Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2018-03.05.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.118
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.03.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008106

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 մարտի 2008 թ.

թիվ 70-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների պատրաստման, հաստատման, հրատարակման, բաշխման և թարգմանության կարգը հաստատելու մասին» 2005 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 456-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 13

Երևան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 70-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) կողմից պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները:

2. Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարբերականներն են.

1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» (ամսական), որը ներառում է.

ա. Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ և անհատական որոշումները, Կենտրոնական բանկի նախագահի որոշումները, որոնք առնչվում են Կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև այլ իրավական ակտեր,

բ. Դրամավարկային ամփոփագիր,

գ. Վիճակագրական հավելված:

2) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.15 թիվ 67-Ն)

3) «Գնաճի հաշվետվություն» (եռամսյակային), որը ներառում է.

ա. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը (հաջորդ ժամանակաշրջանի համար),

բ. Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (նախորդ ժամանակաշրջանի համար):

3.1)  (ենթակետն ուժը կորցրել է 07.08.12 թիվ 213-Ն)

4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն», որը ներառում է.

ա. Կենտրոնական բանկի նախագահի ուղերձ

բ. ՀՀ կենտրոնական բանկ

բա. Կենտրոնական բանկի մասին

բբ. Կենտրոնական բանկի ռազմավարական ուղղությունների ամփոփում

գ. Գների կայունության ապահովում

գա. Դրամավարկային քաղաքականություն

գբ. Վիճակագրություն

գգ. Միջազգային պահուստների կառավարում

դ. Ֆինանսական կայունության ապահովում

դա. Ֆինանսական համակարգի կայունություն, կարգավորում և վերահսկողություն

դբ. Վճարահաշվարկային համակարգ

դգ. Սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն

դդ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

ե. Ազգային արժույթի շրջանառության ապահովում

եա. Կանխիկ դրամաշրջանառություն

զ. Ինստիտուցիոնալ զարգացում

զա. Կառավարում և հաշվետվողականություն

զբ. Կառավարման համակարգեր և կազմակերպչական զարգացում

զգ. Միջազգային կառույցների հետ համագործակցություն

զդ. Անձնակազմի կառավարում

զե. Հասարակության հետ կապեր

զզ. Ներքին աուդիտ

է. Տարեկան ֆինանսական հաշվետվություններ

5) «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» տարեկան հաշվետվությունը, որը ներառում է.

ա. Նախաբան,

բ. Ֆինանսական համակարգի վերահսկողությունը և կարգավորումը,

գ. Ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի փոփոխություններ,

դ. Վերահսկողությունը 200* թվականին,

ե. Կադրերի վերապատրաստումը և համագործակցությունը այլ երկրների վերահսկողների հետ,

զ. ՀՀ ֆինանսական համակարգը 200* թվականին,

է. Վճարահաշվարկային համակարգ,

ը. Վերահսկողության զարգացման հեռանկարները,

թ. Հավելվածներ:

6) «Ֆինանսական կայունության հաշվետվություն» (կիսամյակային), որը ներառում է.

ա. Նախաբան,

բ. Համաշխարհային տնտեսության զարգացումները,                                      

գ. Ֆինանսական կայունությունը մակրոտնտեսական միջավայրում,

դ. ՀՀ Ֆինանսական շուկայի կայունությունը,                     

ե. ՀՀ ֆինանսական հաստատությունները,                                         

զ. Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառույցներում:

7) (ենթակետն ուժը կորցրել է 27.12.16 թիվ 246-Ն)

(2-րդ կետը լրաց. 24.02.09 թիվ 40-Ն, խմբ., լրաց. 16.03.10 թիվ 48-Ն, 22.06.10 թիվ 142-Ն, խմբ. 28.09.10 թիվ 247-Ն, փոփ. 03.04.12 թիվ 78-Ն, խմբ., փոփ. 07.08.12 թիվ 213-Ն, խմբ. 24.01.14 թիվ 17-Ն, փոփ. 24.03.15 թիվ 67-Ն, 27.12.16 թիվ 246-Ն, 26.12.17 թիվ 302-Ն)

3. Կենտրոնական բանկի պարբերականների պատրաստումը, հաստատումը, հրապարակումը, բաշխումը և Կենտրոնական բանկի Ինտերնետի «Տնային էջում» տեղադրումն իրականացվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետներում:

4. Պարբերականների թողարկման պարբերականությունը և լեզուն սահմանվում են՝ համաձայն ենթահավելված 1-ի:

 

Ենթահավելված 1

 

Պարբերականների թողարկման պարբերականությունը ԵՎ լեզուն

 

Պարբերականի անվանումը

Թողարկման պարբերականությունը

Լեզուն*

1

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր»

ամսական

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

2

(կետն ուժը կորցրել է 24.03.15 թիվ 67-Ն)

3

«Գնաճի հաշվետվություն»

եռամսյակային

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

3.1

(ենթակետն ուժը կորցրել է 07.08.12 թիվ 213-Ն)

4

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն»

տարեկան

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

5

«Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը»

տարեկան

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

6

«Ֆինանսական կայունության հաշվետվություն»

կիսամյակային

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

7

(կետն ուժը կորցրել է 27.12.16 թիվ 246-Ն)

8

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ»

տարեկան

հայերեն անգլերեն

(ենթահավելվածը խմբ., լրաց. 16.03.10 թիվ 48-Ն, լրաց. 22.06.10 թիվ 142-Ն, փոփ. 03.04.12 թիվ 78-Ն, խմբ., փոփ. 07.08.12 թիվ 213-Ն, փոփ. 24.03.15 թիվ 67-Ն, 27.12.16 թիվ 246-Ն)

* Ոչ հաշվետվական և ոչ նորմատիվ բնույթի նյութերից թարգմանվում են միայն տվյալ նյութերի ամփոփումները։

 

(հավելվածը լրաց. 24.02.09 թիվ 40-Ն, խմբ., լրաց. 16.03.10 թիվ 48-Ն, 22.06.10 թիվ 142-Ն, խմբ. 28.09.10 թիվ 247-Ն, փոփ. 03.04.12 թիվ 78-Ն, խմբ., փոփ. 07.08.12 թիվ 213-Ն, խմբ. 24.01.14 թիվ 17-Ն, փոփ. 24.03.15 թիվ 67-Ն, 27.12.16 թիվ 246-Ն, 26.12.17 թիվ 302-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան