ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
13 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ՍԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, սեւ մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման նպատակովհանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ սեւ մետալուրգիայի արտադրանքի արտադրության կազմակերպման ժամանակ՝
1. Հաշվի առնել սեւ մետալուրգիայի արտադրանք արտադրողների ցանկը՝ համաձայն թիվ 1 հավելվածի, սեւ մետալուրգիայի արտադրանք արտադրելու համար անհրաժեշտ հումք եւ նյութեր արտադրողների ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի, ինչպես նաեւ երրորդ երկրներում թողարկվող՝ սեւ մետալուրգիայի արտադրանքի անալոգների հնարավոր սպառողների ցանկը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել առաջարկներ սույն հանձնարարականի 1-ին կետում նշված ցանկերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |