Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.135
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2018 թվականի N 60-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա» ենթակետով.

«ժա) վարում է վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցումների և իրավաբանական անձանց գործունեության դադարման պետական գրանցումների, այդ թվում` էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների վերաբերյալ։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 11-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

12.

Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելու նպատակով և գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալը

   

1) փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների համար

մեկ ամսվա համար նախատեսված վճար

50000

մեկ տարվա համար նախատեսված վճար

500000

2) նոտարների համար

մեկ ամսվա համար նախատեսված վճար

20000

».

 

3) 39-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին ենթակետով.

 

«

9.1. ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) նոր խմբագրությամբ կանոնադրության

            

60000

»:

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը հաստատելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում «30» թիվը փոխարինել «20» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. Գաբրիելյան

 

2018 թ. հունվարի 25

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան