ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2017թ. Երևան |
N 91-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ՝ Երևան) տեղական տուրքերի 2018 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա. հիմնական շենքերի և շինությունների համար`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 75000 /յոթանասունհինգ հազար/ դրամ.
բ. սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ,
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ.
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.
2) Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 /քսանհինգ հազար/ դրամ.
4) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 1 հավելվածի.
5) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 2 հավելվածի.
6) Երևանի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` մեկ քառակուսի մետրի համար.
7) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ.
8) խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 87500 /ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.
9) համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի.
10) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ.
11) Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`
ա. առևտրի օբյեկտների համար` 87500 /ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 175000 /մեկ հարյուր յոթանասունհինգ հազար/ դրամ.
գ. բաղնիքների (սաունաների) համար` 875000 /ութ հարյուր յոթանասունհինգ հազար/ դրամ.
դ. խաղատների համար` 1750000 /մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ դրամ.
ե. շահումով խաղերի համար` 875000 /ութ հարյուր յոթանասունհինգ հազար/ դրամ.
զ. վիճակախաղերի համար` 262000 /երկու հարյուր վաթսուներկու հազար/ դրամ.
12) Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 1 տնային կենդանի պահելու համար 5000 /հինգ հազար/ դրամ.
13) Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`
- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ.
- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ. (Մյասնիկյան պող.` 3500 /երեք հազար հինգ հարյուր) դրամ.
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 /երեք հազար/դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ).
- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`
- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ.
- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ. (Մյասնիկյան պող.՝ 7000 /յոթ հազար/ դրամ).
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 7000 /յոթ հազար/ դրամ).
- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 /յոթ հազար/ դրամ.
գ. այլ արտաքին գովազդի համար`
- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ.
- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ. (Մյասնիկյան պող.՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ).
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 /երկու հազար երկու հարյուր/դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ).
- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ.
դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ.
ե. դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով.
զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի չափով.
14) Երևանի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.
15) Երևանի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար սահմանվում է` 10000 /տասը հազար/ դրամ.
16) Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ միլիոն/ դրամ.
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասը միլիոն/ դրամ.
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 /տասնչորս միլիոն/ դրամ.
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 /քսան միլիոն/ դրամ.
17) Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:
2. Սահմանել, որ.
1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).
2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.
3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում:
3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|