություն

                         

Հրազդան-5 կայան առաքում

                         

4)

ԵրՋԷԿ արտադրություն

                         

ԵրՋԷԿ առաքում

                         

5)

Որոտանի կասկադ արտադրություն

                         

Որոտանի կասկադ առաքում

                         

6)

Սևան-Հրազդանյան կասկադ արտադրություն

                         

Սևան-Հրազդանյան կասկադ առաքում

                         

7)

ՁորաՀԷԿ արտադրություն

                         

ՁորաՀԷԿ առաքում

                         

8)

Փոքր ՀԷԿ-եր և այլ կայաններ արտադրություն

                         

Փոքր ՀԷԿ-եր և այլ կայաններ առաքում

                         

2.

Առաքում կայաններից

                         

3.

Ներկրում, այդ թվում՝

                         

1)

Վրաստանից, որից՝

                         

ա.

________________________________

                         

բ.

________________________________

                         

2)

Իրանի Իսլամական Հանրապետությունից

                         

4.

Արտահանում, այդ թվում՝

                         

1)

Իրանի Իսլամական Հանրապետություն, որից՝

                         

ա.

ԵրՋԷԿ-ից

                         

բ.

Հրազդան-5 կայանից

                         

2)

Վրաստան, որից՝

                         

ա.

________________________________

                         

բ.

________________________________

                         

5.

էլեկտրական էներգիայի կորուստներ հաղորդման ցանցում, այդ թվում՝

                         

1)

Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիայի մասով, որից՝

                         

ա.

________________________________

                         

բ.

________________________________

                         

2)

Հրազդան-5 կայանի արտահանումից

                         

3)

ԵրՋԷԿ-ի արտահանումից

                         

6.

Բաշխողի գնած էլեկտրական էներգիա

                         

1)

ՀԱԷԿ-ից

                         

2)

ՀրազՋԷԿ-ից

                         

3)

Հրազդան-5 կայանից

                         

4)

ԵրՋԷԿ-ից

                         

5)

ԵրՋԷԿ-ից (Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրում)

                         

6)

Որոտանի կասկադից

                         

7)

Սևան-Հրազդանյան կասկադից

                         

8)

ՁորաՀԷԿ-ից

                         

9)

Փոքր ՀԷԿ-երից և այլ կայաններից

                         

7.

Արցախի Հանրապետություն

                         

8.

ԵրՋԷԿ-ի Բաշխողից գնած էլեկտրական էներգիա

                         

9.

Բաշխողին վերագրված էլեկտրական էներգիայի կորուստ

                         

10.

Էլեկտրական էներգիայի մուտք Բաշխողի ցանց

                         

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշմամբ հաստատված կանոնների

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 

ՄՎտ

N

Ժամեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

Արտա-դրանք

1.

Ընդամենը էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, այդ թվում՝

                                                 

1)

Ընդամենը ՀԷԿ-եր, որից՝

                                                 

ա.

Սևան-Հրազդանյան կասկադ, որից՝

                                                 
 

Սևան ՀԷԿ

                                                 
 

Հրազդան ՀԷԿ

                                                 
 

Արգել ՀԷԿ

                                                 
 

Արզնի ՀԷԿ

                                                 
 

Քանաքեռ ՀԷԿ

                                                 
 

Երևան ՀԷԿ-1

                                                 
 

Երևան ՀԷԿ-3

                                                 

բ.

Որոտանի կասկադ, որից՝

                                                 
 

Սպանդարյան ՀԷԿ

                                                 
 

Շամբ ՀԷԿ

                                                 
 

Տաթև ՀԷԿ

                                                 

գ.

Փոքր ՀԷԿ-եր

                                                 

2)

Ընդամենը ՋԷԿ-եր (30 ՄՎտ և ավելի հզորությամբ), որից՝

                                                 

ա.

ՀրազՋԷԿ

                                                 

բ.

Հրազդան-5 կայան

                                                 

գ.

ԵրՋԷԿ

                                                 

դ.

                                                   

3)

ՀԱԷԿ

                                                 

4)

Մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայաններ (բացառությամբ ՀԷԿ-երի)

                                                 

2.

Շինուհայր-110

                                                 

3.

Թարթառ ՀԷԿ

                                                 

4.

Արցախի Հանրապետություն սպառում

                                                 

5.

Նինոծմինդա-110

                                                 

6.

Լալվար-110

                                                 

7.

Ալավերդի-220

                                                 

8.

Մեղրի-220

                                                 

9.

Մեղրի-220 արտահանում

                                                 

10.

Մեղրի-220 ներկրում

                                                 

11.

Մեղրի-220 էֆ.

                                                 

12.

Հաշվեմնացորդ

                                                 

13.

Սպառում

                                                 

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշմամբ հաստատված կանոնների

 

Ա Կ Տ

 

Որակավորված սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, Բաշխողի, Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի մատուցած ծառայությունների վերաբերյալ

 

Որակավորված սպառող՝ ______________________________________________________________

Այլընտրանքային մատակարարներ՝

___________________________________________________________ ___________________________________________________________

___________________________________________________________

 

Ծառայություն մատուցողներ՝

___________________________________________________________ ___________________________________________________________

___________________________________________________________

 

Հաշվարկային ժամանակահատված «___» __________ 20__թ. մինչև «__» _________ 20__թ.

Որակավորված սպառողի կողմից

_____________________ից

Այլընտրանքային մատակարարի
անվանումը

 գնված էլեկտրական էներգիայի քանակը՝ __ կՎտժ,

 

Որակավորված սպառողի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի քանակը՝ _____ կՎտժ,

 

Բաշխողի կողմից

___________________________ից

Այլընտրանքային մատակարարի անվանումը

գնված էլեկտրական էներգիայի քանակը՝ __ կՎտժ,

 

Բաշխողի կողմից մատուցված ծառայության քանակը՝ _________ կՎտժ,

Շուկայի օպերատորի կողմից մատուցված ծառայության քանակը՝ _________ կՎտժ,

Հաղորդողի կողմից մատուցված ծառայության քանակը՝ _________ կՎտժ,

Համակարգի օպերատորի կողմից մատուցված ծառայության քանակը՝ _________ կՎտժ:

Հիմքը _______________________________________________________________________

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՌՈՂ

__________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)
 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐ

__________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐ

__________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)
 

ԲԱՇԽՈՂ

___________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)

ՀԱՂՈՐԴՈՂ

___________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)
 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

___________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ

___________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)

(հավելվածը փոփ. 31.01.18 N 13-Ն)