ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 162-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 70-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերի (152808 սովորական (հասարակ) բաժնետոմս՝ յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով)` առաջարկվող պայմաններով ձեռքբերմանը՝ 2.5 մլրդ դրամով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2018, N 274-Ա | 22.03.2018, N 162-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|