Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 293-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.31/7(1365) Հոդ.15
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 դեկտեմբերի 2017 թ.

թիվ 293-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկին մասնակցող տարրերը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերը և 36-րդ հոդվածի 1-ին մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 53.1-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարի պահուստավորումն իրականացվում է վաղաժամկետ մարումը կամ հետգնումն ընդգրկող հաշվետու ժամանակահատվածին համապատասխանող փաստացի պահուստավորման ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ընթացքում՝ գումարելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարը Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների մեծությանը:».

2) Կանոնակարգի 4-րդ հավելվածի 3-րդ, 9-րդ և 17-րդ կետերում «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է առաջին հաշվետու ժամանակահատվածում և հաջորդող ժամանակահատվածներում իրականացված վաղաժամկետ մարումների և հետգնումների վրա:

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. դեկտեմբերի 28

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան