«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հունվարի 2018 թ. ք. Երևան |
N 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 123.1-րդ և 232.1-րդ կետերի «Հաստիքների քանակը» սյունակի «7» թիվը փոխարինել «10» թվով, իսկ 213.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով:
2) Հավելվածի 124-րդ և 233-րդ կետերի «Հաստիքների քանակը» սյունակի «27» թիվը փոխարինել «24» թվով:
3) Հավելվածի 214-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «27» թիվը փոխարինել «26» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|